Հայաստանը ժողովրդավարության 2021-ի ցուցիչով տարածաշրջանի առաջատարն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+22.09 oC

Հայաստանը ժողովրդավարության 2021-ի ցուցիչով տարածաշրջանի առաջատարն է

13:47 11.02.2022

The Economist մեդիաընկերության վերլուծական կենտրոնը (Economist Intelligence Unit) հրապարակել է 2021 թվականի ժողովրդավարության ցուցիչը (Democracy Index 2021), որով մոլորակի պետությունները դասվում են չորս խմբերի՝ լիակատար ժողովրդավարություն, թերի ժողովրդավարություն, հիբրիդային իշխանակարգ և ավտորիտար ռեժիմ, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։

Զեկույցը կազմելիս փորձագետները հաշվի են առնում հինգ հիմնարար գործոններ՝ ընտրական գործընթացներ և բազմակարծություն, կառավարության արդյունավետություն, քաղաքական ներգրավվածություն, քաղաքական մշակույթ և քաղաքացիական ազատություններ:

Դրանց վերլուծությամբ էլ տվյալ երկիրը ստանում է ընդհանուր գնահատական, և որոշվում է երկրի տեղը սանդղկակում:

Հայաստանը համարվում է հիբրիդային իշխանակարգով երկիր: Ընտրական գործընթացների և բազմակարծության գնահատականը՝ 5 և կես, կառավարության գործունեության արդյունավետությունը՝ 5.71, քաղաքական ներգրավվածությունը՝ 6.11, քաղաքական մշակույթը՝ 3.13 և քաղաքացիական ազատությունները՝ 5:

Այսպիսով Հայաստանին տրվել է ընդհանուր գնահատական՝ 5.49, որով երկիրը 2021 թվականի ժողովրդավարության ցուցիչով զբաղեցրել է 89-րդ տեղը:

Հարկ է նշել, որ Հայաստանը տարածաշրջանում ունի լավագույն դիրքը: Իրավապաշտպան հեղինակավոր միջազգային կենտրոնները դեմոկրատիայի գործընթացների հարցով ամեն տարի կազմում են տարատեսակ զեկույցներ, և շատ հաճախ տարածաշրջանում առաջատար է ճանաչվում Վրաստանը:

Մինչդեռ, այս զեկույցում հարևան երկիրը Հայաստանի պես հիբրիդային է համարվել և 5.12 ընդհանուր գնահատականով 91-րդ տեղն է գրավել: Հիբրիդային է նաև մյուս հարևանը՝ Թուրքիան, որն ունի 4.35 միավոր և 103-րդն է:

Տարածաշրջանի երեք մնացած պետությունները՝ Ռուսաստանն, Ադրբեջանը և Իրանը ճանաչվել են ավտորիտար:

Ռուսաստանը 3.24 միավորով 124-րդն է, էլ ավելի վատթար վիճակում Ադրբեջանը՝ 2.68 միավոր, 141-րդ տեղ: Հետնապահն Իրանն է՝ 1.95 միավոր, 154-րդ տեղ:

Երեք երկրներ առաջխաղացում են գրանցել և հիբրիդային խմբից տեղափոխվել են թերի ժողովրդավարություն ունեցող երկրների խումբ, երեքն էլ Եվրոպայից են՝ Մոլդովան, Չեռնոգորիան և Հյուսիսային Մակեդոնիան:

Լիակատար դեմոկրատիա հաստատած երկրների ցուցակը գործնականում անփոփոխ է՝ Նորվեգիա, Նոր Զելանդիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Իսլանդիա, Իռլանդիա, Ավստրալիա, Շվեյցարիա, Նիդեռլանդներ և այլ պետություններ:

Սկանդինավյան երկրները մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի և ընդհանուր զարգացման ու կենսամակարդակի բարձր ցուցիչներով բազում զեկույցներում առաջին տեղերում են:

Մինչդեռ, ուշագրավ է, որ Ֆրանսիայում, Իսրայելում, Միացյալ Նահանգներում, Չեխիայում, Իտալիայում և դեմոկրատական հզոր հիմքեր ունեցող տասնյակ այլ երկրներում, ըստ Economist-ի 2021 թվականի ցուցիչի, «թերի ժողովրդավարություն» է:

Նախկին խորհրդային երկրներից ավտորիտար են համարվել Ղրղզստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ուզբեկստանը, Տաջիկստանը և Թուրքմենստանը: Դե իսկ ցանկի ամենաստորին հորիզոնականներին են Հյուսիսային Կորեան, Մյանման և Աֆղանստանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

BACK_TO_TOP