19:53 17.01.2022
Հունվարի 22-ից Հանրապետությունում կկիրառվեն նոր սահմանափակումներ: Մասնավորապես, առանց ՊՇՌ թեստի բացասական պատասխանի կամ պատվաստված լինելու QR կոդ ներկայացնելու, կարգելվի քաղաքացիների մուտքը ժամանցի, հանրային սննդի վայրեր, կինոթատրոններ, համերգասրահներ ու թանգարաններ:
Առաջիկա օրերին սպասվում է պոլիկլինիկաներ մարդկանց հոսքի ակտիվացում, և ՀՎԿԱԿ-ի մարզային մասնաճյուղերն ապահովվում են Հանրապետությունում կիրառելի վակցինաներով, իսկ կինոթատրոնները, համերգասրահներն ու թանգարանները պատրաստվում են ենթարկվել հակահամաճարակային նոր կարգ ու կանոնին։
Թանգարանների աշխատակիցներն արդեն մի քանի ամիս է՝ գործատուին են ներկայացնում ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող փաստաթուղթ կամ պատվաստման էլեկտրոնային QR կոդերը: Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած պարտադիր պահանջը մինչ այս վերաբերում էր միայն աշխատող քաղաքացիներին, իսկ հունվարի 22-ից դրանք պարտադիր կդառնան նաև այցելուների համար:
Այսինքն՝ եթե ցանկանում ես շրջել, օրինակ՝ թանգարանների ցուցասրահներում, ապա տոմսարկղում աշխատակիցներին նախ պետք է ներկայացնես առնվազն 72 ժամվա վաղեմության թեստի բացասական պատասխան կամ պատվաստման հավաստագիր:
«Ինձ թվում է՝ մի քիչ հոսքը կդադարի, բայց ամեն դեպքում արդյունքն, ինձ թվում է, արդարացված կլինի, որովհետև էսօր շատ երկրներ մտնում են էդ դաշտի մեջ ու դուրս չեն գալիս»,- նշում է Շիրազի հուշատուն- թանգարանի տնօրեն Արա Պապանյանը։
Այցելուների հոսքը կնվազի, եկամուտն էլ կպակասի, բայց թանգարանների ղեկավարների համար, սա էական չէ, ասում են՝ առաջնայինը քաղաքացիների առողջության պահպանումն ու համավարակի տարածման կանխարգելումն է։ 2019 թվականին մոտ 5 ամիս չաշխատեցին, հետո հակահամաճարակային կանոնների պահպանմամբ թույլատրեցին: Արդեն հարմարվել են այս պայմաններին, մշակութային կենտրոնների դռները մշտապես չփակվելու համար կփորձեն հաղթահարել նաև այս նոր սահմանափակումները։
Հունվարի 22-ից դրամատիկական թատրոնի դռնապահները, տոմսերից բացի, քաղաքացիներից կպահանջեն նաև ՊՇՌ թեստի բացասական պատասխանի հավաստագիր կամ պատվաստման QR կոդ։ Չներկայացնելու դեպքում, ներկայացման տոմս գնած հանդիսատեսի մուտքը թատրոն կարգելվի:
Հանրապետության բոլոր թատրոնների ու համերգասրահների ղեկավարները նոր սահմանափակումների հետևանք- խնդիրները ներկայացրել են օրեր առաջ մշակույթի նախարարությունում: Հսկիչից բացի, հիմնականում երեկոյան ներկայացումների ժամանակ աշխատանք ունի անելու թատրոնի բուժքույրը, իսկ հանդիսատեսը թատրոն է գալու ներկայացման մեկնարկից ավելի շուտ:
«Բոլոր թատրոններում մեկ խնդիր կա։ Հանդիսատեսը, եթե ներկայացումը սկսվում է ժամը 6-ին ու միշտ մի քիչ ուշ է գալիս, դուք պատկերացրեք, 6-ից գալիս են ու հատ-հատ ցույց են տալիս իրենց փաստաթղթերը․․․ Սա ժամանակ է խլում։ Շատ հանդիսատես կա, որ արդեն զանգահարում է, իրենք նախօրոք էին գնել տոմսերը, բայց, ցավոք, պատվաստված չեն։ Էս դեպքում մենք պիտի կարողանանք տոմսերը վերադարձնելու խնդիրը լուծենք։ Այդպիսի տեխնիկական խնդիրներ կան, որոնք պետք է փորձենք լուծել»,- նշել է Գյումրիի դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը։
Թատրոններում, համերգասրահներում, թանգարաններում, հանրային սննդի օբյեկտներում և մարզասրահներում փաստաթղթերը ստուգելու հատուկ տեխնիկական միջոցներ նախատեսված չեն, QR կոդերի դեպքում կիրառելու են աշխատակիցների բջջային հեռախոսները: Նոր սահմանափակումների պատճառով նորից կակտիվանա պոլիկլինիկաներ դիմելիությունը՝ ինչպես նախորդ պարտադիր պահանջի ընթացքում էր։
Անցնող 9 ամիսների ընթացքում առաջին դեղաչափով պատվաստվել է մարզի բնակչության 42, իսկ երկրորդ դեղաչափով՝ 32 տոկոսը: Չնայած գործընթացը դեռ 50 տոկոսի սահմանը չի հատել, բայց շարունակվում է մարզի բոլոր 25 առաջնային բուժօղակներում ու շրջիկ խմբերի միջոցով:
Հեռավոր գյուղերի համար գործում են շրջիկ կայանները՝ շաբաթական գրաֆիկով այցելում են բոլոր բնակավայրերը: Մարզում պատվաստանյութերի խնդիր չունեն, բոլոր բուժհաստատությունները ապահովված են և՛ առաջին, և՛ երկրորդ դեղաչափերով, արդեն նաև բուստեր պատվաստանյութերով:
«Այս պահին մեր բոլոր բուժհաստատություններն ապահովված են բոլոր տեսակի պատվաստանյութերով, ոչ մի պատվաստանյութի պակաս այս պահի դրությամբ չունենք։ Ես չեմ կարող ասել՝ վաղը ինչ կլինի, ինչ կունենանք մենք, որովհետև պատվաստանյութերը բավականին արագ են սպառվում։ Մանավանդ արտագնա աշխատանքի մեկնողներով պայմանավորված՝ բավականին ակտիվ է ընթանում գործընթացը»,- նշել է ՀՎԿԱԿ Շիրակ մասնաճյուղի իմունականխարգելման պատասխանատու Սոնյա Ոսկանյանը։
Մինչ օրս ՀՎԿԱԿ Շիրակի մասնաճյուղը ստացել է մոտ 150 հազար դեղաչափ պատվաստանյութ, այս շաբաթ կստացվի նոր խմբաքանակ: Համաճարակաբանները արդեն հայտարարում են վարակի սպասվող նոր ալիքի մասին։ Հունվարի 22-ից ուժի մեջ մտնող նոր սահմանափակումների կիրառումն ամեն դեպքում ուղևորատար տրանսպորտին չի վերաբերում, որտեղ վարակի տարածման ռիսկն ավելի մեծ է։
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...