Ընկերոջ հին դեղատոմսով դեղորայքը փորձելուց հետո մոսկվացի ուսանողը մահացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+23.09 oC

Ընկերոջ հին դեղատոմսով դեղորայքը փորձելուց հետո մոսկվացի ուսանողը մահացել է

17:00 15.02.2022

Մոսկովյան քոլեջի 17-ամյա ուսանողը իր հետ դասի է բերել դեղորայք, որը ժամանակին իրեն նշանակել են սրտի համար, և տվել ընկերներին, որպեսզի փորձեն, ինչի հետևանքով ընկերներից մեկը մահացել է, RIA Novosti-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

«Արդյունքում նրա ընկերներից մեկի մոտ սրտի խնդիր է առաջացել, իսկ հետո մահացել է»,- ասել է աղբյուրը։

Դեպքը տեղի է ունեցել օրերս՝ Պավլովի թիվ 8 պոլիտեխնիկական քոլեջում:

Ինչպես պարզաբանել է ՌԴ ԿԿ մայրաքաղաքի գլխավոր գրասենյակի ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան, քրեական գործը քննվում է անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով (ՌԴ ՔՕ 109-րդ հոդվածի 1-ին մաս):

«Երիտասարդներից մեկի մոտ սրտի սուր անբավարարություն է առաջացել, ինչի հետևանքով նա մահացել է դեպքի վայրում»,- ասել է նա՝ հավելելով, որ ևս մեկ երիտասարդ գտնվում է հիվանդանոցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է. Փաշինյան

11:40 24.06.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է. Փաշինյան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ ...

Հրդեհ անասնագոմում

11:30 24.06.2025

Հրդեհ անասնագոմում

Հունիսի 24-ին, ժամը 01:12-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերհեր գյուղի դպրոցի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։45-ին, մարվել՝ 09։15-ին։ Այրվել է անասնագոմը (մոտ 64 քմ)։ ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին

11:18 24.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.98 դրամ: ...

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄ

11:07 24.06.2025

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄ

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական Մոհամմադ Ռեզա Սադիղին: Այս մասին հաղորդում է NourNews գործակալությունը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Իսրայելը հարձակումը սկսել է առավոտյան, նախքան հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելը։ ...

Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակ

10:55 24.06.2025

Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակ

Իսրայելը մտադիր է վճռականորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի ցանկացած խախտման, հայտարարել է այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման: Իսրայելի քաղաքացիները պետք է շարունակեն հետևել հրամանատարության հրահանգներին մինչև հրադադարի լիարժեք պահպանումը», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: ...

Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

10:43 24.06.2025

Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը։ Մրցույթի արդյունքում ընտրվել է արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանն ուղղված 12 հնգամյա նախագիծ՝ 5 տարվա կտրվածքով մինչև 130 միլիոն ՀՀ դրամ բյուջեով: Մրցույթի մանրամասները   ...

BACK_TO_TOP