19:40 22.02.2022
Հայաստանի 5 մարզերում մեկնարկել է «Սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանման» ծրագիրը։ Այն սեփական բիզնես սկսելու հնարավորություն է տալու նպաստառու այն ընտանիքներին, որոնք ունեն ձեռներեցությամբ զբաղվելու ցանկություն, բայց չունեն բավարար ֆինանսական միջոցներ։
Սեփական բիզնես սկսելու հնարավորությունը այն ընտանիքների համար է, որոնք անապահովության հաշվառման ցուցակում 28,01-ից բարձր միավոր ունեն, ընտանիքում ունեն մինչև հինգ տարեկան առնվազն 1 կամ 3 և ավելի երեխաներ։ Բացի դրանից՝ ծրագիրն այլ պայման էլ ունի՝ ընտանիքում պարտադիր պետք է լինի աշխատանքային տարիքի գործունակ գոնե 1 անձ։ Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոն արդեն դիմել է մոտ 600 ընտանիք, շահառու ընտանիքների նախնական ցանկում են։
«Ծանոթանում ենք, թե ինչպիսի ներուժ ունեն, ինչպիսի հմտություններ ունեն, և ունե՞ն ցանկություն արդյոք հաղթահարելու իրենց աղքատությունը։ Ունենք շատ լավ մոտեցում ունեցող երիտասարդ ընտանիքներ, որոնք հենց համարձակ ձևով գյուղում ցանկություն ունեն զբաղվելու անասնապահությամբ կամ հողագործությամբ»,- նշում է Սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատող Լամարա Աբրահամյանը։
Աղքատություն հաղթահարելուն օգնում և աջակցում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան։ Ամեն ինչ սկսելու են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների սոցաշխատողների վերապատրաստումից, հետո իրենք են շահառուների հետ աշխատելու, նրանց օգնելու են բիզնեսում դառնալ ավելի գործունակ։
«Տարբեր առաջարկներ են ներկայացվել՝ սկսած մանր առևտրից, խանութ հիմնելուց, սրահներից գեղեցկության, մինչև բարդ արտադրություն, ասենք, մորթիների մշակում, կարի արտադրություն, կոշիկի արտադրամաս բացելու, տարբեր հետաքրքիր առաջարկներ են եղել, նույնիսկ ունեցել ենք զարգացման կենտրոններ, ատամնաբուժարաններ բացելու ծրագրեր, տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են դիմել ու շատ հետաքրքիր առաջարկներ ներկայացրել»,- նշում է Սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնի տնօրենի պարտականությունները կատարող Գայանե Գալոյանը։
Այս առաջարկները բոլորը նախնական են։ Ըստ աջակցության ծրագրի՝ հաստատման համար ձեռներեցությանը միտված նախագծերը ևս մի քանի փուլ են անցնելու։ Բայց ծրագրի վերջին փուլում, ամբողջ Հայաստանից ընտրված 300 ընտանիքի իրենց գաղափարներն իրագործելու համար կտրամադրվի մոտ 4-հազարական դոլարին համարժեք դրամաշնորհ։ Գումարը տրամադրվում է անհատույց, բայց վերահսկողությունը մեծ է լինելու։
Շահույթ չունենալու դեպքում պատասխանատվություն է կրում և շահառուն, և ծրագիրն իրականացնողը։ Առայժմ հստակեցված չէ ժամկետը, թե ծրագրից օգտվելուց հետո շահառու ընտանիքը երբ կզրկվի ընտանեկան նպաստից։ Հարցը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օրակարգում է դեռ։
Համաշխարհային բանկի և Ճապոնիայի կառավարության աջակցությամբ ներդրված սոցիալական ծրագրի վերջնական և նպատակային արդյունքը տեսանելի կդառնա 2023 թվականին, երբ ծրագիրն իր բոլոր փուլերով ամբողջությամբ ավարտված կլինի։
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...