19:48 14.01.2022
Նվազագույն կենսաթոշակը հունվարի 1-ից բարձրացել է՝ 26 հազար 500 դրամից դառնալով 28 հազար 600 դրամ։ Այս փոփոխությունը վերաբերում է այն թոշակառուներին, որոնց կենսաթոշակը չի գերազանցում նվազագույն չափը, ըստ այդմ՝ բարձրացումը չի վերաբերում կենսաթոշակի բազային չափին։
Իսկ հաշմանդամություն ունեցող երեխաների կենսաթոշակը 26 հազար 500 դրամի փոխարեն սահմանվել է 37 հազար դրամ։ Հունվարի 1-ից բոլոր քաղաքային բնակավայրերում փոխվել է նաև կենսաթոշակների վճարման կարգը։ Մինչև 75 տարեկանների կենսաթոշակները վճարվում են պարտադիր անկանխիկ եղանակով՝ բացառությամբ 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողների։ Այս կարգը Գյումրիում գործում էր դեռ նախորդ տարվա հուլիսից։
Անկանխիկ վճարումները կատարվում են բանկերի և «ՀայՓոստ»-ի միջոցով։ «ՀայՓոստ»-ում բնակչի անունով էլեկտրոնային փողի հաշվարկման հաշիվ է բացվում, և փոստային բաժանմունքից՝ առանց փոստատարի միջամտության, քաղաքացին ստանում է թոշակը։ «ՀայՓոստ»-ում կենսաթոշակի անկանխիկ վճարման ծառայությունն անվճար է, բայց տարիքն առած թոշակառուներից շատերի համար տանից դուրս գալն է խնդիր։
«ՀայՓոստ»-ի փոստային ֆինանսական ծառայությունների տնօրեն Էլիզա Ղալթախչյանը ShantNews.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է, որ նման դեպքերում դարձյալ փոստատարն է գումարը տուն հասցնում, որի դիմաց թոշակառուն արդեն վճարելու է։ Ծառայության վճարի չափը կախված է կենսաթոշակի չափից։ Սա ևս բանաձևով հաշվարկվող պրոցես է։ Նվազագույն վճարման չափը մարզերի և Երևանի թոշակառուների համար տարբեր է:
«Եթե քաղաքացին անհրաժեշտություն ունի փոստատարի այցի, որն արդեն օրենքով նախատեսված չէ, «ՀայՓոստ»-ի կողմից դա կատարվում է վճարովի եղանակով։ Նվազագույն դեպքում ծառայության վճարը Երևանում կազմում է 500 դրամ, իսկ մարզերում՝ 600 դրամ»,- նշել է «ՀայՓոստ»-ի փոստային ֆինանսական ծառայությունների տնօրեն Էլիզա Ղալթախչյանը։
Նոր փոփոխությանն ու կարգին թոշակառուները դժվարությամբ են համակերպվում։ Դրա համար էլ հաճախ են դիմում միասնական սոցիալական ծառայության Գյումրիի գրասենյակ:
«Քաղաքացին գնում է փոստ, գալիս է ասում՝ կենսաթոշակս չեն փոխանցել, նայում եմ, փոխանցված է, նորից ուղարկում եմ փոստ»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնի ընդունարանի պետ Վարուժան Ավետիքյանը։
Թե Գյումրիում կենսաթոշակ ստացող մոտ 28 հազար քաղաքացուց քանիսն է արդեն օգտվում վճարման անկանխիկ եղանակից, Գյումրիի տարածքային կենտրոնում առայժմ ամփոփ տվյալներ չունեն։ Բացի դրանից, որ անկանխիկ վճարմանը քաղաքացիները չեն սովորել, տեխնիկական խնդիրներն էլ իրենց հերթին են խառնաշփոթ առաջացնում։ Այս տարբերակից չեն շտապում նաև օգտվել ընտանեկան նպաստ ստացողները։
Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնն առայժմ նպաստների քարտային վճարման համար որևէ դիմում չի ստացել։ Անկանխիկ եղանակով վճարվում են նաև զինվորական կենսաթոշակները, թաղման, ծննդյան նպաստները։
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...