18:02 22.01.2022
Նոր փոփոխություններով սուբվենցիոն հայտերի ընդունման ավարտի ժամկետը փետրվարի 2-ն է։ Նոր վարչատարածքային կազմավորումներից հետո, խոսքը Շիրակի մարզում համայնքների խոշորացման մասին է, առաջին անգամ մարզպետարանը սուբվենցիոն առաջարկներ է ընդունելու ըստ տարածաշրջանների։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ Շիրակի մարզի համայնքներն այսուհետ օգտվելու են մեծ ծրագրերից․ որքան մեծ է համայնքի բյուջեն, այնքան մեծ կլինի նրա և պետության համաֆինանսավորման չափը:
«Աշոցք և Ամասիա համայնքներում ֆոնդային բյուջեն կազմելու է արդեն ընդհանուր 50-ից մինչև 500 մլն դրամի չափով։ Այսինքն, իրենք արդեն պետք է մասնակցեն առնվազն 5 մլն դրամանոց ծրագրերին՝ իրենց համամասնության չափով։ Իսկ Գյումրին, Արթիկը, Ախուրյանն արդեն 1 մլրդ դրամից ավելի բյուջե ունեցող համայնքներ են և յուրաքանչյուրի համամասնության տոկոսը կկազմի 50 մլն դրամ»,- ShantNews.am-ի հետ զրույցում պարզաբանումներ է ներկայացրել Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը։
Վերջին տարիներին համայնքներում այս ծրագրով կատարված աշխատանքներում ակնհայտ է, որ մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններում առաջնային լուծում պահանջող խնդիրների ցանկում են համայնքային ճանապարհների նորոգումը, լուսավորությունն ու մանկապարտեզների կառուցումը։ Բոլոր բաղադրիչներով պետության համաֆինանսավորման չափն այս տարի ավելանում է։
Բարձր լեռնային համայնքներից առանձնացվել և 5 տոկոսով ավելացել է սահմանամերձ բնակավայրերին տրամադրվող սուբվենցիայի չափը: Մանկապարտեզների կառուցման ծրագրերում պետական համաֆինանսավորումը կկազմի 70%: Համաֆինանսավորման չափի փոփոխությունը հնարավորություն է տալու ավելի շատ բնակավայրերում ենթակառուցվածքների նորոգումներ կատարել, իսկ փոփոխությունները վերաբերում են նաև նոր ոլորտներին:
«Ավելացել է հեռագնա արոտների ճանապարհների բարեկարգման ծրագիրը, օպտիկամանրաթելային ցանցի անցկացման ծրագիրը, ավելացել են քաղաքաշինության, պաշտպանության ենթակառուցվածքների, ինչպես նաև ապաստարանների կառուցման և նորոգման ծրագրեր», -նշել է Կարեն Բադիշյանը։
Նոր և նախկին ուղղություններով սուբվենցիոն ծրագրերի ուսումնասիրության ժամկետներն հայտնի են, բայց մարզի տարածաշրջաններից հայտերի փաթեթավորված առաջարկներ առայժմ չունեն։ Անցած տարվա սուբվենցիոն ծրագրերով Շիրակ մարզի համայնքներում դեռ անավարտ աշխատանքներ կան, այդ թվում են ճանապարհաշինությունն ու մանկապարտեզների կառուցումը։
2021 թվականի սուբվենցիոն ծրագրերից Շիրակի մարզում անավարտ են 14-ը, պատճառները տարբեր են, դրանցից կարևորն էլ համայնքի համաֆինանսավորման խնդիրն է։ Ծրագրերի ընթացքում փոփոխության են ենթարկվում և՛ նախագծերը, և՛ նախահաշիվները, ինչի արդյունքում էլ լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն է առաջանում։
«Համայնքներ ունեցանք, որ տարվա վերջում ամբողջ շինարարական աշխատանքներն ավարտված էին, բայց համայնքը չկարողացավ իր, էսպես ասած, համաֆինանսավորման տոկոսադրույթը ապահովել: Այսինքն կատարել էին 80 տոկոսը, 20 տոկոսը չկարողացան, էդ 20 տոկոսի պատճառով տեղափոխվեց 2022 թվական: Որովհետև մինչև համայնքն իր պարտավորություններն ամբողջությամբ չկատարի, պետությունը որևէ որոշում չի կայացնի և իր փոխհատուցումը չի իրականացնի»։
2021-ի կիսատ մնացած ծրագրերը 2022-ին ավարտելու համար համայնքներին ներկայացվել է հստակ ժամանակացույց։ Իսկ համայնքի բաժին կամ ավելի տոկոս համաֆինանսավորման խնդիրներն արդեն լուծելու են նոր ձևավորվող խոշորացված համայնքները։
17:38 07.07.2025
Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվիԱզգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ կողմ է քվեարկել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրերին: Քվեարկությանը մասնակցել է 59 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել դատախազի միջնորդությանը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։ ...
17:33 07.07.2025
Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը փորձում է համաձայնության հասնել Մեսսիի հետ«Ալ Ահլին» ցանկանում է պայմանագիր ստորագրել «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, գրում է L’Équipe-ը։ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի ղեկավարները փորձում են համոզել Մեսսիին պայմանագրի ավարտից հետո հեռանալ «Ինտեր Մայամիից» ու տեղափոխվել «Ալ Ահլի»։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում, բայց Սաուդյան Արաբիայում կարծում են, որ Մեսսիի տեղափոխությունն էլ ավելի կսևեռի ուշադրությունը երկրին։ Հիշեցնենք, որ աշխարհի […] ...
17:25 07.07.2025
Քննարկվել են ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման հնարավորություններըԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ բուհերի ռեկտորներին՝ քննարկելու ուսանողների շրջանում պետական քաղաքականությամբ նախատեսված առողջ ապրելակերպի խրախուսմանն ուղղված ծրագրերը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի […] ...
17:16 07.07.2025
Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Վանաձոր» ՔԿՀ-ի նոր վերանորոգված և կահավորված տարածքներումՔրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը տեղակալներ Սահակ Գրիգորյանի և Վահե Նանուշյանի հետ այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։ Հիմնարկի պետ Արկադի Թադևոսյանի ուղեկցությամբ Ծառայության պետը շրջել է հիմնարկի ամբողջ տարածքում, այցելել նոր վերանորոգված և կահավորված խցերը, սանհանգույցները, բնակելի գոտու հիմնանորոգված այլ հատվածներ։ Շրջայցի ընթացքում Ծովինար Թադևոսյանը ծանոթացել է նաև մատուցվող սննդին։ Ազատությունից զրկված անձանց հարցերին և […] ...
17:10 07.07.2025
«Նոան» նոր պայմանագիր է ստորագրել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ«Նոան» նոր պայմանագիր է ստորագրել պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրայի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Համաձայնագիրը կգործի մինչև 2027 թ. հուլիսի 1-ը։ Այն ևս մեկ տարով երկարաձգելու կետ կունենա։ Պորտուգալացին «Նոային» միացել է 2024 թ. հուլիսին, 42 խաղում 13 գոլ է խփել, կատարել նույնքան գոլային փոխանցում։ ...
17:02 07.07.2025
Գրանցվել է 656 դեպք, որից 255-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 30-ից հուլիսի 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 656 դեպք, որից 255-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 169, փլուզման, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, քարաթափման, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու՝ 7, երկրաշարժի՝ 4, զինամթերքի հայտնաբերման՝ 2, կեղծ ահազանգի՝ 8, թունավորման՝ 6, վայրի կենդանիների հարձակման՝ 9, օձի նկատման՝ 46, ինքնասպանության փորձի՝ […] ...