Ճապոնիան թույլատրում է օտարերկրացիների մուտքը երկիր, բացի զբոսաշրջիկներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+24.09 oC

Ճապոնիան թույլատրում է օտարերկրացիների մուտքը երկիր, բացի զբոսաշրջիկներից

16:08 17.02.2022

Ճապոնիայի կառավարությունը որոշել է թույլ տալ օտարերկրացիների մուտքը երկիր, որոնք չեն գալիս զբոսաշրջության նպատակով։ Այս մասին հինգշաբթի օրը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։

«Ինչ վերաբերում է օտարերկրացիների մուտքին, ապա մենք դա թույլ ենք տալիս նրանց, ովքեր ժամանում են ոչ զբոսաշրջության նպատակով»,- հայտարարել է կառավարության ղեկավարը։

Նա չի մանրամասնել, թե որ օրվանից է ուժի մեջ մտնելու համապատասխան որոշումը։

Ինչպես հայտնում է Kyodo գործակալությունը, Ճապոնիայի իշխանությունները 2022 թվականի մարտից կսկսեն թույլ տալ ոչ զբոսաշրջային նպատակներով երկիր ժամանող օտարերկրացիների մուտքը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող ևս մեկ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը

11:20 20.06.2025

Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող ևս մեկ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում: ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Փափազյան 21 հասցեում գործող մասնաճյուղում: Մասնավորապես՝ հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն […] ...

WP. Կատարը Իրանից նախազգուշացում է ստացել ամերիկյան բազաների վրա հնարավոր հարվածների մասին

11:12 20.06.2025

WP. Կատարը Իրանից նախազգուշացում է ստացել ամերիկյան բազաների վրա հնարավոր հարվածների մասին

Կատարի իշխանություններն այս շաբաթ Իրանից նախազգուշացում են ստացել, որ եթե Միացյալ Նահանգները գործողություն սկսի Թեհրանի դեմ, վերջինս կարող է հարված հասցնել Պարսից ծոցում գտնվող ամերիկյան բազաներին, որոնցից ամենամեծերից մեկը գտնվում է Դոհայի մոտակայքում: Այս մասին հաղորդում է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին: Կատարում է գտնվում տարածաշրջանում ամենամեծ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազան։ […] ...

Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ

10:51 20.06.2025

Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 39-ամյա մասնագետը երկրորդ անգամ է գլխավորում այս թիմը: Ռոբերտ Արզումանյանն «Ուրարտուն» գլխավորել էր նաև 2021 թվականի հունիսին: Նրա օրոք երևանյան թիմը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում զբաղեցրել էր 5-րդ տեղը, իսկ գավաթի խաղարկությունում հասել մինչև եզրափակիչ: ...

«ID» քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն անցյալում է

10:26 20.06.2025

«ID» քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն անցյալում է

Նույնականացման քարտերի թողարկման պահանջարկը վերջին շրջանում մեծացել է՝ պայմանավորված Կառավարության նախանշած հայտարարագրման գործընթացով։ ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանձն է առել նոր թվային լուծումներով ապահովել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը։ Գործարկվել են նաև նույնականացման քարտերի տպիչ երկու սարքեր, ինչի արդյունքում բարձրացել է տպագրման որակը և վերակարգավորվել համակարգը։ 2025 թվականի հունիսի 17-ի դրությամբ ծառայությունում ընդունվել է […] ...

Աղմուկի ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

10:23 20.06.2025

Աղմուկի ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

Շարունակական բարձր աղմուկը միայն անհանգստություն չէ․այն լուրջ հետևանքներ ունի առողջության, բնության և տնտեսության վրա։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Ինչո՞ւ աղմուկին քիչ ուշադրություն է դարձվում: Մարդիկ աղմուկը չեն ընկալում այնպես վնասակար, ինչպես քիմիական աղտոտիչները։ Երբ մարդիկ մտածում են աղմուկի և առողջության մասին, առաջինը պատկերացնում են բարձր ձայնով վայրեր՝ համերգներ կամ ծանր […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական թիրախների

10:13 20.06.2025

Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական թիրախների

Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական թիրախների, հաղորդում է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը: «Թեհրանի շրջանում գտնվող մի քանի հրթիռների արտադրության օբյեկտներ գիշերը հարձակման են ենթարկվել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Մամուլի ծառայությունը նշել է, որ հարձակման ենթարկված օբյեկտների թվում են եղել հրթիռային բաղադրիչներ արտադրող ռազմաարդյունաբերական օբյեկտներ։ ...

BACK_TO_TOP