Պետքարտուղարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ն առաջիկա շաբաթվա ընթացքում ռազմական օգնություն կուղարկի Կիևին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Պետքարտուղարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ն առաջիկա շաբաթվա ընթացքում ռազմական օգնություն կուղարկի Կիևին

23:38 18.01.2022

ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին Ուկրաինային ռազմական օգնության լրացուցիչ խմբաքանակ կուղարկի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը լրագրողների համար հատուկ ճեպազրույցի ժամանակ։

«Վերջին տարվա ընթացքում մենք Ուկրաինային ավելի շատ օգնություն ենք տրամադրել անվտանգության ոլորտում։ Կարող եմ հավաստիացնել ձեզ, որ այդ մատակարարումները շարունակվում են, և առաջիկա շաբաթներին նոր մատակարարումներ են նախատեսված։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեպքում մենք Ուկրաինային լրացուցիչ պաշտպանական միջոցներ կտրամադրենք»,- ասել է նա։

Դիվանագետը հավելել է, որ ԱՄՆ-ն շարունակում է բանակցություններ վարել Հյուսիսատլանտյան դաշինքի գծով դաշնակիցների հետ, և «ներխուժման» դեպքում Ռուսաստանը պատրաստ է «ամրապնդել ՆԱՏՕ-ի արևելյան թևը»:

CNN հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային 200 մլն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնելուն: Ինչպես նշվում է նյութում, ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինային հանձնել հրաձգային զենք, զինամթերք, բժշկական սարքավորումներ, ռադիոտեղորոշման դիտարկման միջոցներ: Ամերիկյան Politico թերթը նաև հայտնել է, որ նման աջակցություն ցուցաբերելու մասին կարգադրությունն ավելի վաղ տվել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը: Խոսքն այն մեխանիզմի մասին է, որի շրջանակներում ԱՄՆ-ը կարող է այլ երկրի «անհետաձգելի ռազմական օգնություն» ուղարկել Պենտագոնի պահեստներից: Այսպիսով, Վաշինգտոնը Կիևին կփոխանցի ռադիոլոկացիոն համակարգը և նավային սարքավորումները։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով այդ տեղեկությունը, հայտարարել է, որ Ուկրաինա զենքի մատակարարումների ավելացումը մեծացնում է լարվածությունը երկրի հարավ-արևելքում հակամարտության գոտում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP