18:50 14.01.2022
Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուին Յորքի դուքսի կոչումից զրկելու արշավը սկսել է Յորքի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Դերիլ Սմալլին։ Այս մասին հայտնում է PA գործակալությունը։
«Յորքը յուրահատուկ կապ ունի թագի և միապետի հետ, այն մեր քաղաքի ժառանգության և պատմության կարևոր մասն է և հպարտության մեծ աղբյուրը։ Նա պետք է հրաժարվի Յորքի դուքսի կոչումից»,- ասել է Սմոլլին:
Չորեքշաբթի օրը Նյու Յորքի Հարավային շրջանային դատարանը հրաժարվել է մերժել արքայազն Էնդրյուի դեմ ներկայացված քաղաքացիական հայցը։ Ամերիկացի Վիրջինիա Ջիուֆրեն Յորքի դուքսին մեղադրում է իր կամքին հակառակ մի քանի անգամ սեռական հարաբերություն ունենալու մեջ, երբ նա 17 տարեկան էր։ Միաժամանակ, արքայազնի դեմ քրեական գործ չկա։
«Ոչ ոք օրենքից վեր չէ, բոլոր մեղադրանքները պետք է մանրակրկիտ հետաքննվեն։ Մենք աջակցում ենք արքայազնի բոլոր զոհերին, որոնց պատմությունները ցնցել են մեզ վերջին ամիսներին»,- ավելացրել է Սմոլլին:
Նրա հետ համաձայնել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամ Կենտրոնական Յորքի ընտրատարածքից Ռեյչել Մասկելը։
«Անընդունելի է, որ Յորքի դուքսը դեռ կրում է իր տիտղոսը: Նրա կապը Յորքի հետ պետք է ավարտվի: Այս արտոնյալ և տիտղոսակիր մարդու դեմ լուրջ մեղադրանքներ են ներկայացվել»,- «Թվիթերում» գրել է ընդդիմադիր լեյբորիստ պատգամավորը:
Յորքի դուքսի կոչումը, որը շնորհվում է թագավորական ընտանիքի անդամներին, Անգլիայում գոյություն ունի 14-րդ դարից։ Վերջին հինգ դարերի ընթացքում այս տիտղոսը կրել են, որպես կանոն, անգլիացիների երկրորդ որդիները, իսկ հետո՝ բրիտանական միապետերը։
Հինգշաբթի օրը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի երկրորդ որդին՝ արքայազն Էնդրյուն, ստիպված է եղել հրաժարվել մի շարք հասարակական կազմակերպությունների հովանավորությունից՝ ԱՄՆ-ում իր դեմ բռնաբարության մեղադրանքների ֆոնին։ Բուքինգհեմյան պալատի տվյալներով՝ արքայազնը կորցրել է նաև իր պատվավոր զինվորական կոչումները։ Բրիտանական լրատվամիջոցները նաև ավելացրել են, որ սկանդալի լույսի ներքո «Նորին մեծություն» տիտղոսն այլևս չի օգտագործվի արքայազնի առնչությամբ։
Ընդհանուր առմամբ, 61-ամյա արքայազն Էնդրյուն եղել է մոտ 100 բարեգործական կազմակերպությունների և համայնքների, մասնավորապես գոլֆի և զբոսանավերի ակումբների, կրթական և բժշկական հաստատությունների հովանավոր կամ անդամ:
14:18 24.06.2025
Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններն «անլուրջ» է անվանելՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններն «անլուրջ» է համարում: Այս մասին նա հայտարարել է Հաագայում դաշինքի գագաթնաժողովից առաջ ՆԱՏՕ-ի հանրային ֆորումում: «ՆԱՏՕ-ն մտադիր է ապահովել, որ Ուկրաինան գտնվի հնարավորինս ուժեղ դիրքում, երբ սկսվեն լուրջ բանակցություններ, և այն, ինչ հիմա տեղի է ունենում Ստամբուլում, լուրջ չէ», – ասաց Ռյուտեն։ Նա չի բացատրել, թե […] ...
14:13 24.06.2025
Յամալը` աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստTransfermarkt-ը թարմացրել է խաղացողների տրանսֆերային արժեքները. կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի տրանսֆերային արժեքը դարձել է 200 միլիոն եվրո: Ֆրանսիական հեղինակավոր L’Equipe-ի վարկածով նույնպես Յամալն այսօրվա դրությամբ համաշխարհային ֆուտբոլի ամենաթանկարժեք խաղացողն է։ 180-ական միլիոն եվրո տրանսֆերային արժեքով Յամալին հաջորդում են Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչներ Ջուդ Բելինգհեմը, Կիլիան Մբապեն և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող […] ...
13:56 24.06.2025
Գրոսսին առաջարկել է մոտ ապագայում հանդիպել Իրանի ԱԳ նախարարի հետԱտոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ նամակ է գրել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ առաջարկելով նրան մոտ ապագայում հանդիպել։ «Ես ողջունում եմ Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությունները։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության վերսկսումը հաջող համաձայնության հասնելու բանալին է։ Ես նամակ եմ ուղարկել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ […] ...
13:43 24.06.2025
Զելենսկին և Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում․ ԶԼՄՎլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հունիսի 25-ի կեսօրին, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Զելենսկիի գրասենյակի բարձրաստիճան աղբյուրին։ «Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել չորեքշաբթի օրը Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում », – գրում է գործակալությունը։ ...
13:22 24.06.2025
Իրանը հայտարարել է, որ հաղթել է Իսրայելին՝ ստիպելով նրան դադարեցնել իր ագրեսիանԻրանը հաղթել է Իսրայելի հետ հակամարտությունում՝ ստիպելով նրան ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել ագրեսիան: Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ։ «Աստվածային պարգև էր այն հաղթանակը, որը ստիպեց թշնամուն զղջալ իր արածի համար, ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել իր ագրեսիան», – հայտարարության տեքստը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ ...
13:02 24.06.2025
Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ ՄանուկյանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր Գուժ Ալեքսանդրի Մանուկյանը: Գուժ Մանուկյանը ծնվել է Լենինականում 1937 թվականի մայիսի 6-ին: Արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի և դերասանուհի Վալենտինա Արաքսամյանի որդին է։ 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական […] ...