17:43 25.02.2022
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Վահրամ Դումանյանը շնորհավորել է Մարտինա Շմիդտին՝ ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի շրջանակում համագործակցությունը կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում և հույս հայտնել, որ Մարտինա Շմիդտի նշանակմամբ Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ փոխգործակցությունն էլ ավելի կզարգանա: Վահրամ Դումանյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտները բավականին տարողունակ են ու բազմազան, հետևաբար առկա են բազում ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնց ուղղությամբ նախարարությունը պատրաստակամ է ընդլայնել համագործակցությունը:
ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը տեղեկացրել է, որ մարտի 2-ին Երևանում նախատեսվում է Հայաստան/ԵԽ Գործողությունների ծրագրի ղեկավար կոմիտեի նիստ՝ 2019-2022 թթ. ծրագրի իրականացման ընթացքը և արդյունքները, ինչպես նաև հաջորդ շրջափուլի՝ 2023-2026թթ. ծրագրի առաջնահերթությունները քննարկելու և համագործակցության նոր ոլորտներ նախանշելու նպատակով:
Ի թիվս գոյություն ունեցող համագործակցության ոլորտների՝ Մարտինա Շմիդտը ներկայացրել է փոխգործակցության նոր ուղղություններ, որոնց շրջանակում, մասնավորապես, մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է մեդիագրագիտության ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները՝ տեղեկացնելով, որ հանրակրթության պետական չափորոշչում ներառված է ժողովրդավարության և քաղաքացիական կարողունակությունների զարգացումը: Նա նշել է, որ ներկայում հանրային քննարկման է դրված «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագիծը, և կարելի է քննարկել նշված փաստաթղթում ու դրա իրականացումն ապահովող գործողությունների ծրագրում մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ աշխատանքները:
Իր տպավորությունները կիսելով Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության մասին՝ ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը նշել է, որ Հայաստանը ներկայում գտնվում է Եվրոպական մշակութային ուղիներից (European Cultural Routes) մեկի վրա, և ունի մի շարք այլ ուղիներում ներգրավվելու ներուժ:
Այս համատեքստում Վահրամ Դումանյանը նշել է, որ Հայաստանը մշակութային ժառանգության հետ կապված լուրջ խնդիրներ ունի՝ թե՛ քարտեզագրման, և թե՛ հանրայնացման տեսանկյունից: Նա նաև ուշադրություն է հրավիրել Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի հարցին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
21:53 19.06.2025
Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՕրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
21:49 19.06.2025
«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասըՀայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...
21:46 19.06.2025
Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի ԻրանինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...
21:42 19.06.2025
Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...
21:36 19.06.2025
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...