Ռուսաստանը և Բելառուսը լուրջ առաջընթաց են գրանցել Միութենական պետության կառուցման գործում. Պուտին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+23.09 oC

Ռուսաստանը և Բելառուսը լուրջ առաջընթաց են գրանցել Միութենական պետության կառուցման գործում. Պուտին

17:56 18.02.2022

Մոսկվան և Մինսկը 2021 թվականին զգալի առաջընթաց գրանցեցին Միութենական պետության ստեղծման գործում։ Այս մասին ուրբաթ օրը Կրեմլում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Անցյալ տարին բավականին արդյունավետ էր մեզ համար: Առաջին հերթին մենք լուրջ առաջընթաց գրանցեցինք Միութենական պետության կառուցման գործում»,- նշել է ՌԴ նախագահը։

Նա ասել է, որ Մոսկվան և Մինսկը շատ են աշխատել այդ ուղղությամբ։ Այսպիսով՝ հաստատվել է միութենական 28 ծրագիր։

«Շատ ոլորտներում արդեն վաղուց զարգացում կա, իրականում մենք պարզապես թարմացրել ենք այն, ինչ նախատեսում էինք անել նախկինում, ընդունեցինք միգրացիոն քաղաքականության հայեցակարգը, ռազմական դոկտրինան: Ընդհանուր առմամբ, մեծ աշխատանք է կատարվել»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանի Դաշնության նախագահը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «ամենաշատը ուրախացնում է» տնտեսության ակտիվ զարգացումը: Նա մատնանշել է առևտրի աճը և դրա ցուցանիշն անվանել «շատ լավ»։

«Սա ցույց է տալիս, որ այն, ինչ մենք անում ենք ինտեգրման ոլորտում, կոնկրետ արդյունք է տալիս: Դրա հետևում կանգնած են աշխատատեղերը, մարդկանց կենսամակարդակը և աշխատավարձը: Հետևաբար, կարծում եմ, որ մենք շարժվում ենք բացարձակապես ճիշտ ուղղությամբ»,- ընդգծել է Պուտինը:

Նա Լուկաշենկոյին հրավիրել է քննարկել այս բոլոր հարցերը բանակցություններում և շնորհակալություն հայտնել Բելառուսի նախագահին հրավերն ընդունելու համար։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ անասնագոմում

11:30 24.06.2025

Հրդեհ անասնագոմում

Հունիսի 24-ին, ժամը 01:12-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերհեր գյուղի դպրոցի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։45-ին, մարվել՝ 09։15-ին։ Այրվել է անասնագոմը (մոտ 64 քմ)։ ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին

11:18 24.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.98 դրամ: ...

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄ

11:07 24.06.2025

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄ

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական Մոհամմադ Ռեզա Սադիղին: Այս մասին հաղորդում է NourNews գործակալությունը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Իսրայելը հարձակումը սկսել է առավոտյան, նախքան հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելը։ ...

Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակ

10:55 24.06.2025

Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակ

Իսրայելը մտադիր է վճռականորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի ցանկացած խախտման, հայտարարել է այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման: Իսրայելի քաղաքացիները պետք է շարունակեն հետևել հրամանատարության հրահանգներին մինչև հրադադարի լիարժեք պահպանումը», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: ...

Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

10:43 24.06.2025

Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը։ Մրցույթի արդյունքում ընտրվել է արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանն ուղղված 12 հնգամյա նախագիծ՝ 5 տարվա կտրվածքով մինչև 130 միլիոն ՀՀ դրամ բյուջեով: Մրցույթի մանրամասները   ...

Հրդեհ Հերհեր գյուղում

10:34 24.06.2025

Հրդեհ Հերհեր գյուղում

Հունիսի 24-ին, ժամը 02:45-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերհեր գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։02-ին, մարվել՝ 06:43-ին: Այրվել է տունը (մոտ 80 քմ): ...

BACK_TO_TOP