Գյումրիում կա մոտ 2700 ապօրինի շինություն. հաշվառման և օրինականացման ժամկետ է սահմանվել մինչև 2024 թվականի հունվարի 1-ը  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

Գյումրիում կա մոտ 2700 ապօրինի շինություն. հաշվառման և օրինականացման ժամկետ է սահմանվել մինչև 2024 թվականի հունվարի 1-ը 

19:33 24.01.2022

  

Ապօրինի կամ ինքնակամ շինությունների օրինականացման մասին նոր որոշումը նախ արագ գործողություններ է նախատեսում այն քաղաքացիների համար, որոնք ինքնակամ շինություններ են կառուցել 2021 թ.-ի հունվարի 1-ից մինչ 2022 թվականի հունվարի 6-ը։ Շինությունների տերերին տրվել է երկամսյա ժամկետ Կադաստրի կոմիտեում կառույցը հաշվառելու համար։ Այս ժամկետները վերաբերում է Հանրապետության բոլոր բնակավայրերին, միայն ավարտի ժամկետներն են տարբեր։ Գյումրիում ինքնակամ կառույց ունեցողներն առայժմ օրինականացման գործընթացի հաջորդականությամբ են հետաքրքրված։ Առաջին քայլը չափագրողներին դիմելն է։

«Ինքնակամ համարվում են այն շինությունները, որոնք չեն ստացել շինթույլտվություն, այսինքն՝ քաղաքացիները չեն դիմել, տնամերձում են կառուցել, համայնքի հողի վրա, իրենց սեփական հողատարածքի վրա, և կարևոր պայման կա․ թող քաղաքացիները իմանան, որ Կադաստրի կոմիտեում հաշվառվելուց հետո կարող է նաև դրանք չլինեն ենթակա օրինականացման, որովհետև խախտել են քաղաքաշինական որոշակի նորմեր, եթե համապատասխանում են, նոր ենթակա են սեփականաշնորհման»,- Shantnews.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Գևորգ Գրիգորյանը։

Գյումրիում, հիմնականում երկրաշարժից հետո, հախուռն, առանց թույլտվության կառուցապատումներ են եղել։ Քիչ չեն քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող այն ինքնակամ շինությունները, որոնք խախտել են հողի օգտագործման նշանակությունը։ Գյումրիի գլխավոր ճարտարապետը նշում է՝ պետությունը հակված չէ միանշանակ քանդել բոլոր ինքնակամ շինությունները, ստեղծված է հնարավորություն դրանք օրինական դաշտ բերել, եթե կան սահմանված նորմերին հարմարեցնելու տարբերակներ, ապա դրանք կկիրառվեն՝ բնակչի շահերից ելնելով։

«Եթե կանաչ գոտու վրա է գտնվում, ո՛չ, օրինականացման ենթակա չէ, ենթակա է քանդման, մենք հակված չենք շատ քանդելուն, բայց էն շինությունները, որոնք ժամանակավոր են, ասենք՝ հարմարեցված հյուղակ է, իբր քարային է, դրանք բոլորը պետք է ստուգվեն սեյսմիկ տեսակետից, և նայվի դրանց հարցը, բայց դրանք միանշանակ պետք է քանդվեն, քաղաքը պետք է մաքրվի նման կառույցներից»,- Shantnews.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Այդպիսի կառույցների թիվը Գյումրիում հասնում է մոտ 2700-ի։ Նախքան դրանց օրենքի դաշտ բերելը չափագրող ընկերություններին բնակիչները կարող են դիմել սկսած հունվարի 15-ից։ Չափագրող ընկերությունները նշում են, թե գործընթացի մասին դեռ հստակ կարգավորումներ չունեն։ Հայտնի է, որ չափագրման աշխատանքների համար բնակիչն է վճարելու: Սահմանված ժամկետներում ինքնակամ շինությունները չհաշվառելու դեպքերը կարող են առաջացնել նաև իրավական հետևանքներ։ Ինքնակամ շինությունների սեփականատերերը կենթարկվեն պատասխանատվության։

