Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում 2021-ին արձանագրվել է հանցագործության 3834 դեպք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+27.09 oC

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում 2021-ին արձանագրվել է հանցագործության 3834 դեպք

16:25 16.02.2022

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազների հետ, Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյան, նշված տարածքներն սպասարկող՝ իրավապահ մյուս մարմինների ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ ամփոփել է նշված վարչական շրջանների դատախազության 2021թ. թվականի գործունեության արդյունքները, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազ Պետրոս Մարտիրոսյանը ներկայացրել է դատախազական գործառույթների բոլոր ուղղություններով կատարված աշխատանքների արդյունքները: Արձանագրվել է, որ 2021թ. նշված վարչական շրջանների տարածքում արձանագրվել է հանցագործության 3834 դեպք` 2020թ-ի համեմատ 271-ով կամ 7,6%-ով ավելի, իսկ բացահայտումը կազմել է 32,7%՝ 2020թ. 30,4%-ի դիմաց:

2021թ. ընթացքում վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից հսկողություն է իրականացվել վարույթում գտնվող 6140 քրեական գործով, որը նախորդող տարվա համեմատ ավելի է 44%-ով: Այսինքն՝ գործնականում դատախազության յուրաքանչյուր դատախազ դատավարական ղեկավարում և հսկողություն է իրականացրել 400-ից ավել քրեական գործի, 400 նյութի նախապատրաստման նկատմամբ, ինչը վկայում է մեծ ծանրաբեռնվածության մասին: Խորհրդակցության ընթացքում արձանագրվել է վարչական շրջաննների դատախազության դատախազների կողմից ակտիվ նախաձեռնողականությունը, ըստ էության, բոլոր գործառույթների, հատկապես հետաքննության և նախաքննության օրինականության ապահովման շրջանակում դատախազական ներգործության միջոցների կիրառման առումով:

Մասնավորապես՝  2021թ. դատախազների կողմից վերացվել է վարույթը կասեցնելու 190 և վարույթը կարճելու 123 որոշում, ինչը գրեթե եռակի ավելի է 2020թ. համեմատ: Դատախազների որոշումներով 9 քրեական գործով վերացվել են 9 անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումներ:

2021թ.ընթացքում վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից քրեական գործերի քննության օպերատիվությունը, լրիվությունն ապահովելու նպատակով քննիչներին տրվել է 611 ցուցում (նախորդող տարվա 225-ի դիմաց:

Բացի դրանից՝ ապացույցների բավարար համակցություն ապահովված չլինելու, անձանց արարքներին սխալ իրավական գնահատական տալու և քրեադատավարական օրենքի պահանջները պահպանված չլինելու պատճառներով հսկող դատախազների կողմից 17 գործով մեղադրական եզրակացությունը չի հաստատվել և քրեական գործերն ուղարկվել են լրացուցիչ նախաքննության (2020թ. նման 4 դեպք է արձանագրվել): Այս գործերից, ի վերջո, 13-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և դատարան ուղարկելով, 2-ով վարույթը կարճվել է, իսկ 2 քրեական գործով նախաքննությունն ընթացքի մեջ է:

Հետաքննություն և նախաքննություն իրականացնող անձանց կողմից թույլ տրված դատավարական խախտումների կապակցությամբ ներկայացվել է 39 ծառայողական քննություն կատարելու միջնորդություն: Ծառայողական քննության միջնորդությունները պայմանավորված են եղել անձնական խուզարկության, մեղադրյալի պաշտպանության իրավունքի, նախաքննության և կալանքի տակ պահելու ժամկետների, գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու պահանջների խախտմամբ և այլն:

Դատախազական նման հետևողական հսկողության արդյունքում հաջողվել է մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկել 403 գործ՝ ինչը 173-ով կամ 75%-ով ավելի է 2020թ. համեմատ: Ընդ որում՝ նշված վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից դատարանում մեղադրանքը պաշտպանվել է 151 գործով 161 անձի նկատմամբ, որը շուրջ 24% գերազանցում է  2020թ. ցուցանիշը:

ՀՀ գլխավոր դատախազը, դրական գնահատելով արձանագրված ցուցանիշները, խորհրդակցության ընթացքում տվել է կոնկրետ հանձնարարություններ մի շարք ուղղություններով: Մասնավորապես՝ խնդիր է դրվել առավել զգայուն լինել քաղաքացիների բողոքների, դժգոհությունների, բարձրացրած խնդիրների նկատմամբ և դրանց պատշաճ արձագանքումն ապահովելու նպատակով ավելացնել դատախազների մոտ քաղաքացիների ընդունելությունները, շփումները:

Բացի դրանից՝ հանձնարարվել է լինել առավել հետևողական հնարավորինս թարմ հետքերով  հանցագործությունների բացահայտման նպատակով հետաքննության մարմնին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու հանձնարարություն տալու և կոնկրետ արդյունքներ ակնկալելու հարցում: Թեև գլխավոր դատախազն արձանագրել է, որ ընդհանուր առմամբ վարչական շրջաննների դատախազության դատախազների հսկողության ներքո գործերով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունների հիմնավորվածության մակարդակը էապես բարձրացել է, սակայն անհրաժեշտ է հնարավորության դեպքում մասնակցել առաջին ատյանի դատարաններում միջնորդությունների քննություններին:

