ՆԱՏՕ-ն կարող է մարտական խմբեր տեղակայել Սև ծովի շրջանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+22.09 oC

ՆԱՏՕ-ն կարող է մարտական խմբեր տեղակայել Սև ծովի շրջանում

16:00 10.02.2022

ՆԱՏՕ-ն քննարկում է Ռումինիայում մարտական խմբեր տեղակայելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք այժմ ուսումնասիրում ենք դաշինքի հարավ-արևելքում երկարաժամկետ ներկայության հնարավորությունը:

Այժմ մենք մարտական խմբեր ունենք բալթյան երկրներում և Լեհաստանում: Մենք ուսումնասիրում ենք Ռումինիայում, Սև ծովի շրջանում, նմանօրինակ խմբեր տեղակայելու հնարավորությունը»,- նա հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:

Դաշինքի ղեկավարը նաև հավելել է, որ այսօր Ուկրաինայի բանակն անհամեմատ ավելի լավ է պատրաստված, քան 2014 թվականին:

«Նրանք (Ուկրաինայի պաշտպանության ուժերը) ավելի լավ են հանդերձավորված, ավելի լավ են պատրաստված, ավելի լավ են կառավարվում»,- ասել է նա:

Ստոլտենբերգի խոսքերով՝ «Մեծ Բրիտանիան, դաշինքի մյուս երկրները աջակցություն են ցուցաբերում Ուկրաինայի պաշտպանության ուժերին, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել, դա յուրաքանչյուր ազգի իրավունքն է»: Վերջին ամիսներին Արևմուտքը Մոսկվային մեղադրում է Ուկրաինա «ներխուժում» պատրաստելու մեջ և ուժեղացնում է իր ներկայությունն Արևելյան Եվրոպայում:

Ռուսաստանում մերժում են բոլոր նկրտումները, ընդգծելով, որ զորքեր են տեղաբաշխում իր տարածքների սահմաններում, ինչպես նաև հիշեցնում են, որ չեն մասնակցում ներուկրաինական հակամարտությանը և չեն խախտում որևիցե պայմանավորվածություն ի տարբերություն Կիևի, որը չի պահպանում Մինսկի համաձայնությունները:

Փաստաթուղթը նախատեսում է սահմանադրական բարեփոխման անցկացում, հրադադար, ծանր սպառազինությունների հետքաշում շփման գծից: Մոսկվայում քանիցս կոչ են արել դադարեցնել զենքի տեղափոխումը տարածաշրջան, քանի որ դա կարող է Կիևին հրահրել ռազմական արկածախնդրության, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

BACK_TO_TOP