16:30 03.02.2022
Պարենի համաշխարհային գների ինդեքսը հունվարին, դեկտեմբերի համեմատ, աճել է 1,1 տոկոսով՝ մինչև 135,7 կետի։ Սա ռեկորդային մակարդակ է 2011 թվականի ապրիլից ի վեր։ «РИА Новсоти» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կարելի է եզրակացնել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մամուլի հաղորդագրությունից։
Դա հիմնականում պայմանավորված է բուսական յուղի և կաթնամթերքի թանկացմամբ։ Այսպես, ձեթի գներն աճել են 4,2 տոկոսով՝ հասնելով 185,9 կետի (գումարած 7,4 կետ): Սա վերաբերում է արմավենու, սոյայի, ռապսի և արևածաղկի ձեթերին:
Կաթնամթերքի գների ինդեքսն աճել է 2,4 տոկոսով՝ հասնելով 132,1 կետի (գումարած 3,1 կետ), ընդ որում, այստեղ գներն աճում են 5-րդ ամիսն անընդմեջ։ Ամենաշատը թանկացել է կաթի փոշին և սովորական կաթն ու սերուցքային կարագը։
Հացահատիկի գներն աննշան են փոխվել՝ 0,1 կետով՝ հասնելով 140,6-ի։ Ամենամեծ աճը (3,8 տոկոս) նկատվում է եգիպտացորենի գնի մեջ, ինչը պայմանավորված է Հարավային կիսագնդում շարունակվող երաշտի հետ կապված մտավախություններով։ Բրինձը թանկացել է 3,1 տոկոսով, քանի որ բերքը պակասել է՝ պահպանելով մեծ պահանջարկը: Իսկ ցորենի գները նվազել են 3,1 տոկոսով՝ Ավստրալիայից և Արգենտինայից առաջարկի սեզոնային աճի պատճառով։
Միսը նույնպես փոքր-ինչ թանկացել է՝ 111,3-ից հասնելով 112,6 կետի։ Ընդ որում, տավարի միսը ռեկորդներ է գերազանցում, քանի որ պահանջարկը գերազանցել է արտահանման առաջարկը։ Խոզի մսի գները քիչ են բարձրացել, իսկ գառան և թռչնի միսը շարունակել են էժանանալ՝ չնայած Covid-ով պայմանավորված մատակարարման սահմանափակումներին:
Վերջապես, շաքարավազն արդեն երկրորդ ամիսն է՝ էժանանում է և արդեն հասել է կես տարվա նվազագույնին։ Հունվարին անկումը կազմել է 3,1 տոկոս (մինուս 3,7 կետ՝ հասնելով 112,8 կետի)։ Դա պայմանավորված է Բրազիլիայում մեծ բերքի և էթանոլի գների անկման կանխատեսումներով, թեև գործընթացը զսպվում է դոլարի նկատմամբ բրազիլական ռեալի կայունացմամբ։
15:20 17.07.2025
Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդիՀամայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երևանի Նաիրի Զարյան փողոցում ձերբակալել և բաժին են տարել Բերդ քաղաքի բնակիչ 24-ամյա մի երիտասարդի: Ըստ օպերատիվ տեղեկության՝ նա Ազատության պողոտայի ավտոտնակների մոտ փաթեթով թմրամիջոց էր տեղադրել: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 7 փաթեթ և նույն զանգվածով կաթուցիչ՝ ընդհանուր մոտ 18 գրամ քաշով: Պարզվել էր, […] ...
15:09 17.07.2025
Լամին Յամալը հանդես կգա «10» համարի մարզաշապիկով«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը 2025/26 մրցաշրջանից հանդես կգա «10» համարի մարզաշապիկով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Բարսելոնայում» 2021 թվականից «10» համարով խաղում էր Անսու Ֆաթին։ Նախկինում կատալոնական ակումբում այդ խաղահամարով հանդես են եկել Լիոնել Մեսսին, Ռոնալդինյոն, Խուան Ռոման Ռիկելմեն, Ռիվալդոն և այլ ֆուտբոլիստներ։ 18-ամյա Լամին Յամալը 106 խաղում խփել է 25 գոլ, կատարել 34 գոլային […] ...
14:50 17.07.2025
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիբանանի դեսպանի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Դաղերին Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների հետևողական ամրապնդմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լիբանանի հետ փոխգործակցության հետագա զարգացումը բոլոր ոլորտներում և այդ առումով ընդգծել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման […] ...
14:41 17.07.2025
Երևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 17-ին և 18-19-ին կեսօրից հետո, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 17-ին, 19-20-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան […] ...
14:27 17.07.2025
Իտալիան դատապարտում է Իսրայելի հարձակումը Գազայի միակ կաթոլիկ եկեղեցու վրաԻտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հինգշաբթի օրը դատապարտել են Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Գազայի Սուրբ Ընտանիքի կաթոլիկ եկեղեցուն հասցված հարվածը։ «Ոչ մի ռազմական գործողություն չի կարող արդարացնել սա։ Մենք այլևս չենք կարող հանդուրժել Իսրայելի հարձակումները խաղաղ բնակիչների վրա։ Ժամանակն է կանգ առնել և գտնել խաղաղ լուծում», – գրել է […] ...