13:34 15.02.2018
Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք Չուլջյանը հարցազրույց է տվել Ստամբուլի հայկական «Ակոս»-ին՝ խոսելով Պոլսո հայոց պատրիարությունում տեղի ունեցող գործընթացների, Գարեգին Բեկչյանին պատրիարքի տեղապահի աթոռից զրկելու և Աթեշյանին փոխանորդ վերանշանակելու մասին: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:
Հարց – Սրբազան Հայր, Դուք անկասկած հետևում եք Պոլսո Հայոց Պատրիարքության շուրջ կատարվող իրադարձություններին: Իբրև հայ եկեղեցու բարձրաստիճան հոգևորական և Թուրքիո հայոց Պատրիարքության թեկնածու, ի՞նչ է ձեր կարծիքը այս երևույթների նկատմամբ:
– Ողջ հայ ժողովուրդն է հետևում Պոլսում կատարվող իրադարձություններին: Տարօրինակ ու անտրամաբանական շատ բաներ կատարվեցին անցնող 10 տարիներին և այժմ էլ, այս օրերին ևս, ինչ որ կատարվեց, շատ անսպասելի էր և գրեթե անհասկանալի ու անպատվաբեր մեզ բոլորիս համար:
Ցավում եմ, որ Թուրքիան, իբրև դեմոկրատական և սկզբունքներին հավատարիմ պետություն, արդեն 10 տարի սառեցրել է 40.000-50,000 քրիստոնյա հայ փոքրամասնության՝ իր հոգևոր պետին՝ Պատրիարքին ընտրելու իրավունքը: Սա վայել չէ 80 միլիոն ազգաբնակչություն ունեցող գերհզոր պետությանը:
Տպավորություն է ստեղծվում, որ իշխանություններին հաղորդվել են սխալ տեղեկություններ մեր եկեղեցական կարգ ու կանոնի մասին, և իշխանություններն էլ ապակողմնորոշվել են, այլապես հիվանդ, բուսական կյանքով ապրող Պատրիարքին գործունյա ճանաչելու անտրամաբանական մի նամակ չէր կարող հրապարակվել:
Կա նաև տեսանելի մի իրականություն, որ Պոլսո հայ համայնքի մեջ ինչ-ինչ ուժեր, ստանալով պետական չինովնիկների կամ օլիգարխների աջակցությունը, փորձում են իրենց կամքը թելադրել և շարունակ իրենց ազդեցությունն ու իշխանությունը համայնքին պարտադրել, պառակտիչ գործողություններ ծավալել և արհեստական վախի ու խուճապի մթնոլորտ ստեղծել:
Սակայն մեր ցավն ենք հայտնում հատկապես Թուրքիո Հայոց Պատրիարքության Բարձրագույն Կրոնական Մարմնի՝ Պատկառելի Կրոնական Ժողովի անսկզբունքային և անարժանապատիվ կեցվածքի համար, որ պետական միջամտության առջև անկարող գտնվեց և չկարողացավ նրանց ճշմարտությունը բացատրել: Հայ համայնքը ակնկալում էր, որ Թուրքիո հայությունը ներկայացնող պատրիարքության բարձրագույն մարմինը պատշաճ բացատրություններով և համապատասխան լուսաբանություններով Թուրքիայի իշխանություններին կարող էր օգնել հասկանալու եկեղեցական կարգ ու կանոնի, ավանդությունների պահպանման կարևորությունը և հայ համայնքի ակնկալություններն ու սպասումները:
Ափսոս, որ իմաստություն և հեռատեսություն չունեցավ Կրոնական Ժողովը՝ ստանձնելու և բարեհաջող ելք ապահովելու ստեղծված վիճակից: Այդ, այսպես կոչված, բարձրագույն մարմինը, հակասելով մեկ տարի առաջ իր իսկ կատարած օրինական ընտրությանը, շեղվեց մեր եկեղեցու բազմադարյա ժողովական և ժողովրդական ընտրական սկզբունքներից: Սա վա´տ նախադեպ է և շա´տ վտանգավոր որոգայթ Պատրիարքական ընտրություններից առաջ՝ հղի անկանխատեսելի հետևանքներով:
Այսպիսով, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետական չորրորդ աթոռի Կրոնական Բարձրագույն հոգևոր կառույցի դարավոր հեղինակությանը մեծ ու անդառնալի հարված հասցվեց:
