Խնդիրներ՝ կապված տուգանքների վճարման հետ. ոստիկանության պարզաբանումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+19.09 oC

Խնդիրներ՝ կապված տուգանքների վճարման հետ. ոստիկանության պարզաբանումը

17:57 31.01.2022

Վերջերս պարեկային ծառայությունում շատացել են քաղաքացիների դիմում-բողոքները՝ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ որոշումների վճարման հետ։ Պարեկային ծառայությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, որոնց պատճառով վճարման ընթացքում ի հայտ են գալիս խնդիրներ։

«Խնդիրը հետևյալն է. քաղաքացին ստանում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, տերմինալով կամ բանկի միջոցով կատարում է վճարում, սակայն որոշ ժամանակ անց պարզվում է, որ խախտման համար վճարումը չի կատարվել։
Պարզաբանենք: Եթե որոշում է կայացված, որ քաղաքացին տուգանվել է, օրինակ, 20 000 դրամի չափով, նա տերմինալ է մուտք անում 20 000 դրամ։ Չի նկատում, որ պահվում է որոշակի գումար միջնորդավճար։ Այսինքն՝ տերմինալն ընդունում է 19 700 դրամ։ Փաստորեն տուգանքն ամբողջովին չի վճարվում, և այն ավտոմատ կերպով ուղարկվում է ԴԱՀԿ։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարածված մեկ այլ խնդիր էլ կա, երբ քաղաքացին տերմինալում մուտք է անում ոչ ճիշտ համարներ։ Այսինքն՝ ճիշտ է մուտքագրում հաշվեհամարը, իսկ որոշման համարը սխալ։ Այս անգամ նույնպես գումարը մուտք է լինում հաշվեհամարին, սակայն պարեկի արձանագրած տուգանքը մնում է չվճարված։
Բանկում վճարումների հետ կապված լինում է հետևյալ խնդիրը։ Բանկի աշխատակիցը որոշման համարը մուտքագրելիս կամ սխալ թվեր է նշում, կամ թվանշանների միջև ավելացնում է այսպիսի նշաններ / կամ այլ կերպ ասած՝ դրոպ։ Համակարգը չի ընդունում նման մուտքագրում։ Գումարը փոխանցվում է հաշվեհամարին, սակայն տվյալ որոշման սխալ մուտքագրման պատճառով կրկին տուգանքը համարվում է չմուծված։
Հարգելի՛ քաղաքացիներ, տուգանքի վճարումներ կատարելիս եղեք ուշադիր։ Հաշվեհամարի համար նախատեսված վայրում նշեք որոշման կտրոնի ներքևի հատվածի հաշվեհամարի թվերը, իսկ որոշման համարի համար նախատեսված վայրում՝ որոշման կտրոնի վերևի հատվածում նշված թվերը։ Մուտքագրելիս ստուգեք որոշման համարը, եթե տերմինալը պահանջում է միջնորդավճար, վճարեք հավելյալ դրամը։ Սրանք մանրուքներ են, որոնք ստույգ կատարելու դեպքում զերծ կմնաք հավելյալ քաշքշուկներից։ Իսկ եթե արդեն բախվել են նմանատիպ խնդիրների, դիմեք պարեկային ծառայություն»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

23:59 20.06.2025

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

Հայաստանում կա 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, անդրկովկասյան գյուրզան և փոքրասիական իժը: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: Բաց տարածքներում օձ տեսնելիս խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և փորձել զգուշորեն հեռանալ, իսկ փակ տարածքներում՝ տեղափոխվել անվտանգ գոտի և զանգահարել 911: Եթե ձեզ կծել է թունավոր օձ՝ նույնպես […] ...

Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ Փաշինյան

23:48 20.06.2025

Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում կայացած հանդիպմանը։ «Ստամբուլում մանրակրկիտ մտքերի փոխանակում ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Քննարկեցինք Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային իրադարձություններն ու մշտական երկխոսության կարևորությունը։ Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը»,- գրել է վարչապետը։ […] ...

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

23:41 20.06.2025

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Հունիսի 20-ին, ժամը 19:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Արտաշատի խճուղում գտնվող չշահագործվող շինություններից մեկի տանիքից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ […] ...

Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ում

23:36 20.06.2025

Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ում

Միացյալ Նահանգներում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ որոշումներ կկայացնի միայն նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Միայն նախագահը (Թրամփը) կարող է որոշել, թե ինչպես շարունակել (Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ)», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Մոսկվայի և […] ...

Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումները

23:24 20.06.2025

Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումները

Իրանը պատրաստ է շարունակել խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Մենք աջակցում ենք «եվրոպական եռյակի»-ի և Եվրամիության մյուս երկրների հետ խորհրդակցությունների շարունակմանը և պատրաստ ենք նաև մոտ ապագայում ևս մեկ հանդիպում անցկացնել», – նրա խոսքերն է […] ...

Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է Պելեին

23:16 20.06.2025

Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է Պելեին

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարիերայում 68-րդ գոլն է խփել տուգանայինից, հայտնում է Onefootball-ը: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն այժմ 2 գոլով է հետ «Ֆուտբոլի արքա» Պելեից: Իսկ առաջատարն այս հաշվարկում Բրազիլիայի հավաքականի և ֆրանսիական «Լիոնի» նախկին, լեգենդար կիսապաշտպան Ժունինյո Պեռնամբուկանոն է: Նա կարիերայի ընթացքում տուգանայինից խփել է 77 գոլ: ...

BACK_TO_TOP