20:20 13.01.2022
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն (Human Rights Watch) ամփոփել է 2021 թվականին մարդու իրավունքների վիճակն ամբողջ աշխարհում։
Ըստ զեկույցի՝ անցյալ տարի Վրաստանում հետընթաց է գրանցվել մարդու իրավունքների պաշտպանության առումով։ Հաղորդում է aliq.ge-ն։
Զեկույցն անդրադառնում է նոյեմբերյան իրադարձություններին և չի արտացոլում «Վրացական երազանքի» որոշումը տարեվերջին պետական տեսչության գործակալության վերացնելու մասին, թեև այն ընդգծում է ոստիկանության և բանտի աշխատակիցների կողմից իշխանության չարաշահման կասկածելի մեղադրանքների հետաքննության անարդյունավետ բնույթը:
Վրաստանում մարդու իրավունքների իրավիճակը նկարագրելու համար զեկույցն առանձին-առանձին անդրադառնում է հետևյալ խնդիրներին.
Զեկույցում ներառվել են պետական անվտանգության ծառայության «գաղտնի ֆայլերի» արտահոսքի, «Թբիլիսյան պարադի» խափանման, Լեքսո Լաշքարավայի գործի ձգձգման, Թեա Ծուլուկիանիի կողմից լրագրողի խոսափողի խլելու փաստերը։
Քննադատաբար նշվում են վարչական օրենսդրության փոփոխությունները, որոնք թույլ են տվել ոստիկանությանը և դատարաններին ավելի խիստ պատժել հավաքների համար ձերբակալվածներին:
Երեխաների իրավունքների բաժնում էլ ասվում է, որ համաճարակի պատճառով դպրոցներն ամբողջությամբ փակ են եղել աշակերտների համար 155 օրով, մինչդեռ 84 օրով՝ մասամբ դպրոցների փակումը կազմակերպությունը համարում է կրթության հասանելիության խոչընդոտ։
«Վրաստանում մարդու իրավունքները մի քանի ուղղություններով վատթարացել են 2021 թվականին իշխող կուսակցության և գերիշխող ընդդիմադիր կուսակցությունների միջև առճակատման ֆոնին։ Իրավապահ մարմինների կողմից կատարված հանցագործությունների համար նրանց պատասխանատվությունը շատ թույլ էր։ Մտահոգիչ էին նաև ոստիկանության կոպիտ միջամտությունը ազատ հավաքների իրավունքի իրականացմանը, հարձակումները ազատ լրատվամիջոցների վրա և բռնությունը լրագրողների նկատմամբ, ԼԳԲՏ անձանց նկատմամբ բռնության դեպքերը և աշխատանքի անվտանգության մարտահրավերները:
Օգոստոսին Եվրամիությունը հայտարարեց, որ Վրաստանը չի կատարել այն պայմանները, որոնք թույլ են տվել նրան ստանալ 75 միլիոն եվրո օգնություն. ֆինանսական օգնություն ստանալու նախապայմանը դատաիրավական բարեփոխումներն են եղել»,- անցյալ տարվա հակիրճ ամփոփումն էր։
18:16 09.06.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի կինոգործիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծմանը վերաբերող առաջարկներն ու հնարավոր ուղիները: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը: Նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է […] ...
17:54 09.06.2025
Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստինՀամաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին։ Զիդանը առանձնացրել է իր հայրենակից Թիերի Անրիին։ «Ռոնալդինյոն յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց Թիերի Անրին, թերևս, տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստն է, ով երբևէ ներկայացրել է ֆուտբոլը»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Անրին հանդես է եկել «Արսենալում», «Բարսելոնայում», «Յուվենտուսում» և այլ ակումբներում։ […] ...
17:43 09.06.2025
Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ուջան գյուղի 24-ամյա բնակիչը կանեփի թփեր է աճեցնում, պահում և օգտագործում է մարիխուանա: Հունիսի 5-ին նա հենց Ուջանում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ վագոն-տնակում հայտնաբերվել է մոտ 16 գրամ մարիխուանա, իսկ այգում՝ կանեփի բույսեր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...
17:34 09.06.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետՀունիսի 9-ին Նիսում անցկացվող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP-17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական […] ...
17:27 09.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել էՀունիսի 3-ին հաղորդվել էր 1973 թվականին ծնված, Գյումրու բնակիչ Արմեն Հ․-ի անհետ կորելու մասին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տղամարդը հունիսի 8-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերվել և ներկայացվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...