23:10 24.01.2022
Զինվորականները Բուրկինա Ֆասոյում վերցրել են իշխանությունը՝ հեռացնելով երկրի նախագահ ռոք Մարկ Քրիստիան Կաբորեին։ Այս մասին հայտարարել է բուրկինյան leFaso լրատվական պորտալը։
14 զինվորականներից բաղկացած խումբը եթեր է դուրս եկել պետական հեռուստատեսությամբ և հայտարարել երկրում իշխանությունը «Պաշտպանության և վերականգնման հայրենասիրական շարժմանը» (PSOV) փոխանցելու մասին»։ Կառույցը գլխավորել է փոխգնդապետ Պոլ-Անրի Սանդաոգո Դամիբան։
Զինվորականները հայտարարել են Սահմանադրության գործողության դադարեցման, կառավարության և խորհրդարանի լուծարման, երկրի ցամաքային և օդային սահմանների փակման մասին։
Զինվորականները նաևհայտարարել են, որ իշխանության զավթումն իրականացվել է առանց բռնության, բոլոր ձերբակալվածները գտնվում են անվտանգ վայրում:
Զինվորականները հունվարի 23-ին խռովություն են բարձրացրել երկրի մի քանի բազաներում։ Երկուշաբթի գիշերը նրանք հարձակվել են նախագահ Կաբորեի նստավայրի վրա։ Նրա գտնվելու վայրը չի բացահայտվում։
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:03 06.07.2025
Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...