Մոսկվայում երկարաձգվել է տարեցների ինքնամեկուսացման ռեժիմը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+26.09 oC

Մոսկվայում երկարաձգվել է տարեցների ինքնամեկուսացման ռեժիմը

19:25 18.01.2022

Մոսկվայի իշխանությունները երկարացնում են տարեց քաղաքացիների ինքնամեկուսացման ռեժիմը, ասել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ կոչ անելով ռիսկային խմբերի քաղաքացիներին ուշադիր լինել իրենց առողջությանը։

«Մենք երկարացնում ենք տարեցների ինքնամեկուսացման ռեժիմը, քանի որ այսօր հիվանդության բարդացումներ ունենք հիմնականում այն ​​ակտիվ խմբում, որոնք արձակուրդներին եղել են զբոսաշրջային ճամփորդություններում և այլն։ Երբ հիվանդացությունը հասնում է այս խմբին՝ տարեց մարդկանց, այդ դեպքում, հնարավոր է, հիվանդության ծանր դեպքեր ունենանք»,- ասել է Սոբյանինը Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի նիստի ժամանակ։

Նա ռիսկային խմբերի քաղաքացիներին հորդորել է ուշադիր լինել իրենց առողջությանը։

«Ինձ թվում է, որ ամենուր պետք է նման ռեժիմ մտցնել»,- հավելել է քաղաքապետը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններն «անլուրջ» է անվանել

14:18 24.06.2025

Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններն «անլուրջ» է անվանել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններն «անլուրջ» է համարում: Այս մասին նա հայտարարել է Հաագայում դաշինքի գագաթնաժողովից առաջ ՆԱՏՕ-ի հանրային ֆորումում: «ՆԱՏՕ-ն մտադիր է ապահովել, որ Ուկրաինան գտնվի հնարավորինս ուժեղ դիրքում, երբ սկսվեն լուրջ բանակցություններ, և այն, ինչ հիմա տեղի է ունենում Ստամբուլում, լուրջ չէ», – ասաց Ռյուտեն։ Նա չի բացատրել, թե […] ...

Յամալը` աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստ

14:13 24.06.2025

Յամալը` աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստ

Transfermarkt-ը թարմացրել է խաղացողների տրանսֆերային արժեքները. կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի տրանսֆերային արժեքը դարձել է 200 միլիոն եվրո: Ֆրանսիական հեղինակավոր L’Equipe-ի վարկածով նույնպես Յամալն այսօրվա դրությամբ համաշխարհային ֆուտբոլի ամենաթանկարժեք խաղացողն է։ 180-ական միլիոն եվրո տրանսֆերային արժեքով Յամալին հաջորդում են Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչներ Ջուդ Բելինգհեմը, Կիլիան Մբապեն և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող […] ...

Գրոսսին առաջարկել է մոտ ապագայում հանդիպել Իրանի ԱԳ նախարարի հետ

13:56 24.06.2025

Գրոսսին առաջարկել է մոտ ապագայում հանդիպել Իրանի ԱԳ նախարարի հետ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ նամակ է գրել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ առաջարկելով նրան մոտ ապագայում հանդիպել։ «Ես ողջունում եմ Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությունները։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության վերսկսումը հաջող համաձայնության հասնելու բանալին է։ Ես նամակ եմ ուղարկել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ […] ...

Զելենսկին և Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում․ ԶԼՄ

13:43 24.06.2025

Զելենսկին և Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում․ ԶԼՄ

Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հունիսի 25-ի կեսօրին, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Զելենսկիի գրասենյակի բարձրաստիճան աղբյուրին։ «Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել չորեքշաբթի օրը Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում », – գրում է գործակալությունը։ ...

Իրանը հայտարարել է, որ հաղթել է Իսրայելին՝ ստիպելով նրան դադարեցնել իր ագրեսիան

13:22 24.06.2025

Իրանը հայտարարել է, որ հաղթել է Իսրայելին՝ ստիպելով նրան դադարեցնել իր ագրեսիան

Իրանը հաղթել է Իսրայելի հետ հակամարտությունում՝ ստիպելով նրան ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել ագրեսիան: Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ։ «Աստվածային պարգև էր այն հաղթանակը, որը ստիպեց թշնամուն զղջալ իր արածի համար, ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել իր ագրեսիան», – հայտարարության տեքստը մեջբերում է Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը։ ...

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ  Մանուկյանը

13:02 24.06.2025

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր Գուժ Ալեքսանդրի Մանուկյանը: Գուժ Մանուկյանը ծնվել է Լենինականում 1937 թվականի մայիսի 6-ին: Արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի և դերասանուհի Վալենտինա Արաքսամյանի որդին է։ 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական […] ...

BACK_TO_TOP