15:24 18.01.2022
ԱՄՆ-ն Իրաքին կհանձնի երկրից մաքսանենգ ճանապարհով դուրս բերված երկու արժեքավոր արտեֆակտ։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Իրաքի ԱԳՆ խոսնակ Ահմեդ ալ Սահհաֆը։
«Լոս Անջելեսում Իրաքի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը, ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ համակարգելով և համագործակցելով, կստանա 4 հազար տարեկանից ավելի երկու արտեֆակտ։ Դա հնարավոր է դարձել [իրերի] առգրավումից հետո, ԱՄՆ իշխանությունների իրաքյան հնությունների ապօրինի առևտրի և հայրենիք վերադարձի շրջանակներում»,- ասել է Իրաքի ԱԳՆ ներկայացուցիչը, որը մեջբերում է INA լրատվական գործակալությունը:
Աս-Սահհաֆը նշել է, որ առաջին կետը հին շումերական Ուր քաղաքի սեպագիր տախտակն է, երկրորդը՝ Հին Բաբելոնի ժամանակաշրջանի սեպագիր տեքստի մի հատված է: Նա նաև հավելել է, որ արտեֆակտների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին, Լոս Անջելեսում՝ Իրաքի գլխավոր հյուպատոսությունում։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները 2014 թվականի ամռանը գրավել են Իրաքի տարածքի մոտ մեկ երրորդը։ Նույն թվականի հունիսին նրանք գրավել են երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մոսուլը, և այն հռչակել, այսպես կոչված, խալիֆայության մայրաքաղաք։
2015 թվականին, միջազգային կոալիցիայի աջակցությամբ, Իրաքի կառավարական ուժերը լայնածավալ արշավ են սկսել ծայրահեղականների կողմից գրավված տարածքներն ազատագրելու համար: Իշխանություններն ահաբեկիչների նկատմամբ հաղթանակի մասին հայտարարել են 2017 թվականի դեկտեմբերին։ Այս ընթացքում Իրաքի տարածքներում գործող ահաբեկիչները յուրացրել և երկրից հանել են հազարավոր արժեքավոր իրեր և հնություններ, ավերել են բազմաթիվ թանգարաններ և պատմական վայրեր, թալանել զգալի հնագիտական գոտիներ՝ անօրինական պեղումներ կատարելով դրանց վրա։
14:43 24.06.2025
Արսենին այլևս ոչ մի վնասվածք չի անհանգստացնում․ Զախարյանի գործակալ«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլուբինը խոսել է ֆուտբոլիստի ֆիզիկական վիճակի մասին, հաղորդում է РБ Спорт-ը: ««Ռեալ Սոսյեդադի» մարզական հավաքը սկսվում է հուլիսի 7-ին։ Արսենն արդեն մրցաշրջանի ավարտին պատրաստ էր լիարժեք մարզումների։ Հիմա նրան այլևս ոչ մի վնասվածք չի անհանգստացնում, պատրաստվում է նոր մրցաշրջանին»,- ասել է Գոլուբինը։ Զախարյանը վնասվածքների պատճառով բաց էր թողել […] ...
14:35 24.06.2025
Սամվել Կարապետյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀԳործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։ Հարցին, թե ո՞րն է տեղափոխության պատճառը, նա պատասխանել է. «Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ տեղափոխել են Երևան-Կենտրոն ՔԿՀ»։ «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով։ Նրա նկատմամբ քրեական […] ...
14:25 24.06.2025
Yandex Armenia-ն գործարկում է Ultima պրեմիում ծառայությունը. այժմ Yandex Go հավելվածում հասանելի է նաև ուղղաթիռի պատվերըՆոր՝ Ultima ծառայության գործարկմամբ Yandex Go հավելվածում այժմ հնարավոր է պատվիրել ուղղաթիռով թռիչք՝ անհատական երթուղի՝ Copter սակագնով կամ ճանաչողական զբոսաշրջություն՝ Sky Tour սակագնով։ Օդային փոխադրումներն իրականացնում է ծառայության գործընկեր Armenian Helicopters ընկերությունը։ Ուղղաթիռային տուրերը հասանելի են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Դիլիջան, Սևան, Մեղրի, Գորիս, Երևանի ջրամբար, Քարերի սիմֆոնիա, Գառնու կիրճ և այլ վայրեր։ Copter սակագնով […] ...
14:18 24.06.2025
Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններն «անլուրջ» է անվանելՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններն «անլուրջ» է համարում: Այս մասին նա հայտարարել է Հաագայում դաշինքի գագաթնաժողովից առաջ ՆԱՏՕ-ի հանրային ֆորումում: «ՆԱՏՕ-ն մտադիր է ապահովել, որ Ուկրաինան գտնվի հնարավորինս ուժեղ դիրքում, երբ սկսվեն լուրջ բանակցություններ, և այն, ինչ հիմա տեղի է ունենում Ստամբուլում, լուրջ չէ», – ասաց Ռյուտեն։ Նա չի բացատրել, թե […] ...
14:13 24.06.2025
Յամալը` աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստTransfermarkt-ը թարմացրել է խաղացողների տրանսֆերային արժեքները. կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի տրանսֆերային արժեքը դարձել է 200 միլիոն եվրո: Ֆրանսիական հեղինակավոր L’Equipe-ի վարկածով նույնպես Յամալն այսօրվա դրությամբ համաշխարհային ֆուտբոլի ամենաթանկարժեք խաղացողն է։ 180-ական միլիոն եվրո տրանսֆերային արժեքով Յամալին հաջորդում են Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչներ Ջուդ Բելինգհեմը, Կիլիան Մբապեն և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող […] ...
13:56 24.06.2025
Գրոսսին առաջարկել է մոտ ապագայում հանդիպել Իրանի ԱԳ նախարարի հետԱտոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ նամակ է գրել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ առաջարկելով նրան մոտ ապագայում հանդիպել։ «Ես ողջունում եմ Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությունները։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության վերսկսումը հաջող համաձայնության հասնելու բանալին է։ Ես նամակ եմ ուղարկել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ […] ...