Հետևողական կլինենք Հայրենյաց պաշտպանի կոչումը բարձր պահելու հարցում. Արցախի ՊԲ հրամանատար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+33.09 oC

Հետևողական կլինենք Հայրենյաց պաշտպանի կոչումը բարձր պահելու հարցում. Արցախի ՊԲ հրամանատար

14:12 28.01.2022

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի և Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ:

Կամո Վարդանյանն ընդգծել է, որ ստեղծվել են արժեքներ, որոնք տասնամյակներ շարունակ երաշխավորել են հայերի տեղն ու դերակատարումը տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներում:

«Այսօր ազգովի նշում ենք մեր պետականության հենասյուն ու ապավեն հանդիսացող կարևորագույն կառույցի՝ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը և Արցախի Հանրապետության տոնացույցի համաձայն՝ Հայրենյաց պաշտպանի օրը. արժեքներ, որոնք 10-ամյակներ շարունակ երաշխավորել են մեր տեղն ու դերակատարումը տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներում և պայմաններ ստեղծել մեր ազգի ու պետականության հետագա կենսագործունեության համար: Իհարկե, մեր ազգային ու պետական երազանքների իրականացման ճանապարհին մենք ստիպված ենք եղել վճարել ամենաթանկ գնով, ինչն այսօրվա տոները դարձնում է շատ ավելի խորհրդավոր ու նվիրական: Գլուխ եմ խոնարհում հանուն հայրենիքի նահատակված բոլոր նվիրյալների լուսավոր հիշատակի,նրանց հարազատների և մարտական ընկերների առջև: Շնորհավորանքներս՝ Հայոց բանակի կազմավորման ակունքներում կանգնած և այսօր շարքում գտնվող այն բոլոր անհատներին, որոնք երբևէ կրել ու շարունակում են կրել հայրենիքի պաշտպանի մեծագույն կոչումը: Մենք դեռևս ունենք բազմաթիվ անելիքներ ու անցնելիք երկար ճանապարհ, և ՊԲ հրամանատարության, ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորելով մեր բոլոր հայրենակիցներին, ուզում եմ վստահեցնել, որ մենք հետևողական կլինենք՝ անցած 30 տարիներին ձևավորված լավագույն ավանդույթները պահպանելու և Հայրենյաց պաշտպանի կոչումը բարձր պահելու համար»,- ասված է ուղերձի մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ է Միասնական հաշվետվողական ստանդարտը և համաձայն ստանդարտի ի՞նչ տեղեկություններ են փոխանակվելու

18:27 22.08.2025

Ի՞նչ է Միասնական հաշվետվողական ստանդարտը և համաձայն ստանդարտի ի՞նչ տեղեկություններ են փոխանակվելու

Ի՞նչ է Միասնական հաշվետվողական ստանդարտը և համաձայն ստանդարտի ի՞նչ տեղեկություններ են փոխանակվելու: Թեմային առնչվող այս և այլ հարցերին պարզաբանումներ է տալիս ՀՀ ՊԵԿ միջազգային հարկման վարչության Ֆինանսական հաշիվների փոխանակման ու համապատասխանության բաժնի պետ Աննա Թորոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ անշրջելի ճանապարհ ունի. Ռյուտե

18:13 22.08.2025

Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ անշրջելի ճանապարհ ունի. Ռյուտե

Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհ կա, սակայն մինչ այժմ ԱՄՆ-ն և Հունգարիան դեմ են դրան, Կիևում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Մենք Վաշինգտոնում հաստատեցինք, որ Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհ կա, սակայն ճիշտ է, որ ՆԱՏՕ-ի մի քանի դաշնակիցներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, ինչպես նաև Հունգարիան, ասում են «ոչ […] ...

SHANTNEWS

18:00 22.08.2025

SHANTNEWS

Տուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները․ Փաշինյան

17:55 22.08.2025

Տուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները․ Փաշինյան

Տուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները։ Այս համոզմունքն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «2025 թվականի մայիս, հունիս, հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետություն են այցելել այդ ամիսների համար պատմականորեն ռեկորդային թվով զբոսաշրջիկներ՝ մայիսին՝ 181 հազար 436, հունիսին՝ 215 հազար 253, հուլիսին՝ 263 հազար 592 այցելու։ Այս օրինակով եմ ուզում ցույց տալ ժողովրդին հասցեագրված իմ՝ օգոստոսի […] ...

Զելենսկին մերժել է Թրամփի կողմից կարգավորման համար առաջարկված բոլոր սկզբունքները. Լավրով

17:50 22.08.2025

Զելենսկին մերժել է Թրամփի կողմից կարգավորման համար առաջարկված բոլոր սկզբունքները. Լավրով

Վլադիմիր Զելենսկին «ոչ» է ասել բոլոր սկզբունքներին, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրվագծել էր Վաշինգտոնում՝ Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ հանդիպման ժամանակ։ Այս մասին NBC News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Երբ Թրամփը բարձրացրեց այս հարցերը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ, որտեղ Զելենսկին ներկա էր իր եվրոպացի հովանավորների հետ միասին, նա հստակ […] ...

Թեհրանը ԵՄ-ի հետ կքննարկի Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը

17:39 22.08.2025

Թեհրանը ԵՄ-ի հետ կքննարկի Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ուրբաթ օրը հեռախոսազրույց կունենա Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հետ՝ քննարկելու Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղայիին։ Բացի այդ, կքննարկվի նաև Իրանի միջուկային օբյեկտներին վերջերս հասցված հարվածներին արձագանքելու անհրաժեշտությունը, նշել է Բաղային։ Հունիսին Իսրայելը մի շարք […] ...

BACK_TO_TOP