Քաղցկեղը կանխարգելելու 10 խորհուրդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+19.09 oC

Քաղցկեղը կանխարգելելու 10 խորհուրդ

14:50 04.02.2022

Այսօր Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որը նվիրված է քաղցկեղի կանխարգելման արդյունավետության, սքրինինգային հետազոտությունների կարևորության, հիվանդության վաղ փուլում հայտնաբերման և բուժման վերաբերյալ իրազեկման բարձրացմանը։
Այս տարվա կարգախոսն է. «Կյանք փրկող ծառայությունների հասանելիություն և հավասարություն»։

2020 թվականին Հայաստանում քաղցկեղով հիվանդացությունը (առաջնակի ախտորոշված) կազմել է 6934 դեպք, իսկ մահացությունը` 5367 դեպք, որը կազմում է ընդհանուր մահերի 14.8%: Այն զգալիորեն բարձր է տղամարդկանց շրջանում (54.7%, 2941 դեպք, կանայք`45.2%/2434):
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 2018-2019թթ. տվյալներով` Հայաստանում քաղցկեղից վաղաժամ (մինչև 65 տարեկանների շրջանում) մահացության ցուցանիշը կազմել է` 71 (ըստ 100 հազար բնակչի), իսկ բոլոր տարիքային խմբերում` 166, որը ավելի ցածր է, քան Հունգարիայում (99 և 212), Խորվաթիայում (83 և 200), Սերբիայում (96 և 196), Ռումինիայում (93 և 182), Ռուսաստանի Դաշնությունում (76 և 155) Լիտվայում (79 և 176), Լեհաստանում (76 և 180), Մոլդովայում (83 և 157) (“Helath for All” WHO https://gateway.euro.who.int/…/hfa…/visualizations/…)։

Տվյալների վերլուծությունը փաստում է, որ տղամարդկանց շրջանում առավել տարածված են` շնչափողի, բրոնխների, թոքի, ստամոքսի, լյարդի և ներլյարդային լեղուղիների և շագանակագեղձի քաղցկեղները, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, շնչափողի, բրոնխների, թոքի, հաստ աղու, ստամոքսի: Վերջին տարիների ընթացքում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ աճի միտում են ունեցել կոլոռեկտալ և ստամոքսի քաղցկեղները:

Իրականացվող ծրագրերը.
2015 թվականից մեկնարկել է 30-60 տարեկան կանանց շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային ծրագիրը: Մեկնարկից մինչև 2021թ. տարեվերջ իրականացվել է 328 հազար ՊԱՊ թեստի հետազոտություն, որից 28671-ը` նախորդ տարի: Կարևորելով արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը` 2022 թվականին սքրինինգային հետազոտությունները շարունակվելու են:

2019 թվականից քաղցկեղով պացիենտների ուռուցքաբանական վիրահատություններն իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով։

2021 թվականից մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ծրագիրը, որի շրջանակներում Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում 50-69 տարեկան կանայք հնարավորություն ունեն անցնելու կրծքագեղձի մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտություններ: Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում շարժական մամոգրաֆով սպասարկվել է 6961 կին: Ախտորոշումը հստակեցնելու նպատակով 511 կին (7.4%) ուղեգրվել է լրացուցիչ հետազոտությունների: Ծրագրի մասնակիցների համար լրացուցիչ հետազոտությունները նույնպես իրականացվում են անվճար` Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ՈՒԱԿ)աջակցությամբ: 72 կնոջ (1.1%) մոտ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշումը հաստատվել է և 66 պացիենտի տրամադրվել է անվճար մասնագիտացված բուժօգնություն: 2022-ի հունվարից շարժական մամոգրաֆը տեղակայվել է Տաշիրի պոլիկլինիկայի տարածքում, փետրվարին այն կտեղափոխվի Ալավերդի, ապրիլին` Տավուշի մարզ, այնուհետև՝ Սյունիք։

Միաժամանակ, կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշմամբ շուրջ 210 հաշվառված պացիենտի (68%-ը՝ 28-50 տարեկան, 11%-ը` 50-60 տարեկան, 21%-ը` 60-65 տարեկան) անվճար տրամադրվել է շվեյցարական նոր սերնդի, թանկարժեք «Տրաստուզումաբ 600մգլ» (հերցեպտին) դեղը` յուրաքանչյուրին ամբողջ բուժման համար անհրաժեշտ քանակով, ինչի շնորհիվ բարելավվել է նրանց կյանքի որակը:

2021 թվականի ընթացքում պետական պատվերի շրջանակներում Հայաստանում ճառագայթային բուժում է ստացել շուրջ 2500 պացիենտ:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացվել է հաստ աղու քաղցկեղի սքրինինգ, որի ընթացքում հետազոտվել է մոտ 699 պացիենտ, որոնցից 81-ի մոտ ախտորոշվել է քաղցկեղ։

Այս տարի նախատեսվում է նաև փորձարարական կարգով ներդնել կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագիրը` պետության աջակցությամբ։

Առողջապահության ազգային Ինստիտուտը ներկայացնում է քաղցկեղը կանխարգելելու 10 խորհուրդ

Չ՛ծխել
Հետևե’ք քաշին, խուսափե՛ք գերքաշությունից, ճարպակալումից
Զբաղվե՛ք ֆիզիկական ակտիվությամբ. շատ քայլելը նպաստում է քաղցկեղի ռիսկի նվազեցմանը
Սննդակարգը հարստացրե՛ք հատիկեղենով, բանջարեղենով, մրգերով և լոբազգիներով
Խուսափե՛ք յուղոտ, օսլայի և շաքարի բարձր պարունակությամբ արագ պատրաստվող սննդատեսակներից (fast food),
Սահմանափակե՛ք շաքար պարունակող ըմպելիքի ընդունումը, ալկոհոլի օգտագործումը
Սահմանափակե՛ք կարմիր (տավարի, խոզի և գառան) և վերամշակված մսի օգտագործումը
Խուսափե՛ք սննդային հավելումների ընդունումից
Կրծքով կերակրումն իջեցնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը
Քաղցկեղ ախտորոշվելուց հետո` հետևե՛ք բժշկի խորհուրդներին

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP