Հաշվառվել և քարտեզագրվել են Գյումրիի տնակային տարածքները․ 89 տնակային ավանում կա 2769 տնակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

 Հաշվառվել և քարտեզագրվել են Գյումրիի տնակային տարածքները․ 89 տնակային ավանում կա 2769 տնակ

21:01 17.02.2022

88-ի երկրաշարժի հետևանքով Գյումրիում ձևավորված տնակային ավանների թիվը նվազել է՝ 96-ից դառնալով 89։ Տնակային տարածքներ կան, որտեղ 2 կամ 3 ժամանակավոր կացարան է մնացել, ամենամեծը շարունակում է մնալ Գյումրիի ավտոկայան թաղամասը՝ հասցեավորումը 104 տնակային ավան, որտեղ դեռ 154 տնակ կա։

Քարտեզագրումը ցույց է տալիս, թե տնակն ինչ նշանակության հողատարածքում է տեղադրված։ Քարտեզում դրանք նշված են շրջանակներով՝ ըստ համարների, որոնք ցույց են տալիս նաև տնակի ճշգրիտ կոորդինատները։

Գյումրիի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալ Մկրտիչ Դավթյանը ShantNews.am-ի հետ զրույցում ներկայացրել է քարտեզագրման  անհրաժեշտությունը։

«Ընդունենք բնակիչը տնակն ապամոնտաժել է, դիմել է մեզ, որ մենք տրամադրենք քանդման ակտ, արդեն իսկ մենք էս քարտեզագրման կոորդինատներով, ճիշտ տեղադիրով կգտնենք կոորդինատները և կտանք քանդման ակտը, որպեսզի բնակիչը չխաբի տնակի տեղի մասով, կամ ասի 50 մետր էն կողմ է եղել, կամ 100 մետր էս կողմ է եղել իր տնակը»,- նշում է անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալը։

2019-ի փաստագրման սկզբում քաղաքն ունեցել է 2827 տնակ, այսօր այդ թիվը նվազել է՝ կազմելով 2769։ Տնակները պակասել են բնակապահովման տարբեր ծրագրերից օգտվելու արդյունքում։ Առանց տնակի քանդման ակտի բնակարանի սեփականաշնորհում չի արվում։ Տնակների բնակիչների մի մասն էլ բնակարան ստացածներն են, որոնք շարունակում են մնալ տնակում։

«Փոխհատուցում ստացել են, սակայն իրենց տնակը չեն քանդել և վաճառել են բնակարանը, էլի հայտնվել են տնակում, նաև կան այնպիսի բնակիչներ, որոնք փոխհատուցում չեն ստացել, սակայն վաճառել են իրենց սեփական բնակարանը, գնել են տնակ և  էլի հայտնվել են տնակում»,- ասում է Գյումրիի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի գործակալ Հասմիկ Տոնոյանը։

 

 

Տուն չեն կորցրել, բայց ունեցածը վաճառել են և տեղափոխվել տնակ։ Գյումրիում տնակատեր դառնալու մեկ այլ տարածված երևույթը գյուղից քաղաք տեղափոխված ընտանիքներին է առնչվում։ Տնակային տնտեսություններում այդպիսի պատմությունները բազմաթիվ են, քիչ չեն նաև վարձով տրվող տնակները։

 

Ընտանիքների  մի մասն էլ  ստացած բնակարանի սենյակների թվի անհամապատասխանության պատճառով է շարունակում մնալ տնակում։ Գյումրիում 411 ընտանիք, որոնք ժամանակավոր կացարաններում են ապրում, ունեն  անօթևանի կարգավիճակ։ Բնակարանի փոխահատուցում չեն ստացել տարբեր պատճառներով, մի մասն էլ չի հասցրել ժամանակին հաշվառվել անօթևանների հերթացուցակում։ Նրանց բնակապահովման խնդիրը ևս ուսումնասիրությունների շղթայում է։

Խնդրահարույց թեմա են նաև փակ դռներով տնակները, որոնց թիվը 565-ն է։ Տնակը չբնակեցված է համարվում, եթե այնտեղ վերջին տասը տարում որևէ մեկը չի ապրել։ Դրանք ապամոնտաժելու իրավունք քաղաքապետարանը չունի, համարվում են անձի սեփականություն, տնակներում տերերը նաև անձնական գույք ունեն, հետևաբար, առանց տնակի տիրոջ տնակի քանդումը իրավական խնդիրներ կառաջացնի։ Այս պահին էլ տնակների ապամոնտաժման օրենսդրական ակտ չկա դեռ։

Գյումրին տնակներից ազատելու, ինչպես նաև բնակարանային հարցի լուծման տարբերակ է արդեն քարապատված տնակների սեփականաշնորհումը։ Իսկ ժամանակավոր կացարանների մեծ մասը տեղադրված են հանրային նշանակության տարածքներում կամ կանաչ գոտիներում։ Խնդրի կարգավորման տարբերակ կարող է լինել գլխավոր հատակագծի փոփոխությունը։

«Այն տարածքներն են ուսումնասիրվում հիմնականում գլխավոր ճարտարապետի կողմից, որոնք տնակներով խիտ բնակեցված են, այսինքն՝ ինքը կանաչ գոտի է, բայց տնակների քանակը շատ-շատ է։ Փորձում են հիմա փոխել էդ հատվածը, այսինքն դարձնել բնակության, թույլ տալ մարդկանց սեփականաշնորհման, մեկ այլ հատվածում ավելացնել արդեն կանաչ գոտի»,- պարազաբանում է  Գյումրիի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետը։

Քարտեզագրումը և տնակների անձնագրերի կազմումը հիմնավոր տվյալներ են քաղաքաշինության կոմիտեում հետագա վերլուծությունների համար։ Տնակներում բնակվող ընտանիքների կարգավիճակների ուսումնասիրությունից հետո հերթը կհասնի բնակապահովման առաջարկների քննարկմանը։

    

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է վագոն-տնակ

10:00 06.07.2025

Այրվել է վագոն-տնակ

Հուլիսի 6-ին, ժամը 01:42-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ փողոցում այրվում է չշահագործվող վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:09-ին, մարվել՝ 04:01-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ)՝ գույքով: ...

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

09:00 06.07.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

BACK_TO_TOP