Արթուր Դավթյանը նշել է նաև, որ հիմնական ուղղություններից մեկը պետք է լինի հանցանքների կատարմանը նպաստող պայմանները վերացնելու, դրանց պատճառները բացահայտելու նպատակով իրավասու մարմիններին, սուբյեկտներին հիմնավորված և առարկայական լուծումների նախանշմամբ միջնորդագրերի ներկայացման գործընթացի ակտիվացումը։ Ընդհանուր առմամբ նշված վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից 2021թ. ընթացքում ներկայացվել է 59 միջնորդագիր և հաղորդում, ինչը 2020թ. համեմատ ավելի է 55%-ով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանական օրակարգում շարունակում է որպես «կարմիր գիծ» մնալ Սյունիքը․ Կարեն Մկրտչյան

21:00 09.07.2025

Իրանական օրակարգում շարունակում է որպես «կարմիր գիծ» մնալ Սյունիքը․ Կարեն Մկրտչյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է իրանագետ Կարեն Մկրտչյանին։ Անդրադարձ է եղել հայ-իրանական հարաբերություններին և վերջին օրերի տարածաշրջանային զարգացումներին։ Ինչպե՞ս կարելի է բնորոշել հայ-իրանական հարաբերությունների ներկայիս փուլը, որքանով են Իրանի հետ կապված վերջին իրադարձությունները մտահոգիչ Հայաստանի համար։ Խոսքը Ստամբուլում ընդունված հակահայկական հռչակագրի և Փեզեշքյանի՝ օրերս Արցախ այցելելու մասին է։ Չափից դուրս մեծ չե՞ն մեր սպասելիքները Իրանից, և […] ...

Սթարմերը և Մակրոնը Ուկրաինայի և միգրացիայի հարցերում ավելի խորը համագործակցության կոչ են արել

20:52 09.07.2025

Սթարմերը և Մակրոնը Ուկրաինայի և միգրացիայի հարցերում ավելի խորը համագործակցության կոչ են արել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման օգտին, այդ թվում՝ Ուկրաինայի աջակցության հարցում։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի կողմից Ֆրանսիայի առաջնորդի հետ հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ։ Մակրոնը Մեծ Բրիտանիայում է պետական ​​այցով։ «Նրանք արտահայտեցին իրենց ցանկությունը՝ խորացնելու իրենց գործընկերությունը՝ սկսած […] ...

Մի շարք թոփ տրանսֆերներ են սպասվում․ Marca

20:40 09.07.2025

Մի շարք թոփ տրանսֆերներ են սպասվում․ Marca

Իսպանական Marca-ն հոդված է հրապարակել՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող խոշոր տրանսֆերներին: Ըստ իսպանական պարբերականի՝ շուտով իրենց ակումբները կփոխեն Վիկտոր Դյոկերեշը, Ռոդրիգոն, Մարկ-Անդրե տեր Շտեգենը, Վիկտոր Օսիմհենը, Ջեք Գրիլիշը, Լուիս Դիասը, Ալեխանդրո Գառնաչոն, Մարկուս Ռեշֆորդը, Քրիստիան Ռոմերոն, Այմերիկ Լապորտը, Ալվարո Մորատան, Ջեյդոն Սանչոն, Ժոաու Ֆելիքսն ու Դենզել Դյումֆրիսը: Դյոկերեշի տրանսֆերային իրավունքը գնելուն մոտ է «Արսենալը», Օսիմհենն էլ […] ...

ԱՄՆ-ը օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կսահմանի Ալժիրից, Լիբիայից և Իրաքից ներմուծվող ապրանքների վրա

20:30 09.07.2025

ԱՄՆ-ը օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կսահմանի Ալժիրից, Լիբիայից և Իրաքից ներմուծվող ապրանքների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է նոր երկրների մասին, որոնցից ներմուծման վրա լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանվեն։ Սպիտակ տան ղեկավարի՝ Truth Social սոցիալական ցանցում հրապարակված նամակների համաձայն, օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կլինեն Ալժիրի, Լիբիայի, Իրաքի համար՝ 30 տոկոս, Բրունեյի և Մոլդովայի համար՝ 25 տոկոս, Ֆիլիպինների համար՝ 20 տոկոս։ Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը սկսեց խստացնել առևտրային քաղաքականությունը. նա […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

20:18 09.07.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արմավիրի մարզ՝ 10:00-11:00 Էջմիածին քաղաք մասնակի, Աթարբեկյան գյուղն ամբողջությամբ, 11:00-15:00 Արշալույս գյուղն ամբողջությամբ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Մաստարա, Ծաղկասար, Զովասար, Գառնահովիտ գյուղերն ամբոջությամբ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Արգավանդ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-11:30 Բյուրավան, […] ...

Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիաների նախագահները

20:08 09.07.2025

Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիաների նախագահները

Մոսկվայում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Յուրի Կուչերյավիի միջև, հայտնում է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան: «Կողմերը քննարկել են հեծանվասպորտի զարգացման հեռանկարները, մարզական ճամբարների կազմակերպման, փոխայցելությունների, ինչպես նաև կրթական և մարզական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով խթանել հատկապես երիտասարդ հեծանվորդների առաջընթացը։ Ձեռք է բերվել […] ...

BACK_TO_TOP