22:48 15.05.2025
Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան միջնակարգ դպրոցում օրեր առաջ բարձր դասարանի աշակերտները սանհանգույց են մտցրել 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար նրանց բերանը ստիպակ փոշենման զանգված լցրել։ Factor TV-ին ահազանգած ծնողի խոսքով՝ երեխաներին թմրանյութ են տվել՝ փոխարենը պահանջելով գումար, որը ցածր դասարանի աշակերտները ծնողներից թաքուն վերցրել են տանից՝ թմրանյութը նորից գնելու ակնկալիքով։ Գործն այս պահին Քննչական կոմիտեում է. տուժող է ճանաչվել երկու երեխա, 4 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Թեև դպրոցում դասապրոցսեը նորմալ հունով ընթանում է, սակայն անհանգստություն կա ոչ միայն դպրոցի պատերի ներսում, այլև դրսում։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ սպիտակ փոշենման զանգվածն առաջին անգամ երեխաներին տվել են 2024 թվականի դեկտեմբերին, սա շարունակվել է մինչև 2025-ի ապրիլ։ Փաստացի, թեև այս ամբողջ գործընթացը շուրջ 4 ամիս տևել է, սակայն ծնողների և աշակերտների համար իրողությունը բացահայտվել է միայն երեկ։
Ծնողներից որևէ մեկը չցանկացավ տեսախցիկի առաջ խոսել, սակայն շեշտեցին՝ երեկվանից շոկի մեջ են։ Ոչ միայն նրանք, այլև ուսուցիչներն են սրտնեղած իրենց դպրոցում կատարվածից։ Նախաքննական գաղտնիքից ելնելով՝ դպրոցի տնօրեն Քաղցրիկ Մաթևոսյանը զերծ մնաց դեպքով մանրամասներ հայտնելուց։
Ինչպես աշակերտները, այնպես էլ ծնողներն ու ուսուցիչները միաբերեն շեշտում են՝ դպրոցը լավն է, ուսուցիչները՝ առավել ևս, չեն ցանկանա, որ այս պատմությունը որևէ բիծ թողնի դպրոցի անվան վրա։
Ոստիկանության կողմից ուսուցչին օժանդակություն պետք է տրամադրվի, կարծիք է հայտնում ուսուցիչներից մեկը։ Նմանօրինակ լուծում այսօր բարձրաձայնվեց նաև ԿԳՄՍ փոխնախարարի կողմից։
Քննչական կոմիտեից Factor TV-ին փոխանցեցին, որ մայիսի 12-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով՝ շորթում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի, անչափահասի նկատմամբ։
Թմրանյութերի մասով այս պահին որևէ մեղադրանք առաջադրված չէ, քանի որ սպիտակ փոշենման զանգվածը փորձաքննության է ուղարկվել։ Երեք անչափահասի և մեկ չափահասի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիրակչական և վարչական հսկողություն, 1-ի նկատմամբ՝ տնային կալանք և բացակայելու արգելք, ևս մեկի վերաբերյալ կա ձերբակալման որոշում: Տուժող են ճանաչվել ցածր դասարանի երկու երեխաներ։ Տնօրենն ասաց՝ այս պահին նրանք դպրոց չեն հաճախում։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:49 05.08.2025
PTI. Պակիստանը խախտել է հրադադարը ՔաշմիրումՊակիստանի զորքերը չհրահրված կրակ են բացել Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի Պունչ շրջանի վերահսկողության գծի երկայնքով, հայտնում է Press Trust of India (PTI) գործակալությունը։ «Հնդկաստանի բանակը արձագանքել է Պակիստանի կողմից հրադադարի խախտմանը, փոխհրաձգությունը տևել է 15 րոպե, և զոհերի մասին տեղեկություններ չեն եղել», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։ ...
21:41 05.08.2025
«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանըԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը: Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով: Նախագահի բացման խոսքը. «Նեպալի հարգարժան վարչապետ, Տաջիկստանի տրանսպորտի հարգարժան […] ...
21:17 05.08.2025
Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհ է բռնկվելՌիբո հին քաղաքի մոտակայքում (Ֆրանսիայի հարավային Օդ դեպարտամենտում) անտառային հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է X-ում հայտնել է շրջանային պրեֆեկտուրան։ «Ռիբո քաղաքի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այն մարելու համար մոբիլիզացվել են զգալի ուժեր», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես հաղորդում է BFMTV հեռուստաալիքը, դեպքի վայր է մեկնել ավելի քան 430 հրշեջ։ Նշվում է, […] ...
21:00 05.08.2025
Մահացել է Ռումինիայի նախկին նախագահ Իոն ԻլիեսկունՌումինիայի կառավարությունը հայտարարել է, որ մահացել է նախկին նախագահ Իոն Իլիեսկուն։ «Խորը ցավով կառավարությունը հայտարարում է Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուի մահվան մասին», – ասվում է կաբինետի կայքում տեղադրված հայտարարության մեջ։ «Ռումինիայի պետության նախկին նախագահը մահացել է այսօր՝ 2025 թվականի օգոստոսի 5-ին պրոֆեսոր Ագրիպպա Իոնեսկուի անվան կլինիկական շտապ օգնության հիվանդանոցում»։ Իլիեսկուն ռումինացի ականավոր քաղաքական և […] ...
20:52 05.08.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ թաղամաս 53-99 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ, 5դ, 48, 50, 50ա շենքեր, Սարյան փ. 36, 38, 40, 40ա […] ...
20:40 05.08.2025
Նեթանյահուն երեք ժամ տևողությամբ հանդիպում է անցկացրել Գազայի հարցովԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նեղ կազմով հանդիպում է անցկացրել՝ նվիրված «անվտանգության հարցերին», հայտնում է վարչապետի գրասենյակը։ Նրա խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ երեք ժամ։ «Քննարկման ընթացքում իսրայելական բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը ներկայացրել է Գազայի հատվածում հետագա գործողությունների տարբերակներ: Իսրայելի պաշտպանության բանակը լիովին պատրաստ է իրականացնել ռազմաքաղաքական կաբինետի կողմից կայացված ցանկացած որոշում»,-հայտնել են գրասենյակից: Ավելի […] ...