14:08 10.02.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը հավանություն է տվել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերի փաթեթի նպատակը դատավորների կենսաթոշակի իրավունքի պայմանների համապատասխանեցումն է Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. համապատասխան որոշմանը, ինչպես նաև դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմանների սահմանումն է։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է դատավորի, դատախազի, ինչպես նաև քննչական կոմիտեում, հակակոռուպցիոն կոմիտեում և պետական եկամուտների կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական համակարգված պայմանները սահմանել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով։ Օրինագծով, մասնավորապես, առաջարկվում է դատավորների համար սահմանել կենսաթոշակի՝ բացառապես օրենքով հաշվարկվող չափ՝ անկախ պաշտոնավարման ժամկետներից, ծննդյան տարեթվից, այն փոխկապակցելով զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի հանրագումարին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է. «Նախագծով առաջարկվում է կատարել Սահմանադրական դատարանի որոշման կատարումը, որը հակասահմանադրական էր ճանաչել դատավորների համար կենսաթոշակի իրավունքի իրացման պայմանների տարբերակված մոտեցումը: Մենք սահմանում ենք միասնական պայմաններ՝ վերացնելով ՍԴ-ի կողմից արձանագրված խտրական մոտեցումը»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով օրինագծին, նշել է, որ դրանով սոցիալական խնդիր է լուծվում. «Մեր հայրենակիցների մի մեծ խմբի թոշակային ապահովման պայմաններն էականորեն բարելավվում են: Դա իրավապահ և դատական համակարգն է»:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Բարձրացվում են դատավորների, դատախազների, քննիչների կենսաթոշակները։ Այստեղ էլ ենք ստանդարտ սահմանում: Դուք գիտեք, որ նման հարցերը շատ զգայուն են և ունեն հանրային զգայունություն: Երբ մենք դատավորների, դատախազների ու քննիչների համար սոցիալական երաշխիքների համակարգ ենք ստեղծում, այդ համակարգը որքան նրանց համար ենք ստեղծում, այնքան էլ ձեզ համար: Մենք դա անում ենք, որ հնարավորինս որակյալ արդարադատություն մատուցվի քաղաքացիներին»:
Կառավարության ղեկավարի խոսքերով՝ միջազգային հետազոտությունները հստակ արձանագրում են, որ Հայաստանի Հանրապետությունում դատական, դատաիրավական բարեփոխումների, անկախ դատական համակարգի հաստատման ուղղությամբ շատ լուրջ քայլեր են ձեռնարկվել և ձեռքբերումներ կան: Մասնավորապես՝ 2021 թվականի դեկտեմբերին Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հրապարակած զեկույցի համաձայն, Հայաստանի Հանրապետությունն առաջատար երկիր է մի շարք ուղղություններով, այդ թվում՝ անկախ դատական համակարգ ունենալու առումով: «Կարծում եմ, որ այս որոշումը, այո, ունի սոցիալական իմաստ, այս որոշումն ունի Սահմանադրական դատարանի որոշումը կյանքի կոչելու իմաստ, այս որոշումն ունի արդարադատության ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունում կայացնելու իմաստ և հետևաբար՝ այս որոշումն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար արդարադատությունը, իրոք, հասանելի դարձնելու և իրոք արդյունավետ գործիք դարձնելու իմաստ: Հետևաբար՝ սա նաև կարևոր քաղաքական որոշում է»,- նշել է գործադիրի ղեկավարը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առաջիկայում դատական համակարգում լինելու են աշխատավարձերի նոր բարձրացումներ. «Կոռուպցիայի անկյունաքարը պետական պաշտոնյայի ցածր աշխատավարձն է, իսկ թե կոռուպցիան ինչպիսի աղետներ է բերում շարքային քաղաքացու կյանք, բոլորը գիտեն: Հետևաբար՝ այս կամքը մենք պետք է ցուցաբերենք: Մենք պետք է գնանք այս ճանապարհով, որպեսզի մեր երկրում փրկարարից սկսած ստանան բարձր աշխատավարձ: Եվ սա մեզ համար քաղաքական նպատակ է: Իսկ այս ճանապարհին հատկապես արդարադատության համակարգի արդյունավետության բարձրացումը շղթայորեն բոլորի բարեկեցության վրա ազդող գործոն է»:
Գործադիրի հավանությանն է արժանացել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Օրինագծերով առաջարկվում է հստակեցնել օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կենսաթոշակի և կենսաթոշակ ստանալու իրավունք տվող՝ ՀՀ-ում բնակվելու պայմանը, այն փոխկապակցելով ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ում բնակության վայրի հասցեում հաշվառված լինելու փաստի հետ: Առաջարկվում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստացող անձանց համար սահմանել աշխատանքային և զինվորական կենսաթոշակների իրավունքի իրացման հավասար պայմաններ, բացառելով հատուցում ստանալու ժամանակահատվածում հատուցման դեպքի հիմքով հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու հնարավորությունը: Նախատեսվում է սահմանել, որ աշխատանքային կենսաթոշակների (տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի) համար օրենքով սահմանված՝ համապատասխան տեսակի կենսաթոշակը նշանակելու ժամանակահատվածները չեն կարող լինել ավելին, քան մինչև օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը: Նախատեսվում է նաև այն դեպքում, երբ մահացած կերակրողն ունի 20 և ավելի տարվա զինվորական ծառայության ստաժ, նրա ընտանիքի անդամներին նշանակվող կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը փոխկապակցել մահացած կերակրողի փաստացի զինծառայության ստաժի հետ: Երկու ծնողին կորցրած երեխայի, առկա ուսուցմամբ սովորող՝ մինչև 26 տարեկան զավակի կերակրողին կորցնելու դեպքում կսահմանվի զինվորական կենսաթոշակի նվազագույն չափ՝ օրենքով զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափի հնգապատիկը:
Հավանություն է տրվել նաև «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման և անհաղթահարելի ուժի առաջացման հետևանքով ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետի երկարաձգման հետ կապված իրավահարաբերությունները: Միևնույն ժամանակ կկարգավորվեն նաև ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի հետ կապված գործընթացին առնչվող իրավահարաբերությունները, կամրագրվի օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգի, հաշվետվությունների ձևերի և լրացման ուղեցույցների սահմանումը, ինչպես նաև մասնագիտական առումով ավելի ճշգրիտ կտրվի «օգտակար հանածոյի կանխատեսումային ռեսուրսներ» հասկացության սահմանումը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ընդերքօգտագործման իրավահարաբերությունների հանրային-իրավական բնույթը և ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման, իրացման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջները, նախագծով նախատեսվում է, որ ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումն իրականացվի լիազոր մարմնի համաձայնությամբ:
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...