15:50 03.02.2022
Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությանը Շենգենյան համաձայնագրի բարենորոգման և նոր կառույցի՝ Շենգենյան գոտու խորհրդի ստեղծման վերաբերյալ՝ միգրացիոն ռիսկերի ավելի արդյունավետ կառավարման համար: Փետրվարի 3-ին այդ մասին հայտարարել է ներքին գործերի եվրակոմիսար Իլվա Յոհանսոնը՝ ժամանելով Լիլ՝ Եվրամիության նեքին գործերի նախարարների ոչ ֆորմալ հանդիպմանը: Նրա հայտարարությունը հեռարձակել է Եվրահանձնաժողովի առցանց մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ես հավանությոին եմ տալիս Շենգենի խորհրդի ստեղծման առաջարկությանը: Մենք պետք է ուժեղացնենք Շենգենյան գոտու քաղաքական կառավարումը: Դա լրիվ ծավալով համապատասխանում է շենգենյան տարածության բարենորոգման՝ իմ առաջարկություններին, որոնք ես ներկայացրեցի անցյալ տարի»,- ասել է Յոհանսոնը:
Ներկայումս շենգենյան տարածության կառավարման համար պատասխանատու է ԵՄ-ի խորհուրդը ներքին գործերի և արդարադատության նախարարների մակարդակով: Եվրամիության արտաքին սահմանների ավելի արդյունավետ վերահսկողության համար Շենգենյան գոտու բարենորոգման՝ ներառյալ Շենգենյան գոտու խորհրդի ստեղծման նախաձեռնությունը փետրվարի 2-ին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ-ի երկրների ներքին գործերի նախարարությունների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումից առաջ: Նա պարզաբանել է, որ «դա կապված է միգրացին խնդրի սրման և ահաբեկչության հետ, որը եկել է եվրոպական հող»:
Նա հայտարարեսլ է, որ «Ֆրանսիան հանդես է գալիս Շենգենյան գոտու խորհրդի ստեղծման օգտին, որպեսզի ԵՄ-ի երկրների ներքին գործերի նախարարները կարողանան կանոնավոր հիման վրա որոշումներ ընդունել, հաստատել համապատասխան որոշումները, որոնք վերաբերում են, մասնավորապես, արտաքին սահմաններին»: Մակրոնը նաև հայտարարել է, որ կարևոր է համարում «համերաշխության մեխանիզմի» ստեղծումը, որի միջոցով ԵՄ-ի երկրները պարտավորվեին միմյանց միջև բաշխել միգանտներին:
Նա կոչ է արել աշխատելու անօրինական միգրանտների ծագման և տարանցման երկրների, առաջին հերթին, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի պետությունների հետ: Ֆրանսիան հունվարի 1-ին ստանձնել է ԵՄ-ում նախագահ երկրի պարտականություններն առաջիկա կես տաում: Հունվարին Ստարսբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում ներկայացնելով Ֆրանսիայի նախագահության ծրագիրը՝ Մակրոնը հայտնել է, որ Փարիզի գերակայություններից մեկն այդ շրջանում կդառնա Շենգենյան գոտու բարենորոգման նախագծի մշակումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...