Խորհրդարանում նշվել է Գիրք նվիրելու օրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

Խորհրդարանում նշվել է Գիրք նվիրելու օրը

16:49 18.02.2022

Փետրվարի 19-ին Հայաստանում և Արցախում 2008 թվականից նշվում է Գիրք նվիրելու օրը: Օրվա ընտրությունը պատահական չէ. 1869 թվականի փետրվարի 19-ին ծնվել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը:

Գեղեցիկ և յուրօրինակ տոնի առթիվ անցկացվում են գրական միջոցառումներ, հանրային ընթերցումներ ու հանդիպումներ հայտնի գրողների հետ, անցկացվում են գրքի քննարկումներ: Տոնից անմասն չի մնում նաև խորհրդարանը. յուրաքանչյուր տարի այստեղ ավանդաբար գրքեր են նվիրում ու ստանում:

Օրվա առթիվ օրենսդիր մարմին էին այցելել Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Խորհրդարանի հյուրընկալ գրադարանում նրանց դիմավորել, ընթերցանության կարևորությանն են անդրադարձել ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները: Միջոցառումն անցել է ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում, պատգամավորներն ու աշակերտները գրքախառնվել են, ասմունքել Հովհաննես Թումանյանի քառյակներից:

Խորհրդարանի փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանն ընդգծել է կրթության կարևորությունը` պատանիներին հորդորելով անդադար սովորել և չդադարել երազել, իսկ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ հավելել է` այսօր պետության կողմից արվում է ամեն ինչ` ստեղծելու համար այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ կկարողանան ստանալ բավարար կրթություն` իրենց երազանքներն իրականացնելու և պետությունը զարգացնելու համար:

«Ասա` ինչ գրքեր ես կարդում, կասեմ, թե ով ես դու», հայտնի ասացվածքը ձևափոխելով` ասել է պատգամավոր Արթուր Խաչատրյանը` ընդգծելով ճիշտ գրքեր ընթերցելու կարևորությունը: «Ինչպես ընտրում եք ընկերներ, այնպես էլ ընտրեք գրքեր»,- պատանիներին հորդորել է նա:

«Ամեն ինչ, ամեն լավը, ինչ կա աշխարհում, մարդիկ փորձել են զետեղել գրքերում: Այն, ինչը որ դուք հետագայում փորձելու եք ստեղծել, այդ ամենի հիմքը գիտելիքն է, ինչն ամփոփված է գրքերում»,- նկատել է պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Հանդիպման ավարտին հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, եղել ԱԺ նիստերի դահլիճում:

Նշենք, որ Գիրք նվիրելու տոնն այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է վագոն-տնակ

10:00 06.07.2025

Այրվել է վագոն-տնակ

Հուլիսի 6-ին, ժամը 01:42-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ փողոցում այրվում է չշահագործվող վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:09-ին, մարվել՝ 04:01-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ)՝ գույքով: ...

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

09:00 06.07.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

BACK_TO_TOP