Գյումրիի Սևյանի մշակույթի պալատը՝ փորձարարական կենտրոնի վերածելու հեռանկարում․ «Բալետ 20-21» հիմնադրամի նախագիծը պատրաստ է  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

 Գյումրիի Սևյանի մշակույթի պալատը՝ փորձարարական կենտրոնի վերածելու հեռանկարում․ «Բալետ 20-21» հիմնադրամի նախագիծը պատրաստ է 

18:45 16.02.2022

Գյումրիի երկաթուղային կայարանի առանձնահատուկ ճարտարապետությանը բնորոշ շենքին հանդիպակաց՝ պատմամշակութային հուշարձան Սևյանի մշակույթի պալատը ժամանակին քաղաքի այցեքարտն էր, այստեղ էին զուգորդվում մշակույթի առանձնահատկությունները։ 1929 թվականի կառույցը 88-ի երկրաշարժի հետևանքով չի փլուզվել, ավելի շատ հրդեհից է տուժել, հետո հաջորդած տարիներին որևէ պահպանություն չի տարվել, բաց տանիքով ու վնասված պատերով շենքը մաս-մաս քանդվել է։ Այս 30 տարիների ընթացքում շատ առաջարկներ են եղել շենքը վերականգնելու, որոնք գործնական փուլի այդպես էլ չեն հասել։

Իսկ 2018 թվականին շենքի փրկության առաջարկով հանդես եկավ «Բալետ 20-21» հիմնադրամը, որի նախագիծն այս պահին համարվում է հավանականը։ Հիմնադրամի տնօրեն, Սևյանի մշակույթի պալատի վերականգնման ծրագրի ղեկավար Լիլիթ Պետրոսյանն է պատմում, որ սկզբից միտք է եղել Երևանում ծրագիրն իրականացնել բալետի դպրոց բացելու համար, հետո սակայն մտափոխվել են։

«2019 թվականին սկսեցինք ծրագիրը, մտահղացումը սկսեցինք մշակել, թե ինչպիսին ենք տեսնում այն։ Սկզբում Երևանում էինք ուզում անել բալետի դպրոցի հիմնադրման ծրագիրը, բայց հետո հանդիպումների ընթացքում եկանք այն մտքին, որ միևնույն է՝ Գյումրին եղել է Հայաստանի ու կմնա ապագայում էլ մշակույթի մայրաքաղաքը»,- SHANTNEWS. am-ի հետ զրույցում նշել է «Բալետ 20-21»-ի ծրագրի ղեկավարը։

Մտահղացումն ու նախաձեռնությունը Հայաստանի ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանինն է։ Նախատեսվում է Սևյանի մշակույթի պալատը վերածել փորձարարական կենտրոնի, որտեղ դասական պարերի դպրոց կհիմնվի։ Նախագծի մշակման հիմքում է եղել հնի ու նորի ներդաշնակ միախառնումը։ Արտաքին տեսքի պահպանմամբ և նոր ճարտարապետական լուծումներով Սևյանի մշակույթի պալատի վերականգնման ճարտարապետական նախագիծը պատկանում է Ազատ Շիշմանյանին։ Հայ ճարտարապետը բնակվում է Մոնրեալում, այցելել է Գյումրի, ուսումնասիրել շենքը։

Ըստ նախնական կոնցեպտի՝ վերականգնվելու է երկու հարկ՝ մոտ 3200 քառակուսի մետր տարածք, ճարտարապետական լուծումով շենքի մի հատվածում կավելանա նաև 3-րդ հարկը, երկու բեմից բաղկացած դահլիճ՝ շուրջ 500 հանդիսատեսով: Սևյանի մշակույթի պալատում է գտնվում վաստակավոր և ժողովրդական նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանի «Սասունցիների պար» խճանկարը, որն առանձնահատուկ ներկապնակով է զարդարում կառույցը։ Հայտնի խճանկարը այս տարիների ընթացքում լուրջ պահպանության չի արժանացել։ Երբ շենքում սկսվեն աշխատանքները, ըստ ծրագրի ղեկավարի, խճանկարը ևս դուրս չի մնա նախագծից։

«Ինքը շատ կարևոր խճանկար է Գյումրիի մշակութային կյանքի և ժառանգության առումով, բայց շենքում իր տեղակայման հետ կապված որոշակի խնդիր կա։ Պատկերացրեք՝ հանդիսատեսը մտնում է  շենք ու միանգամից դիմացը պատն է, այսինքն՝ դա խոչընդոտ է էներգետիկ հոսքին։ Տեսնում ենք, որ պետք է վերականգնվի, ցավոք սրտի, ամեն օր փչացվում է։ Ռուդոլֆ Խառատյանը հանդիպել է Ֆերդինանդ Մանուկյանին, ինքն է առաջարկել՝ ինչպես այն տեղափոխել։ Ամեն դեպքում խճանկարը պետք է տեղափոխվի կողքի սրահ»։

Նախաձեռնության հեղինակների համար այս ծրագիրը կյանքի կոչելը սկզբնական փուլում ավելի հեշտ է թվացել։ Եվրամիության դրամաշնորհային ֆինանսավորմամբ հնարավոր է եղել մշակել և ունենալ ճարտարապետական նախագծումները։ Վերակառուցման համար բավական մեծ գումարներ են պահանջվում՝ 5 մլրդ դրամից ավելի։

Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն էլ նշում է, որ համայնքը որոշակի մասնակցություն  կունենա ծրագրի իրականացմանը, օրինակ՝ հարակից տարածքը բարեկարգելու աշխատանքներին ներգրավվածություն կլինի։

«Հիմնադրամի կողմից, և՛ էկոնոմիկայի նախարարության, և՛ Զբոսաշրջության կոմիտեի կողմից փնտրվում են ֆինանսական աղբյուրներ, որպեսզի ծրագիրը կյանքի կոչվի։ Բոլոր ներդրումների ժամանակ հնարավոր է համայնքն էլ ներդրումներ ունենա․․․ Կբարեկարգենք հարակից շրջակայքը»,- նշել է Գյումրիի գլխավոր ճարտարապետը։

Սևյանի մշակույթի պալատի վերակառուցման նախագիծը ներկայացվել է կառավարությանը, սպասում են համապատասխան որոշմանը, որից հետո հիմնադրամը նախատեսում է պալատի շենքի վերականգնումն ավարտել 4 տարի անց։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

10:15 06.07.2025

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...

Այրվել է վագոն-տնակ

10:00 06.07.2025

Այրվել է վագոն-տնակ

Հուլիսի 6-ին, ժամը 01:42-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ փողոցում այրվում է չշահագործվող վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:09-ին, մարվել՝ 04:01-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ)՝ գույքով: ...

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

09:00 06.07.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

BACK_TO_TOP