Ամփոփվել են Երևանում կայացած Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի հերթական նիստի աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+19.09 oC

Ամփոփվել են Երևանում կայացած Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի հերթական նիստի աշխատանքները

18:23 24.02.2022

Փետրվարի 24-ին Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանն ու Մարինա Կալյուրանդը մամուլի ասուլիսում ամփոփել են Երևանում կայացած Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստի աշխատանքները, տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը:

Արման Եղոյանը տեղեկացրել է, որ քննարկվել են Հայաստանում բարեփոխումների, տարածաշրջանում անվտանգության ու կայունության վերաբերյալ հարցեր՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Մարինա Կալյուրանդին տարածաշրջանի և Հայաստանի համար կարևոր հարցերում հստակ ու անկողմնակալ դիրքորոշում հայտնելու համար: Նա տեղեկացրել է, որ կոմիտեի հաջորդ նիստը տեղի կունենա 2023թ.: Հայկական կողմը կհյուրընկալվի Բրյուսելում կամ Ստրասբուրգում, իսկ մինչ այդ աշխատանքները կշարունակվեն այլ ձևաչափերով:

ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ վերջին անգամ Հայաստան է այցելել մոտ 40 տարի առաջ:

Փետրվարի 24-ը խորհրդանշական է Մարինա Կալյուրանդի համար. Էստոնիան նշում է Անկախության տոնը, և նա հպարտ է ազատ, անկախ Էստոնիայի քաղաքացի լինելու համար: Մարինա Կալյուրանդը ցավով է նշում, որ այս օրը նշանավորվեց Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների սկսմամբ:

Նրա խոսքերով՝ Հայաստանը պատերազմական վիճակում եղել է, ուստի հայ ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ պատերազմը երբեք չի կարող լուծում լինել:

«Մենք խոսել ենք ԼՂ իրավիճակի մասին, և կարող եմ ասել, որ պատերազմը երբեք լուծում չէ: Հարցի լուծումը պետք է լինի բանակցությունների արդյունքում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- ասել է նա:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների, ինչպես նաև այնտեղ կալանավայրերում պահվող անձանց հայրենադարձման հարցը: Կալյուրանդը վստահեցրել է, որ իրենք պատրաստվում են բարձրացնել այդ հարցն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի վերջին քաղաքացին չի վերադարձել Հայաստան:

Անդրադարձ է կատարվել նաեւ Արցախի մշակութային ժառանգության պահպանմանը, հայ-թուրքական հարաբերություններին, հաղորդակցական ուղիների վերաբացմանը:

Մարինա Կալյուրանդը ժողովրդավարության ճանապարհին բարեփոխումների գործընթացում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:54 19.06.2025

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

21:46 19.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

21:42 19.06.2025

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

21:36 19.06.2025

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...

BACK_TO_TOP