Կրկնակի վրաերթ Արշակունյաց պողոտայում․ հետիոտնը տեղում մահացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+31.09 oC

Կրկնակի վրաերթ Արշակունյաց պողոտայում․ հետիոտնը տեղում մահացել է

16:00 16.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, 244-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արշակունյաց պողոտայում հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2022թ. փետրվարի 16-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Հրանտ Վարդանյան փողոցի խաչմերուկում, ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը՝ հեռացել է, որից հետո «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաանցման է ենթարկել նույն հետիոտնին։

Արդյունքում՝ ստացած մարմնական վնասվածքներից նշված հետիոտնը տեղում մահացել է:

Նույն օրը՝ ժամը 09:10-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Շենգավիթի բաժին է ներկայացել է 45-ամյա տղամարդը և տվել ինքնախոստովանական ցուցմունք՝ հայտնելով, որ նշված օրը՝ ժամը 06:15-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած վրաերթն ինքն է կատարել իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով:

Նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մերցը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման որևէ տարբերակ

16:11 09.07.2025

Մերցը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման որևէ տարբերակ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը դիվանագիտական ​​ճանապարհով կարգավորելու բոլոր հնարավորությունները կորսված են, հաղորդում են եվրոպական լրատվամիջոցները։ «Դիվանագիտական ​​մեթոդները սպառել են իրենց», – ասել է նա։ Կանցլերը խոստացել է շարունակել աջակցել Կիևին։ Պաշտպանության մասին խոսելով՝ Մերցն ասել է, որ Բունդեսվերը պետք է «արագ ստանա այն ամենը, ինչ անհրաժեշտ է Գերմանիային պաշտպանելու […] ...

«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է

16:00 09.07.2025

«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, «Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի հյուսիս-արևելյան հատված, Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող՝ 15 հազար քմ մակերեսով, 5 միլիոն 682 հազար դրամ շուկայական […] ...

Թուրքիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին

15:50 09.07.2025

Թուրքիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին

Թուրքիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին, ինչպես նախատեսված է։ Դրանք վաղաժամկետ անցկացնելու հարցը չի քննարկվում, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես մեջբերում է «Անադոլու» գործակալությունը։ Էրդողանը հավելել է, որ քանի որ սահմանադրությունը և ընտրական օրենսդրությունը չեն փոխվել, նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ 2029 թվականին։   ...

Սուրեն Պապիկյանն իր իրանցի գործընկերոջ հետ զրույցում կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը

15:44 09.07.2025

Սուրեն Պապիկյանն իր իրանցի գործընկերոջ հետ զրույցում կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը

Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը։ ...

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:35 09.07.2025

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտ

15:23 09.07.2025

49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտ

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 5-ին Երևանի բնակիչ 49-ամյա տղամարդը բաժին է ներկայացել 2 ատրճանակ և տարբեր հրազենների 716 փամփուշտ: Հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից: Իսկ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական աշխատանքն այդ ուղղությամբ հետևողականորեն շարունակվում է: ...

BACK_TO_TOP