ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ դաշինքն անհանգստացած է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ դաշինքն անհանգստացած է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցմամբ

23:18 28.01.2022

ՆԱՏՕ-ն մտահոգված է Ռուսաստանի և Չինաստանի քաղաքական, ռազմական մերձեցմամբ, կարծում է, որ այդ երկրները «չեն կիսում Արևմուտքի արժեքները», հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Մենք տեսնում ենք Ռուսաստանի և Չինաստանի մերձեցումը, նրանք անցկացնում են համատեղ զորավարժություններ, միասին հանդես են գալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում… Դա, անշուշտ, ավելացնում է անհանգստությունը»,- ասել է Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով  առցանց ասուլիսում:

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Ռուսաստանն ու Չինաստանը չեն կիսում արժեքները ՆԱՏՕ-ի անդամ երկրների, ինչպիսիք են ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, աշխարհակարգը, որը կառուցվել է կանոնների վրա. «Սա մտահոգիչ է, երկու երկրներն էլ մերձենում են քաղաքական և ռազմական առումներով»,- հավելել է նա:

Ստոլտենբերգը վստահ է, որ նման իրավիճակը «ՆԱՏՕ-ում միասնությունն ավելի կարևոր է դարձնում»:

ՌԴ-ի և արևմտյան երկրների հարաբերությունները վատացել են Ուկրաինայում և Ղրիմի շուրջ ստեղծված իրադրության պատճառով, որը Ռուսաստանի կազմում է մտել 2014 թվականին թերակղզում կայացած հանրաքվեից հետո: Արևմուտքը, մեղադրելով ՌԴ-ին միջամտելու մեջ, պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի դեմ, Մոսկվան պատասխան միջոցներ է ձեռնարկել, ներմուծման փոխարինման կուրս է վերցրել և բազմիցս հայտարարել է, որ պատժամիջոցների լեզվով խոսելն անարդյունավետ է։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Չինաստան կատարած այցի ընթացքում հայտարարել էր․

«Մոսկվան և Պեկինը ամեն ինչ անելու են, որպեսզի ռուս-չինական հարաբերությունները լինեն անվտանգ և որևէ սպառնալիքի չենթարկվեն մեր երկրների նկատմամբ անբարյացակամ տրամադրված պետությունների կողմից»:

Լավրովի խոսքով՝ աշխարհում գործեր վարել վերջնագրերի, պատժամիջոցների միջոցով, այլ երկրներին ինչ-որ պահվածքի հարկադրելով, չի կարելի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի

17:38 07.07.2025

Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի

Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ կողմ է քվեարկել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրերին: Քվեարկությանը մասնակցել է 59 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել դատախազի միջնորդությանը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։ ...

Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը փորձում է համաձայնության հասնել Մեսսիի հետ

17:33 07.07.2025

Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը փորձում է համաձայնության հասնել Մեսսիի հետ

«Ալ Ահլին» ցանկանում է պայմանագիր ստորագրել «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, գրում է L’Équipe-ը։ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի ղեկավարները փորձում են համոզել Մեսսիին պայմանագրի ավարտից հետո հեռանալ «Ինտեր Մայամիից» ու տեղափոխվել «Ալ Ահլի»։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում, բայց Սաուդյան Արաբիայում կարծում են, որ Մեսսիի տեղափոխությունն էլ ավելի կսևեռի ուշադրությունը երկրին։ Հիշեցնենք, որ աշխարհի […] ...

Քննարկվել են ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման հնարավորությունները

17:25 07.07.2025

Քննարկվել են ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման հնարավորությունները

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ բուհերի ռեկտորներին՝ քննարկելու ուսանողների շրջանում պետական քաղաքականությամբ նախատեսված առողջ ապրելակերպի խրախուսմանն ուղղված ծրագրերը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի […] ...

Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Վանաձոր» ՔԿՀ-ի նոր վերանորոգված և կահավորված տարածքներում

17:16 07.07.2025

Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Վանաձոր» ՔԿՀ-ի նոր վերանորոգված և կահավորված տարածքներում

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը տեղակալներ Սահակ Գրիգորյանի և Վահե Նանուշյանի հետ այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։ Հիմնարկի պետ Արկադի Թադևոսյանի ուղեկցությամբ Ծառայության պետը շրջել է հիմնարկի ամբողջ տարածքում, այցելել նոր վերանորոգված և կահավորված խցերը, սանհանգույցները, բնակելի գոտու հիմնանորոգված այլ հատվածներ։ Շրջայցի ընթացքում Ծովինար Թադևոսյանը ծանոթացել է նաև մատուցվող սննդին։ Ազատությունից զրկված անձանց հարցերին և […] ...

«Նոան» նոր պայմանագիր է ստորագրել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ

17:10 07.07.2025

«Նոան» նոր պայմանագիր է ստորագրել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ

«Նոան» նոր պայմանագիր է ստորագրել պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրայի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Համաձայնագիրը կգործի մինչև 2027 թ. հուլիսի 1-ը։ Այն ևս մեկ տարով երկարաձգելու կետ կունենա։ Պորտուգալացին «Նոային» միացել է 2024 թ. հուլիսին, 42 խաղում 13 գոլ է խփել, կատարել նույնքան գոլային փոխանցում։ ...

Գրանցվել է 656 դեպք, որից 255-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

17:02 07.07.2025

Գրանցվել է 656 դեպք, որից 255-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 30-ից հուլիսի 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 656 դեպք, որից 255-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 169, փլուզման, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, քարաթափման, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու՝ 7, երկրաշարժի՝ 4, զինամթերքի հայտնաբերման՝ 2, կեղծ ահազանգի՝ 8, թունավորման՝ 6, վայրի կենդանիների հարձակման՝ 9, օձի նկատման՝ 46, ինքնասպանության փորձի՝ […] ...

BACK_TO_TOP