«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենը հափշտակել է ավելի քան 17 մլն դրամ. Հակակոռուպցիոն կոմիտե – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+26.09 oC

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենը հափշտակել է ավելի քան 17 մլն դրամ. Հակակոռուպցիոն կոմիտե

16:58 09.02.2022

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն իր տեղակալի օժանդակությամբ, վատնման եղանակով ու պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 17 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով ավելի քան 1 մլն ՀՀ դրամի վնաս պատճառել Երևան համայնքին:

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը, նախնական համաձայնության գալով իր տեղակալի` Կարեն Թորոսյանի հետ, վերջինիս ցուցում է տվել հավաքագրել վստահելի անձանց և նրանց հետ ձեռք բերել որոշակի պայմանավորվածություն` դրամական փոխհատուցման դիմաց համայնքային հիմնարկում աշխատանքի ընդունվելու, սակայն փաստացի աշխատանքի չհաճախելու վերաբերյալ: Ըստ այդմ` Կարեն Թորոսյանն իր մի շարք մտերիմներին և ազգականներին հանձնարարել է աշխատանքի ընդունվելու վերաբերյալ դիմումներ ներկայացնել հիմնարկ, որից հետո վերջիններս Ա. Գրիգորյանի կազմած կեղծ հրամաններով 2019 թ. ընթացքում ձևակերպվել են համապատասխան հաստիքների` 300000-ական ՀՀ դրամ աշխատավարձով: Հիշյալ անձինք, սակայն, փաստացի չեն հաճախել աշխատանքի և չեն կատարել հաստիքից բխող պարտականությունները:

Ավելին` 2019-2020 թթ. ընթացքում, չնայած աշխատանքի չհաճախելու հանգամանքին, նրանք տնօրենի հրամաններով խրախուսվել են հիմնարկի մյուս աշխատակիցների համեմատ առնվազն կրկնակի բարձր դրամական պարգևատրումներով:

Արդյունքում` վերը նշված անձանց անվամբ 2019 թ. նոյեմբերից 2021 թ. հունվարն ընկած ժամանակահատվածում հաշվարկվել և համայնքային բյուջեից ելքագրվել է ընդհանուր 17,603,137 ՀՀ դրամ: Այդ կերպ հիմնարկի տնօրենը նշված անձանց և Կ. Թորոսյանի օժանդակությամբ վատնման եղանակով և պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով հափշտակել է Երևան համայնքին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը:

Բացի դրանից՝ Ա. Գրիգորյանը, անտեսելով օրենսդրական պահանջներն ու արգելքները, կատարել է այնպիսի գործողություններ, որոնք, վերապահված լինելով Երևան քաղաքի ավագանու իրավասությանը, ակնհայտորեն նրա լիազորությունների շրջանակից դուրս են եղել: Մասնավորապես, Ա. Գրիգորյանը 2020 թ. հոկտեմբերին հիմնարկի ավտոպարկի պատասխանատուին հանձնարարել է շուրջ 110 տրանսպորտային միջոցների փոխարինված, սակայն օգտագործման համար դեռևս պիտանի անվադողերը՝ յուրաքանչյուրը միջինը 10000 ՀՀ դրամով վաճառելու նպատակով փնտրել գնորդներ: Նշված աշխատակիցը տնօրենի հանձնարարությունը կատարելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերել անվադողերի վաճառքով զբաղվող մի շարք անձանց հետ և 2020 թ. հոկտեմբերից 2021 թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում վերջիններիս վաճառել 100-ից ավելի անվադողեր, որոնց դիմաց ստացված ավելի քան 1,000,000 ՀՀ դրամը հիշյալ ժամանակահատվածում մաս-մաս փոխանցել է Ա. Գրիգորյանին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 09.02.2022 թ. Արմեն Գրիգորյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 309-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Կարեն Թորոսյանը` ՀՀ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նույն օրը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից կայացված որոշման հիման վրա Ա. Գրիգորյանն ու Կ. Թորոսյանը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով ձերբակալվել են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխասի Քեր շրջանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 87-ի

20:50 08.07.2025

Տեխասի Քեր շրջանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 87-ի

Տեխասի Քեր շրջանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 87-ի, հայտնել է շերիֆ Լարի Լեյտան։ «Տեղական ժամանակով 8:00-ի դրությամբ Քեր շրջանում հայտնաբերվել է 87 դի, այդ թվում՝ 56 մեծահասակի և 30 երեխայի։ Տասնինը մեծահասակի և յոթ երեխայի ինքնությունը և ևս մեկ անձի ինքնությունը դեռևս պարզված չէ», – լրագրողներին ասել է շերիֆը։ Ավելի վաղ NBC-ն հայտնել […] ...

Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

20:40 08.07.2025

Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին:  Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Անդրադառնալով համագործակցության հնարավոր ուղղություններին ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը կարևորել են համատեղ նախագծերի իրականացումը մի շարք ոլորտներում: Հանդիպման ընթացքում քաղաքապետ Ավինյանը դեսպանին է ներկայացրել մայրաքաղաքում իրագործվող կարևոր ծրագրերն ու նախաձեռնված բարեփոխումները: Շնորհակալություն հայտնելով […] ...

Լրագրողը լռեցրել է Էնցո Մարեսկային

20:33 08.07.2025

Լրագրողը լռեցրել է Էնցո Մարեսկային

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան «Ֆլումինենսեի» դեմ ակումբային Մունդիալի կիսաեզրափակչին ընդառաջ ընդգծել է՝ որքան շատ խաղեր է անցկացրել լոնդոնյան թիմը, բայց լրագրողի պատասխանը նրա համար անսպասելի է եղել: «Մենք այս մրցաշրջանում արդեն 63 խաղ ենք անցկացրել: Եվրոպական ակումբների համար մրցաշրջանը չափազանց երկար է, մենք տարբեր պայմաններում ենք մոտենում խաղին», – ասել է Մարեսկան, իսկ լրագրողը […] ...

CNN. Թրամփի վարչակազմը հուլիսի 8-ին կքննարկի Կիևին զենքի մատակարարման հարցը

20:25 08.07.2025

CNN. Թրամփի վարչակազմը հուլիսի 8-ին կքննարկի Կիևին զենքի մատակարարման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնականները երեքշաբթի օրը կքննարկեն Կիևի իշխանություններին ամերիկյան զենքի մատակարարման հետ կապված հարցերը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այլ հարցերի շարքում կքննարկվի Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար Կիևին որսորդական հրթիռների փոխանցման հարցը։ Հուլիսի 2-ին The New York Times-ը հաղորդեց, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի Ուկրաինային Patriot հրթիռների, GMLRS […] ...

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

20:15 08.07.2025

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ «Հանդիպմանն ընդգծել եմ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև հարկային և մաքսային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կխթանվի համապատասխան ոլորտներում համագործակցության պայմանագրերի կնքման, ինչպես նաև ոլորտային լավագույն փորձի փոխանակման շրջանակում։ Անդրադարձ ենք […] ...

«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար

20:08 08.07.2025

«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար

«Նոան» ներկայացրել է ամբողջական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղին: Ցուցակում է նաև թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը, որը, ըստ ՈՒԵՖԱ-ի չափանիշների, արդեն համարվում է ակումբում մարզված երիտասարդ խաղացող:   ...

BACK_TO_TOP