Փաստորեն, Կրոնական Ժողովը՝ մեր երիցագույն ընտրյալ հոգևորականին՝ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին տեղապահությունից զրկեց, և թող չթվա, թե տուժեց Գարեգին Բեքչյանը և ոչ էլ որևէ մեկը միամտություն չունենա, թե շահեց Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Տուժեց Թուրքիայի վարկանիշը, Պոլսո հայ համայնքի արժանապատվությունը, Պոլսո Աթոռի երբեմնի փառքն ու պատիվը:
9 փետրվար 2018թ. Կրոնական Ժողովի որոշումը ևս մեկ անգամ մեծ հուսախաբության մատնեց ոչ միայն պոլսահայությանը, այլև համայն հայությանը:
Ափսոս, հազար ափսոս, որ Աթոռի շուրջ անցյալից եկող արատավոր սովորության համաձայն կրկին հայ համայնքը հայտնվեց նույն անցանկալի փոսի մեջ: Սակայն պատմության էջերում եղել են նաև դրական, հույս ներշնչող, համայնքը ոտքի հանող միաբանության վառ օրինակներ. դրանք պետք է լինեն մեր սթափության, զգոնության լուսավոր փարոսը և դեպի առաջ շարժվելու հավատամքը:
16:01 06.08.2025
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանինՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Արթուր Պողոսյանը ողջունել է Գերմանիայի դեսպանին ՀՀ քննչական կոմիտեում՝ ընդգծելով, որ հանդիպումը խորհրդանշական քայլ է համագործակցության զարգացման ուղղությունները նախանշելու և առավել ամրապնդելու համար: Դեսպանը հանդիպման սկզբում անդրադարձել է Հայաստանի՝ որպես հուսալի և ապահով գործընկեր լինելուն ինչպես երկկողմ, այնպես էլ […] ...
15:40 06.08.2025
Հանրապետության նախագահն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարանԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարանային համալիր, ծանոթացել գործարանի աշխատանքին՝ նավթի արդյունահանումից մինչև վերջնական արտադրանքի ստացման շղթային, արտադրական հզորությանը, հետաքրքրվել համագործակցության հնարավոր ուղիներով: Այնուհետև նախագահը շրջայց է կատարել Թուրքմենբաշիի միջազգային նավահանգստում, որտեղ նախագահին է ներկայացվել նավահանգստի գործունեությունը, ինչպես նաև նավաշինության և վերանորոգման ոլորտում նավահանգստում իրականացվող աշխատանքները: ...
15:25 06.08.2025
Ոսկեվազի բնակիչը կանեփ էր աճեցնում ու թմրանյութ պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 4–ին Ոսկեվազ գյուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա տղամարդու։ Ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ կազմված փաստաթղթերի հիման վրա տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի շրջանակում 37-ամյա տղամարդու տան այգում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 22 բույս և մարիխուանայով լցված թղթյա փաթեթ՝ 4 գրամից […] ...
15:11 06.08.2025
Արաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողություններ․ մեկ անձ ձերբակալվել էԱնցած տարեվերջին և այս տարի մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում արձանագրվել էին գողություններ, որոնց ձեռագրի նմանությունը հուշում էր համայնքային ոստիկաններին, որ դրանք կատարում է նույն անձը: Օրինակ, անցած տարվա հոկտեմբերի 10-ին Հրաչյա Քոչարի փողոցում հարմարեցված գործիքով բացել էին ծաղկի խանութի փականը և գողացել 60 հազար դրամ, բջջային հեռախոս ու ծաղկեփունջ: Այս տարվա հունվարի 3-ին գողություն էր […] ...
14:57 06.08.2025
Երբ կնվազի օդի ջերմաստիճանըՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 6-9-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում օգոստոսի 6-ի ցերեկը, […] ...