15:32 01.02.2022
ԱՄՆ-ը պետդեպարտամենտի հրահանգն արտաքսում չի համարում, որի համաձայն Ռուսաստանի մի քանի տասնյակ դիվանագետներ պետք է Վաշինգտոնից հեռանան այս տարվա հունվարին և հունիսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունում «Ինտերֆաքս»-ին հայտնել են փետրվարի 1-ին:
«Դա արտաքսում չէ: Ռուսաստանի իշխանությունները տեղեկացված են եղել, որ կարող են փոխարինել այն դիվանագետներին, որոնք կլքեն երկիրը՝ այդ պաշտոններում նշանակելով իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների այլ աշխատակիցների»,- ասել են ԱՄՆ-ի դեսպանությունում:
Այնտեղ, մասնավորապես, այսպես են պատասխանել գործակալության այն հարցին, թե ԱՄՆ-ի դիվանագետներն արդյոք Ռուսաստանից կհեռանան որպես պատասխան միջոց ԱՄՆ-ի իշխանությունների որոշման: Վաշինգտոնի կարծիքով, ամերիկյան մոտեցումն «ավելի մեծ զուգակշռություն է ապահովում երկու դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքում, քանի որ դրանց անձնակազմը փոխվելու է նույն հաճախականությամբ»:
«Դա կօգնի դյուրացնել մեր դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի աստիճանական վերականգնումը, որն անհրաժեշտ է Ռուսաստանի հետ ավելի կայուն և կանխատեսելի հարաբերություններ հաստատելու համար»,- հայտարարել են ԱՄՆ-ի դեսպանությունում: Անցած շաբաթ Վաշինգտոնում ՌԴ-ի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Ռուսաստանը, կատարելով պետդեպարտամենտի հրահանգը, մտադիր է գործել՝ ելնելով փոխադարձության սկզբունքից:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...