2021-ի հունվարի 1-ից հետո կառուցված շինությունների օրինականացման համար սահմանված ժամկետները տարբեր են։ Երևանի համար վերջնաժամկետը մինչև 2023-ի հունվարի 1-ն է, մյուս քաղաքային բնակավայրերի համար՝ մինչև 2024-ի հունվարի մեկը, իսկ գյուղականներում՝ մինչև 2025 թվականը:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի

17:38 07.07.2025

Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի

Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ կողմ է քվեարկել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրերին: Քվեարկությանը մասնակցել է 59 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել դատախազի միջնորդությանը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։ ...

Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը փորձում է համաձայնության հասնել Մեսսիի հետ

17:33 07.07.2025

Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը փորձում է համաձայնության հասնել Մեսսիի հետ

«Ալ Ահլին» ցանկանում է պայմանագիր ստորագրել «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, գրում է L’Équipe-ը։ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի ղեկավարները փորձում են համոզել Մեսսիին պայմանագրի ավարտից հետո հեռանալ «Ինտեր Մայամիից» ու տեղափոխվել «Ալ Ահլի»։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում, բայց Սաուդյան Արաբիայում կարծում են, որ Մեսսիի տեղափոխությունն էլ ավելի կսևեռի ուշադրությունը երկրին։ Հիշեցնենք, որ աշխարհի […] ...

Քննարկվել են ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման հնարավորությունները

17:25 07.07.2025

Քննարկվել են ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման հնարավորությունները

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ բուհերի ռեկտորներին՝ քննարկելու ուսանողների շրջանում պետական քաղաքականությամբ նախատեսված առողջ ապրելակերպի խրախուսմանն ուղղված ծրագրերը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի […] ...

Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Վանաձոր» ՔԿՀ-ի նոր վերանորոգված և կահավորված տարածքներում

17:16 07.07.2025

Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Վանաձոր» ՔԿՀ-ի նոր վերանորոգված և կահավորված տարածքներում

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը տեղակալներ Սահակ Գրիգորյանի և Վահե Նանուշյանի հետ այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։ Հիմնարկի պետ Արկադի Թադևոսյանի ուղեկցությամբ Ծառայության պետը շրջել է հիմնարկի ամբողջ տարածքում, այցելել նոր վերանորոգված և կահավորված խցերը, սանհանգույցները, բնակելի գոտու հիմնանորոգված այլ հատվածներ։ Շրջայցի ընթացքում Ծովինար Թադևոսյանը ծանոթացել է նաև մատուցվող սննդին։ Ազատությունից զրկված անձանց հարցերին և […] ...

«Նոան» նոր պայմանագիր է ստորագրել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ

17:10 07.07.2025

«Նոան» նոր պայմանագիր է ստորագրել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ

«Նոան» նոր պայմանագիր է ստորագրել պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրայի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Համաձայնագիրը կգործի մինչև 2027 թ. հուլիսի 1-ը։ Այն ևս մեկ տարով երկարաձգելու կետ կունենա։ Պորտուգալացին «Նոային» միացել է 2024 թ. հուլիսին, 42 խաղում 13 գոլ է խփել, կատարել նույնքան գոլային փոխանցում։ ...

Գրանցվել է 656 դեպք, որից 255-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

17:02 07.07.2025

Գրանցվել է 656 դեպք, որից 255-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 30-ից հուլիսի 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 656 դեպք, որից 255-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 169, փլուզման, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, քարաթափման, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու՝ 7, երկրաշարժի՝ 4, զինամթերքի հայտնաբերման՝ 2, կեղծ ահազանգի՝ 8, թունավորման՝ 6, վայրի կենդանիների հարձակման՝ 9, օձի նկատման՝ 46, ինքնասպանության փորձի՝ […] ...

BACK_TO_TOP