17:22 24.01.2022
«Պատշաճ վերահսկողություն փաստաթղթաշրջանառության նկատմամբ». Երևանի քաղաքապետարանում կներդրվի «Mulberry» համակարգ։
Երևանի քաղաքապետարանում այսօր հրավիրված աշխատանքային խորհրդակցությունն առաջին անգամ հեռարձակվել է առցանց՝ քաղաքապետարանի պաշտոնական բոլոր հարթակներով: Խորհրդակցությունը վարող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ սա ևս մեկ կարևոր քայլ է, որպեսզի երևանցիներն առավել տեղեկացված լինեն մայրաքաղաքում առկա խնդիրներին ու դրանք լուծելու քայլերի հաջորդականությանը:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը քաղաքապետն անդրադարձել է աշխատակազմի կարգապահությանն ու ընդգծել, որ բոլորի համար աշխատանքային օրը պետք է սկսվի ժամը 09:00-ից։
Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման նպատակով Երևանի քաղաքապետարանում կներդրվի փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Mulberry» համակարգ: Քաղաքապետ Սարգսյանը հանձնարարել է, «Էլփաս» ծրագրի անխափան աշխատանքին զուգահեռ, հետևողական քայլեր ձեռնարկել նոր համակարգն արագորեն ներդնելու նպատակով:
«Մենք պետք է գործիքներ ունենանք, որպեսզի քաղաքապետարանը կարողանա պատշաճ ծառայություններ մատուցել քաղաքացիներին: Եթե մենք մեզ մոտ չունենանք լավ գործիքներ, չենք կարող որակյալ ծառայություններ մատուցել: Քաղաքապետարանն այսօր աշխատում է «Էլփաս» համակարգով, որն անգամ արդիականացնելու արդյունքում չի կարող արդյունավետ գործիք դառնալ, և ես որոշում եմ կայացրել, որ Երևանի քաղաքապետարանում փաստաթղթաշրջանառությունը պետք է իրականացվի էլեկտրոնային «Mulberry» համակարգով: Այս կերպ մենք կկարողանանք պատշաճ վերահսկողություն ապահովել փաստաթղթաշրջանառության նկատմամբ, ինչն, իմ գնահատմամբ, այսօր գտնվում է վատթարագույն վիճակում: Այսօրվա համակարգը հնարավորություն չի տալիս վերահսկողություն իրականացնել անգամ մեր աշխատակիցների կատարած աշխատանքի նկատմամբ»,- ընդգծել է քաղաքապետը:
Երևանի քաղաքապետարանի «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանում կկառուցվի շարժակազմի լվացման նոր՝ ժամանակակից կայան: Այն կապահովի ինչպես տրոլեյբուսների, այնպես էլ համայնքային նոր ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունը:
Տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրով քաղաքապետարանում կգործարկվի կառավարման կենտրոն: Համայնքային նոր ավտոբուսներում առկա տեսախցիկներով կենտրոնի աշխատակիցները մշտական հսկողության տակ կպահեն հասարակական տրանսպորտի աշխատանքը:
«Երևանի ավտոբուս» ընկերությունում գրանցված վարորդները կընդգրկվեն առողջապահական ապահովագրության փաթեթում: Զեկուցվել է, որ աշխատանքներն ընթացքում են:
Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ քաղաքապետը հանձնարարել է կարճ ժամկետում լուծել ձեռք բերված նոր ավտոբուսների տեխնիկական սպասարկման խնդիրներն ու ապահովել շարժակազմի հերթական խմբաքանակի շահագործումը:
«Մենք ձեռք ենք բերել 211 ավտոբուս, բայց երբ քաղաքում շրջում ենք, տեսնում ենք, որ տարբեր կանգառներում կուտակված մարդիկ կան։ Տրամաբանություն չկա։ Ձեռք ենք բերել ավտոբուսներ, բայց չենք շահագործում, դա նորմալ չէ»,- նշել է քաղաքապետը։
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող ծրագրով մայրաքաղաքում կշարունակվի արտաքին լուսավորության համակարգի արդիականացումն ու էներգախնայող լուսատուների տեղադրումը: Այդ նպատակով 2022թ. նախատեսված 100 մլն դրամի փոխարեն Երևանի բյուջեից կհատկացվի շուրջ 250 մլն դրամ: Կարևորելով ծրագրի շրջանակում արձանագրվող զգալի տնտեսումները՝ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ դրանք կուղղվեն ոչ միայն ընդհանուր համակարգի բարելավմանը, այլև գիշերային լուսավորության ժամանակացույցի երկարացմանը:
Երևանի կանգառասրահների հարակից տարածքում կտեղադրվեն նոր աղբամաններ: Զեկուցվել է, որ հայտարարվել է շուրջ 1200 աղբամանի ձեռքբերման մրցույթ:
