14:35 14.02.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով դատական այսօրվա նիստը կարճ տևեց, քանի որ 6 պաշտպան չէր ներկայացել:
Հիշեցնենք՝ նրանք գործադուլ են անում և պահանջում ՀՀ Դատական օրենսգրքից հանել դատավորների կողմից փաստաբաններին 100 հազար դրամով տուգանելու դրույթը: Դատավոր Մեսրոպ Մակյանը ճշտեց նաև ամբաստանյալներ Պավլիկ Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Էդվարդ Գրիգորյանի և Սեդրակ Նազարյանի դիրքորոշումն առ այն, որ իրենց պաշտպանները չեն ներկայանում դատական նիստերին:
Ամբաստանյալներից Էդվարդ Գրիգորյանը պարզապես ասաց, որ առանց պաշտպանի չի ուզում մասնակցել դատական նիստին: Մյուսների դիրքորոշումը վերածվեց քաղաքական հայտարարությունների: Արայիկ Խանդոյանն իր աջակցությունը հայտնեց նախօրեին Երևանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի արարքին:
Խանդոյանը նաև ասաց, որ դեռ մեկ տարի առաջ է ասել՝ իրեն պաշտպան պետք չէ:
«Ինձ հարձակվող է պետք»,- ասաց Արայիկ Խանդոյանը:
Հիշեցնենք՝ այս գործով անցնող բոլոր ամբաստանյալները մեղադրվում են 2016 թվականի հուլիսի 17 ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու, կազմակերպված խմբի կազմում զենք-ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու պահելու, փոխադրելու, պատանդներ պահելու, ուրիշի սեփականություն հանդիսացող գույքը ոչնչացնելու, պատանդներին և գրաված շինություններն ազատելու պայմանով իշխանության ներկայացուցիչներին պայմաններ պարտադրելու համար:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության17:34 09.07.2025
Մեկնարկել է վարչապետի աշխատանքային այցն Արաբական Միացյալ ԷմիրություններՄեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...
17:28 09.07.2025
Երևանում «Ford Transit»-ը շենքի բակային հատվածում վրաերթի է ենթարկել կին հետիոտնիԱյսօր՝ հուլիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Գոռ Հ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտա 42 շենքի բակային հատվածում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել կին հետիոտնի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Տուժածը տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց: Դեպքի […] ...
17:16 09.07.2025
«Ֆեստիվառը» ոչ միայն երաժշտական միջոցառում է, այլև ներքին զբոսաշրջության զարգացման միջավայր. Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ` Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ երրորդ անգամ կանցկացվի «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը: Այս տարվա ֆեստիվառյան քաղաքներն են Արտաշատը, Հրազդանը և Արմավիրը. անցկացման ժամկետները համապատասխանաբար՝ օգոստոսի 23, սեպտեմբերի 13 և սեպտեմբերի 21: Այս մասին այսօր հայտնել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը «Արմենպրես» […] ...
17:10 09.07.2025
Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունումՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Տավուշի մարզային քննչական վարչության պետ Արամ Հարությունյանը, մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, վեցերորդ կայազորային քննչական բաժնի […] ...
17:05 09.07.2025
Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կան տուժածներԱյսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Գավառ քաղաքի Թորգոմյան և Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 54-ամյա Ռազմիկ Բ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 24-ամյա Էրիկ Թ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր մասամբ հայտնվել է մայթին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով […] ...
17:00 09.07.2025
Կողոպուտի փորձ կատարած տղամարդկանցից մեկի մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվելՀուլիսի 5-ի գիշերը՝ ժամը 1.40-ի սահմաններում, 40-ամյա կինը Հյուսիսային պողոտայում ծառայություն կատարող Պարեկային ծառայության Երևան քաղաքի վարչության 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի և Պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողներին հայտնել է, որ անհայտ անձը փորձել է իր պայուսակից հափշտակել «Այֆոն 16» մոդելի բջջային հեռախոսը։ Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Աբովյան և […] ...