13:15 01.02.2022
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովի բոլոր 5 խմբակցությունների մասնակցությամբ «Արցախի բռնազավթած տարածքների մասին» օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրվել, ըստ որի` արգելք է սահմանվելու արտասահմանյան այն կազմակերպությունների վրա, որոնք ցանկություն կհայտնեն առանց Արցախի կառավարության թույլտվության գործունեություն ծավալել Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:
«Օրենքի նախագիծը հունվարի 27-ին շրջանառության մեջ է դրվել: Օրենքի նախագիծը Ազգային ժողովի կանոնակարգին համապատասխան բոլոր փուլերով անցնելու է և փետրվարի 16-ին ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է դրվելու: Օրենքի նախագիծը երկու հիմնական ուղերձ է պարունակում, առաջինը այն, որ մենք որևէ դեպքում չենք հրաժարվի Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքներից և համարում ենք, որ, օրինակ` Հադրութի շրջանը հայկական է եղել ու միշտ լինելու է հայկական: Երկրորդը` դիմում ենք բոլոր երկրների կառավարություններին և արտասահմանյան կազմակերպություններին, որոնք ինչ-որ կերպ շահագրգռված են մասնակցություն ունենալ տարբեր տեսակի գործունեություն ծավալելու բռնազավթած տարածքներում, ապա զգուշացնում ենք, որ համապատասխան օրենքի դրույթների և տարբեր միջազգային նորմերի հիման վրա կբարձրացնենք, մեզ համար բարենպաստ պայմաններ ստեղծվելու դեպքում կդիմենք միջազգային ատյաններ և արբիտրաժներ: Օրենքի նախագծում նշված է, որ արտասահմանյան ընկերությունները կարող են գործունեություն ծավալել միայն ու միայն Արցախի կառավարության թույլտվությամբ»,- ընդգծեց Բաղունցը:
Հարցին` թե ի՞նչ իրավական գործընթաց կարող է սկսվել, եթե, օրինակ` արտասահմանյան ընկերությունը որոշի ներդրում անել Ադրբեջանի կողմից բռնազավթած տարածքներում, «սև ցուցակո՞ւմ» են հայտնվելու, Բաղունցը պատասխանեց, որ հնարավորինս կհետևեն տեղի ունեցող գործընթացներին, տվյալների բազա կստեղծեն:
«Հետագայում բարենպաստ պայմանների դեպքում մենք տարբեր միջազգային ատյաններում այդ գործունեության գնահատականը կներկայացնենք»,- հավելեց Բաղունցը:
Արցախի ԱԺ նախագահի տեղակալի խոսքերով` բոլոր 5 խմբակցությունները միացել և ակտիվ մասնակցություն են ունեցել օրենքի նախագծի մշակմանը:
«Այնպես որ տարաձայնություններ չկա և չեմ էլ պատկերացնում, թե որ դրույթի վերաբերյալ կարող է լինել»,- ավելացրեց Բաղունցը:
Հարցին` թե հատկապես, ո՞ր տարածքներն են ընդգրկված լինելու՝ ԼՂԻՄ-ի տարա՞ծքը, թե՞ նաև անվտանգության գոտի համարվող տարածքները, Բաղունցը հղում կատարեց Արցախի Սահմանադրության 175-րդ հոդվածին, որում նշված է, որ մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունը իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո:
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ18:56 22.08.2025
ԱԺ-ն պարզաբանում է տարածել «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներից մեկին ծրագրից հեռացնելու վերաբերյալՀայաստանի Ազգային ժողովը պարզաբանում է տարածել «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներից մեկին ծրագրից հեռացնելու վերաբերյալ։ «Անդրադառնալով համացանցում տարածված գրառումներին եւ մեկնաբանություններին՝ կապված Ազգային ժողովի «Ամառային դպրոց» չորրորդ ծրագրի մասնակիցներից մեկի հեռացման հետ՝ տեղեկացնում ենք, որ վերջինս հեռացվել է ծրագրից համացանցում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ (կեղծ գրառմամբ փորձել է վարկաբեկել ԱԺ «Ամառային դպրոց» ծրագիրը) հրապարակելու պատճառով: Վերոնշյալ մասնակցի […] ...
18:43 22.08.2025
Որսի կանոնների խախտման դեպքում սահմանված են պատասխանատվության միջոցներ. ԲԸՏՄ-ն հիշեցնում էԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է․ սահմանվել են 2025-2026 թվականների ընթացքում ՀՀ տարածքում (բացի բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար թույլատրելի չափաքանակներն ու ժամկետները։ ՈՐՍԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է․ որս կատարել առանց համապատասխան թույլտվության, որս իրականացնել արգելված որսագործիքներով և միջոցներով, որս կատարել արգելված վայրերում և արգելված ժամերին, խախտել կենդանական աշխարհի պահպանության կանոնները։ Որսի […] ...
18:27 22.08.2025
Ի՞նչ է Միասնական հաշվետվողական ստանդարտը և համաձայն ստանդարտի ի՞նչ տեղեկություններ են փոխանակվելուԻ՞նչ է Միասնական հաշվետվողական ստանդարտը և համաձայն ստանդարտի ի՞նչ տեղեկություններ են փոխանակվելու: Թեմային առնչվող այս և այլ հարցերին պարզաբանումներ է տալիս ՀՀ ՊԵԿ միջազգային հարկման վարչության Ֆինանսական հաշիվների փոխանակման ու համապատասխանության բաժնի պետ Աննա Թորոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
18:13 22.08.2025
Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ անշրջելի ճանապարհ ունի. ՌյուտեՈւկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհ կա, սակայն մինչ այժմ ԱՄՆ-ն և Հունգարիան դեմ են դրան, Կիևում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Մենք Վաշինգտոնում հաստատեցինք, որ Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհ կա, սակայն ճիշտ է, որ ՆԱՏՕ-ի մի քանի դաշնակիցներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, ինչպես նաև Հունգարիան, ասում են «ոչ […] ...
17:55 22.08.2025
Տուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները․ ՓաշինյանՏուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները։ Այս համոզմունքն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «2025 թվականի մայիս, հունիս, հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետություն են այցելել այդ ամիսների համար պատմականորեն ռեկորդային թվով զբոսաշրջիկներ՝ մայիսին՝ 181 հազար 436, հունիսին՝ 215 հազար 253, հուլիսին՝ 263 հազար 592 այցելու։ Այս օրինակով եմ ուզում ցույց տալ ժողովրդին հասցեագրված իմ՝ օգոստոսի […] ...