Երևանյան լճի մաքրման ծրագրով նախորդ տարի աշխատանքներ են տարվել եղեգները չորացնելու համար: 16 հա զբաղեցնող եղեգնուտը հանգեցնում է ջրի չնախատեսված կորստի: Հարկ է նշել, որ Երևանյան լճի մաքրման աշխատանքներին զուգահեռ, կքննարկվի տարածքում հանգստի գոտի կառուցելու հնարավորությունը:
Մաշտոցի պողոտայի Գրիգոր Լուսավորչի փողոցին և «Փակ» շուկային հարակից ստորգետնյա անցումների վերակառուցման առումով հանձնարարվել է մշակել գործողությունների ծրագիր: Քաղաքապետարանը, ի դեպ, պատրաստ է Գրիգոր Լուսավորչի փողոցի հարակից ստորգետնյա անցումի առնչությամբ քննարկել ներդրումային առաջարկներ:
Կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող բոլոր կառույցները, քաղաքում ընթացող ծավալուն շինարարությանը զուգահեռ, պետք է պատրաստ լինեն մատակարարում ապահովել: Նշվել է, որ Երևանում արձանագրվել են բազմաբնակարան բոլոր շենքերի համար տրված շինթույլտվությունները, որոնք կտրամադրվեն նաև «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա Ջուր» ընկերություններին կառուցապատման մոտավոր ծավալների մասին պատկերացում կազմելու և սպասարկման հնարավոր հզորությունները գնահատելու համար:
11:59 21.06.2025
ՀՀ-ի համար առանցքային են հարաբերությունների կարգավորումը և խաղաղությունը. ՄիրզոյանՀայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին։ «Ուղեկցում էի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թուրքիա կատարած իր նշանակալի այցի ընթացքում՝ նման կարևոր պահին։ Երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը տարածաշրջանում, մեր անմիջական հարևանությունում, առանցքային են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ»,-գրել է Միրզոյանը։ ...
11:47 21.06.2025
Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնիՀայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի: Սանկտ Պետերբուրգում կայանալիք մրցաշարում Բազեյանի մրցակիցը կլինի ռուս բռնցքամարտիկ Վսեվոլոդ Շումկովը։ Աշխարհի հավաքականը կմրցի Ռուսաստանի թիմի դեմ: ...
11:30 21.06.2025
Արաղչին հայտնել է, թե որ դեպքում Իրանը պատրաստ կլինի հարձակվել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրաԹեհրանը պատրաստ կլինի պատասխան հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերին, եթե Միացյալ Նահանգները միանա Իսրայելի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին NBC News-ին տված հարցազրույցում: «Ինքնապաշտպանությունը յուրաքանչյուր երկրի օրինական իրավունքն է», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը կձեռնարկի պատասխան հարվածներ, այդ թվում՝ տարածաշրջանում գտնվող […] ...
11:13 21.06.2025
Իսրայելը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասինԻսրայելական բանակը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասին: Բանակի մամուլի ծառայության այս հայտարարությունը տարածվել է գրեթե անմիջապես Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրա իրականացված վերջին հրթիռային հարձակումից հետո։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իրանի կենտրոնական մասում գտնվող հրթիռային պահեստներին և արձակման ենթակառուցվածքային օբյեկտներին», – ասվում է բանակի հայտարարության […] ...
11:00 21.06.2025
Բաղդասարյանն ու Գյուլումյանը եզրափակչում են․ World Challenge CupՈւզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող սպորտային մարմնամարզության World Challenge Cup հեղինակավոր մրցաշարում Էրիկ Բաղդասարյանը և Ռոբերտ Գյուլումյանը դուրս են եկել առանձին վարժությունների եզրափակիչ: Բաղդասարյանը հաղթահարել է հենացատկի և զուգափայտի որակավորման փուլը, Գյուլումյանը մարզագործիքում դուրս է եկել եզրափակիչ: Ավելի վաղ Գյուլումյանը եզրափակիչ էր դուրս եկել նաև նժույգ թափերում: ...