ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+23.09 oC

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

17:20 21.02.2022

Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները, որոնք երկուշաբթի օրը կհանդիպեն Բրյուսելում, մանրամասն կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին կիրակի օրը՝ փետրվարի 20-ին, հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, գրում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։

Ընդ որում, հանդիպման մասնակիցները չեն նախատեսում քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը։

«Մենք չենք քննարկի այն պատժամիջոցները, որոնք պետք է կիրառվեն Ռուսաստանի դեմ Ուկրաինայի վրա հարձակման համար, քանի դեռ հարձակումը փաստ չի դարձել և հուսով ենք, որ երբեք չի դառնա: Բայց եթե դա տեղի ունենա, մենք անմիջապես այդ պատժամիջոցները կդնենք սեղանի վրա, դրանք կքննարկվեն և կընդունվեն շատ կարճ ժամանակահատվածում, ըստ երևույթին, մինչ այդ համաձայնեցված է մեր համախոհ գործընկերների հետ»,- ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան։

Նա առաջարկել է, որ պատժամիջոցների էական փաթեթի վերաբերյալ որոշումը կպահանջի «օրեր, ոչ թե շաբաթներ», քանի որ «քաղաքական որոշումն ընդունվել է ամենաբարձր մակարդակով, ԵՄ անդամ երկրները պետք է քննարկեն վերջնական մանրամասները»։

ԱԳ նախարարների հանդիպման մյուս թեմաները կլինեն կլիմայի փոփոխության խնդիրները, իրավիճակը Բելառուսում, Մալիում, Բոսնիա և Հերցեգովինայում։ Բացի դրանից` նախարարների հանդիպումը կավարտվի կիբերանվտանգության վարժանքով, ասել է ԵՄ ներկայացուցիչը։

Ավելի վաղ G-7-ի արտգործնախարարները հայտարարել էին, որ Ռուսաստանը կարող է Դոնբասում «բեմադրական միջադեպերը» օգտագործել որպես Ուկրաինա հետագա ներխուժման պատրվակ։ Մոսկվան պետք է ազդի ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի վրա, որպեսզի դեէսկալացիա տեղի ունենա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է. Փաշինյան

11:40 24.06.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է. Փաշինյան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ ...

Հրդեհ անասնագոմում

11:30 24.06.2025

Հրդեհ անասնագոմում

Հունիսի 24-ին, ժամը 01:12-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերհեր գյուղի դպրոցի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։45-ին, մարվել՝ 09։15-ին։ Այրվել է անասնագոմը (մոտ 64 քմ)։ ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին

11:18 24.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.98 դրամ: ...

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄ

11:07 24.06.2025

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄ

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական Մոհամմադ Ռեզա Սադիղին: Այս մասին հաղորդում է NourNews գործակալությունը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Իսրայելը հարձակումը սկսել է առավոտյան, նախքան հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելը։ ...

Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակ

10:55 24.06.2025

Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակ

Իսրայելը մտադիր է վճռականորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի ցանկացած խախտման, հայտարարել է այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման: Իսրայելի քաղաքացիները պետք է շարունակեն հետևել հրամանատարության հրահանգներին մինչև հրադադարի լիարժեք պահպանումը», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: ...

Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

10:43 24.06.2025

Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը։ Մրցույթի արդյունքում ընտրվել է արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանն ուղղված 12 հնգամյա նախագիծ՝ 5 տարվա կտրվածքով մինչև 130 միլիոն ՀՀ դրամ բյուջեով: Մրցույթի մանրամասները   ...

BACK_TO_TOP