Գյումրիում գողությամբ զուգորդված ավազակային հարձակման վերջին դեպքերի մի մասը բացահայտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Գյումրիում գողությամբ զուգորդված ավազակային հարձակման վերջին դեպքերի մի մասը բացահայտվել է

20:30 18.02.2022

Գյումրիում արձանագրված գողությամբ զուգորդված ավազակային հարձակման վերջին դեպքերի մի մասը բացահայտվել է։ Դեռևս նախաքննության փուլում է գազալցակայանի վրա կատարված զինված ավազակային հարձակումը։ Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում բնակարանային գողությունների դեպքերը 2021-ին նվազել են նախորդ տարվա համեմատ։ Շիրակի մարզի դատախազության ամփոփ տվյալներով 2021 թվին արձանագրվել է գողության 212 դեպք, 2020-ի համեմատ դեպքերը նվազել են 40-ով, աճել են բացահայտման ցուցանիշները՝ կազմելով 47 տոկոս։

«Նվազում ունենք ոչ միայն ընդհանուր գողությունների թվաքանակի առումով, այլ նաև հենց կոնկրետ բնակարանային գողությունների թվաքանակի առումով»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Սերոբ Կիրակոսյանը։

Գողության 212 դեպքից 23-ը ավտոմեքենաներից կատարվածներն են, որոնց գերակշիռ մասը չի բացահայտվել՝ ի տարբերություն բնակարանային գողության։ Քաղաքի տարբեր թաղամասերում կատարվող մեծ ու փոքր գողությունների օպերատիվ արձագանքման ու արագ բացահայտման արդյունավետ միջոց են տարածքներում տեղադրված տեսախցիկները։ Մարզի դատախազությունը պարբերաբար գրություններ է ուղարկում մարզպետարան և համայնքների ղեկավարներին հորդորով՝ բնակելի հատվածներն ապահովել տեսախցիկներով, իսկ շենքերի մուտքերը նաև կոդավորվող փականներով։ Դատախազ Կիրակոսյանը նշել է՝ ոստիկանության բաժիններում հստակեցված են այն տեղանքները, որտեղ շատ են գողության դեպքերը և անհրաժեշտ են տեսախցիկներ տեղադրել․

«Ոստիկանության մարմիններն ունեն էդ համապատասխան քարտեզագրությունը, կարող են նշել, թե կոնկրետ որ բնակավայրերում են գողությունները շատ, բնակավայրի որ հատվածում են հիմնականում և  ուղարկել են համայնքների ղեկավարներին»,- ասել է  դատախազության ավագ դատախազը ։

Գողությունների մեծ մասը տեղի են ունեցել Գյումրիում, քաղաքում տեսախցիկներ տեղադրելու համար դատախազի միջնորդագրեր պարբերաբար են ուղարկվում քաղաքապետարան։ Գյումրիի ավագանին 2019 թվականին էր որոշում կայացրել այդ նպատակին 8 մլն 350 հազար դրամ հատկացնել։ Գումարի բաշխումն էլ 13 համատիրությունների միջև էր կատարվելու։ Գնելու էին 220 տեսախցիկ, իսկ բաշխումը 13-ի մեջ լինելու էր ըստ տարածքների ռիսկայնության։ Տեսախցիկների ձեռք բերումը համատիրություններին հանձնարարվել էր կատարել մրցութային կարգով։

«Գումարը պետք է տրամադրեինք համատիրությանը, որպեսզի մրցույթով գնում իրականացնեին, սակայն չեն իրականացրել, կատարողական կամ ընդունման-հանձնման ակտ չեն ներկայացրել, մենք էլ գումարը չենք տրամադրել»,-  ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Մենուա Մկրտչյանը ։

 

Թե ինչու համատիրությունները տեսախցիկներ չեն  գնել, «Կարին» համատիրության նախագահ Սենիկ Եսայանը նշել է․

«Ոչ մի բնակիչ չի համաձայնվում իրեն տնից միացնի տեսախցիկները, պատճառաբանում են, եթե ինչ-որ դեպք եղավ, պետք է գան ասեն բացեք, մի հատ կամերաները հետ տվեք, նայենք ինչ է էղել»։

Բնակիչների և համատիրությունների միջև եղած անհամաձայնությունն էլ առիթ դարձավ, որպեսզի պատվիրատուն՝ քաղաքապետարանը, քննարկի և եզրակացություն կայացնի, թե ինչքանով է նպատակային տեսախցիկների համար ծախսումներ կատարելը։

«Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հետագա շահագործման, սպասարկման ծախսերի, կապի, էլեկտրաէներգիայի ծախսերը բավականաչափ շատ են և նպատակահարմար չի եղել, գումարը մնացել է համայնքապետարանի հաշվին, չի ծախսվել»։

Քաղաքապետարանն ու համատիրությունները չեն գնել, բայց միայն անցած տարի Գյումրիում բազմաբնակարան շենքերի մոտակայքում, խաչմերուկներում, հրապարակներում, սպասարկման օբյեկտների և առանձնատների տարածքում տեղադրվել է 203 տեսախցիկ՝ բոլորը անհատների և մասնավորի միջոցներով։

Համատիրությունում հաշվարկել են, եթե մեկ բակում տեղադրվի չորս տեսախցիկ, ապա դրանով հնարավոր կլինի վերահսկել տվյալ տարածքի բոլոր շենքերը։ Բացի տեսախցիկներից, բազմաբնակարան շենքերի մուտքերին տեղադրվում են նաև հատուկ կոդավորվող փականներ։ Դրա համար քաղաքապետարանն առանձին միջոցներ չի տրամադրում։ Եթե համատիրությունը տվյալ տարվա համար անհրաժեշտ դոտացիայի մեջ նախատեսում է փականների տեղադրում, ապա ընդհանուր հատկացված գումարից է ծախսում։

Համատիրությունն ինքն է որոշում, որ մուտքին տեղադրել կոդավորվող փականներ՝ կախված բնակիչների սպասարկման վճարումներից։ Փականներ տեղադրելու համար բնակչից ավելի գումար չի գանձվում։ Տեսախցիկների և կոդավորված փականների տեղադրմանարդյունքում բնակարանային գողությունները նվազում են, դրանք նաև կարևոր են բնակիչների անվտանգության առումով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է վագոն-տնակ

10:00 06.07.2025

Այրվել է վագոն-տնակ

Հուլիսի 6-ին, ժամը 01:42-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ փողոցում այրվում է չշահագործվող վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:09-ին, մարվել՝ 04:01-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ)՝ գույքով: ...

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

09:00 06.07.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

BACK_TO_TOP