10:37 09.02.2022
Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի ղեկավարներ Օլաֆ Շոլցը, Էմանուել Մակրոնը և Անջեյ Դուդան Ռուսաստանին կոչ են արել նվազեցնել լարվածությունն ուկրաինական սահմանների մոտ և բովանդակալից երկխոսություն սկսել Եվրոպայում անվտանգության վերաբերյալ։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Բեռլինում Վայմարյան եռանկյունու գագաթնաժողովից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ։
«Պետությունների և կառավարությունների ղեկավարները Ռուսաստանին կոչ են արել նվազեցնել լարվածությունն ուկրաինական սահմանին և բովանդակալից երկխոսություն սկսել եվրոպական մայրցամաքում անվտանգության վերաբերյալ: Նրանք ընդգծել են, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ցանկացած հետագա ռազմական ագրեսիա ծանր հետևանքներ և բարձր գին կունենա», – նշվում է փաստաթղթում։
Նրանք «մեծ անհանգստություն են հայտնել Ուկրաինայում և նրա սահմաններից դուրս ռուսական ռազմական ուժերի կուտակման կապակցությամբ»: Երեք երկրների ղեկավարները նաև աջակցություն են հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ընդգծել են «Ուկրաինայի կողմից շարունակվող զսպվածությունն ու հավատարմությունը դիվանագիտությանը»։
Նրանք նաև հավելել են, որ կողմ են դիվանագիտական կարգավորմանը և աջակցում են Մինսկի համաձայնագրերի իրականացման նորմանդական ձևաչափին։
15:09 17.07.2025
Լամին Յամալը հանդես կգա «10» համարի մարզաշապիկով«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը 2025/26 մրցաշրջանից հանդես կգա «10» համարի մարզաշապիկով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Բարսելոնայում» 2021 թվականից «10» համարով խաղում էր Անսու Ֆաթին։ Նախկինում կատալոնական ակումբում այդ խաղահամարով հանդես են եկել Լիոնել Մեսսին, Ռոնալդինյոն, Խուան Ռոման Ռիկելմեն, Ռիվալդոն և այլ ֆուտբոլիստներ։ 18-ամյա Լամին Յամալը 106 խաղում խփել է 25 գոլ, կատարել 34 գոլային […] ...
14:50 17.07.2025
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիբանանի դեսպանի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Դաղերին Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների հետևողական ամրապնդմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լիբանանի հետ փոխգործակցության հետագա զարգացումը բոլոր ոլորտներում և այդ առումով ընդգծել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման […] ...
14:41 17.07.2025
Երևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 17-ին և 18-19-ին կեսօրից հետո, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 17-ին, 19-20-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան […] ...
14:27 17.07.2025
Իտալիան դատապարտում է Իսրայելի հարձակումը Գազայի միակ կաթոլիկ եկեղեցու վրաԻտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հինգշաբթի օրը դատապարտել են Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Գազայի Սուրբ Ընտանիքի կաթոլիկ եկեղեցուն հասցված հարվածը։ «Ոչ մի ռազմական գործողություն չի կարող արդարացնել սա։ Մենք այլևս չենք կարող հանդուրժել Իսրայելի հարձակումները խաղաղ բնակիչների վրա։ Ժամանակն է կանգ առնել և գտնել խաղաղ լուծում», – գրել է […] ...
14:17 17.07.2025
Մենք շատ հստակ պատասխաններ ունենք Բրյուսելի բոլոր առաջարկություններին․ ԿոբախիձեՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն քաղաքական վերջնագիր է անվանել Եվրահանձնաժողովի կողմից Վրաստանի իշխանություններին ուղղված նամակը, որով նրանք կոչ էին անում օգոստոսի վերջին կատարել Բրյուսելի առաջարկությունները, մասնավորապես՝ չեղարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքները և ԼԳԲՏ քարոզչության արգելքը, ինչպես նաև բանտից ազատ արձակել ընդդիմության մի շարք առաջնորդների։ Հակառակ դեպքում, օրակարգում կլինի Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման հարցը։ «Մենք […] ...