Բանակը տվել է երկիրը շենացնելու հնարավորություն. Վիտալի Բալասանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+33.09 oC

Բանակը տվել է երկիրը շենացնելու հնարավորություն. Վիտալի Բալասանյան

14:49 28.01.2022

Բանակը, թշնամու ոտնձգություններին արժանի հակահարված տալով, տվել է հաղթանակների ոգի, երկիրը շենացնելու հնարավորություն: Այս մասին շնորհավորական ուղերձում նշել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Հայրենիքի պաշտպան լինելը սուրբ պարտականություն է, որը վերաբերելի է բոլորին՝ զինվորականից մինչև շինարար, ուսուցչից մինչև բժիշկ։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ հատկապես Արցախի պարագայում Հայրենիքը պաշտպանելու կոչին զինվորագրվել ենք ազգովի՝ միասնաբար պայքարելով սեփական երկրում ազատ ապրելու անխախտելի իրավունքի իրացման համար։ Հայրենյաց պաշտպանների շարքում առանձնահատուկ է բանակը, որն ունի փառապանծ մարտական ուղի։ Թշնամու ոտնձգություններին արժանի հակահարված տալով՝ բանակը մեզ տվել է հաղթանակների ոգի, երկիրը շենացնելու հնարավորություն։ Հայրենիքի համար մղված պայքարի ընթացքում, ցավոք, ունեցել ենք բազմահազար նահատակներ։ Մեր խոնարհումը նրանց արդար հոգիների հիշատակին։ Առանձնահատուկ երախտագիտությամբ ենք այսօր հիշում հերոսածին մեր մայրերին, նրանց անսահման համբերությանը և նվիրումին։ Հավերժ փա՛ռք ձեզ, հայոց մայրեր։ Հատկապես այսօր մեր գնահատանքն ենք հայտնում նրանց, ովքեր իրականացնում են Հայրենիքի պաշտպանության առաքելությունը։ Մաղթում եմ բոլորիդ Հայոց երկրի սահմանների անառիկ պահպանություն։ Բարի՛ ծառայություն, շնորհավո՛ր Հայրենյաց պաշտպանի օրը»,- ասված է Արցախի ԱԽ քարտուղարի ուղերձում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ է Միասնական հաշվետվողական ստանդարտը և համաձայն ստանդարտի ի՞նչ տեղեկություններ են փոխանակվելու

18:27 22.08.2025

Ի՞նչ է Միասնական հաշվետվողական ստանդարտը և համաձայն ստանդարտի ի՞նչ տեղեկություններ են փոխանակվելու

Ի՞նչ է Միասնական հաշվետվողական ստանդարտը և համաձայն ստանդարտի ի՞նչ տեղեկություններ են փոխանակվելու: Թեմային առնչվող այս և այլ հարցերին պարզաբանումներ է տալիս ՀՀ ՊԵԿ միջազգային հարկման վարչության Ֆինանսական հաշիվների փոխանակման ու համապատասխանության բաժնի պետ Աննա Թորոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ անշրջելի ճանապարհ ունի. Ռյուտե

18:13 22.08.2025

Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ անշրջելի ճանապարհ ունի. Ռյուտե

Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհ կա, սակայն մինչ այժմ ԱՄՆ-ն և Հունգարիան դեմ են դրան, Կիևում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Մենք Վաշինգտոնում հաստատեցինք, որ Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհ կա, սակայն ճիշտ է, որ ՆԱՏՕ-ի մի քանի դաշնակիցներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, ինչպես նաև Հունգարիան, ասում են «ոչ […] ...

SHANTNEWS

18:00 22.08.2025

SHANTNEWS

Տուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները․ Փաշինյան

17:55 22.08.2025

Տուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները․ Փաշինյան

Տուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները։ Այս համոզմունքն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «2025 թվականի մայիս, հունիս, հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետություն են այցելել այդ ամիսների համար պատմականորեն ռեկորդային թվով զբոսաշրջիկներ՝ մայիսին՝ 181 հազար 436, հունիսին՝ 215 հազար 253, հուլիսին՝ 263 հազար 592 այցելու։ Այս օրինակով եմ ուզում ցույց տալ ժողովրդին հասցեագրված իմ՝ օգոստոսի […] ...

Զելենսկին մերժել է Թրամփի կողմից կարգավորման համար առաջարկված բոլոր սկզբունքները. Լավրով

17:50 22.08.2025

Զելենսկին մերժել է Թրամփի կողմից կարգավորման համար առաջարկված բոլոր սկզբունքները. Լավրով

Վլադիմիր Զելենսկին «ոչ» է ասել բոլոր սկզբունքներին, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրվագծել էր Վաշինգտոնում՝ Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ հանդիպման ժամանակ։ Այս մասին NBC News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Երբ Թրամփը բարձրացրեց այս հարցերը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ, որտեղ Զելենսկին ներկա էր իր եվրոպացի հովանավորների հետ միասին, նա հստակ […] ...

Թեհրանը ԵՄ-ի հետ կքննարկի Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը

17:39 22.08.2025

Թեհրանը ԵՄ-ի հետ կքննարկի Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ուրբաթ օրը հեռախոսազրույց կունենա Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հետ՝ քննարկելու Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղայիին։ Բացի այդ, կքննարկվի նաև Իրանի միջուկային օբյեկտներին վերջերս հասցված հարվածներին արձագանքելու անհրաժեշտությունը, նշել է Բաղային։ Հունիսին Իսրայելը մի շարք […] ...

BACK_TO_TOP