15:19 09.02.2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում կա որոշակի զգուշավոր լավատեսություն։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Վալդայ» ակումբում կազմակերպված «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» խորագրով խորհրդաժողովի ընթացքում՝ խոսելով Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության հաստատման հեռանկարների մասին։
Զասը նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից և Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո իրավիճակը կայունացել է, արյունահեղությունը՝ դադարել։
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության օջախներ կան։ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ եղել է երկու երկրների սահմանին, որտեղ, սահման, ըստ էության չկա, կա շփման գիծ, դիտակետեր, և պարբերաբար փոխհրաձգություններ են տեղի ունենում։
«Այժմ կողմերն ունեն սահմանը սահմանազատելու և սահմանագծելու լուրջ խնդիր, որը մեծ և բարդ աշխատանք է, սակայն թույլ կտա էապես ամրապնդել ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը»,- ասել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը։
Ստանիսլավ Զասը նաև նշել է, որ ավարտվում է պատերազմի մի ամբողջ դարաշրջան, և սկսվում է մեկ այլ դարաշրջան։ Ըստ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հարկավոր է ողջունել այն բոլոր քայլերը, որոնք ձեռնարկվում են տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։
15:09 17.07.2025
Լամին Յամալը հանդես կգա «10» համարի մարզաշապիկով«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը 2025/26 մրցաշրջանից հանդես կգա «10» համարի մարզաշապիկով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Բարսելոնայում» 2021 թվականից «10» համարով խաղում էր Անսու Ֆաթին։ Նախկինում կատալոնական ակումբում այդ խաղահամարով հանդես են եկել Լիոնել Մեսսին, Ռոնալդինյոն, Խուան Ռոման Ռիկելմեն, Ռիվալդոն և այլ ֆուտբոլիստներ։ 18-ամյա Լամին Յամալը 106 խաղում խփել է 25 գոլ, կատարել 34 գոլային […] ...
14:50 17.07.2025
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիբանանի դեսպանի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Դաղերին Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների հետևողական ամրապնդմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լիբանանի հետ փոխգործակցության հետագա զարգացումը բոլոր ոլորտներում և այդ առումով ընդգծել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման […] ...
14:41 17.07.2025
Երևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 17-ին և 18-19-ին կեսօրից հետո, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 17-ին, 19-20-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան […] ...
14:27 17.07.2025
Իտալիան դատապարտում է Իսրայելի հարձակումը Գազայի միակ կաթոլիկ եկեղեցու վրաԻտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հինգշաբթի օրը դատապարտել են Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Գազայի Սուրբ Ընտանիքի կաթոլիկ եկեղեցուն հասցված հարվածը։ «Ոչ մի ռազմական գործողություն չի կարող արդարացնել սա։ Մենք այլևս չենք կարող հանդուրժել Իսրայելի հարձակումները խաղաղ բնակիչների վրա։ Ժամանակն է կանգ առնել և գտնել խաղաղ լուծում», – գրել է […] ...
14:17 17.07.2025
Մենք շատ հստակ պատասխաններ ունենք Բրյուսելի բոլոր առաջարկություններին․ ԿոբախիձեՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն քաղաքական վերջնագիր է անվանել Եվրահանձնաժողովի կողմից Վրաստանի իշխանություններին ուղղված նամակը, որով նրանք կոչ էին անում օգոստոսի վերջին կատարել Բրյուսելի առաջարկությունները, մասնավորապես՝ չեղարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքները և ԼԳԲՏ քարոզչության արգելքը, ինչպես նաև բանտից ազատ արձակել ընդդիմության մի շարք առաջնորդների։ Հակառակ դեպքում, օրակարգում կլինի Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման հարցը։ «Մենք […] ...