Մանրամասներ Արմավիրի մարզպետի օգնականի սպանության գործով դատաքննությունից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

Մանրամասներ Արմավիրի մարզպետի օգնականի սպանության գործով դատաքննությունից

15:50 16.02.2018

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ շարունակվել է Արմավիրի մարզպետի օգնական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով դատաքննությունը։ Հենց սկզբից տուժողի իրավահաջորդը՝ սպանվածի եղբայր Արամ Սիմոնյանը, միջնորդեց դատական նիստերն անցկացնել դռնփակ, քանի որ չի ցանկանում, որ ընտանեկան ողբերգության մանրամասները տարածվեն:

Նա խնդրեց միջնորդությունը քննարկել անհապաղ, սակայն ամբաստանյալ Ռուզան Խաչատրյանի շահերի պաշտպան Նաիրա Պետրոսյանը նշեց, որ տուժողի իրավահաջորդի միջնորդությունը հիմնավորված չէ։  Դատարանը հետաձգեց միջնորդության քննարկումը և անցավ դեռ նախորդ դատական նիստին պաշտպան Նաիրա Պետրոսյանի միջնորդությանը՝  ամբաստանյալ Ռուզաննա Խաչատրյանին կրկնակի դատաբժշկական- դատահոգեբանական փորձաքննության ենթարկելու մասին։ 

Տուժողի իրավահաջորդ Արամ Սիմոնյանը դեմ էր.

«Ի՞նչ իմաստ ունի, պարզ է, որ խմբակային սպանություն է  եղել: Անգամ հարևանի շան ոտքը, որ տրորում են, ներողություն են  խնդրում, իսկ նրանք ներողություն էլ չեն խնդրել»:

Դատարանը բավարարեց պաշտպան Նաիրա Պետրոսյանի միջնորդությունը կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին։ Փորձագետները պետք է պատասխանեն մի քանի հարցի՝ արդյո՞ք Ռուզաննա Խաչատրյանը  տառապում է հոգեկան հիվանդությամբ, կարո՞ղ էր գիտակցել իր գործողությունների  բնույթը, ինչ հոգեբանական վիճակում է ներկայումս, արդյո՞ք սպանությունը կատարելիս չի գտնվել աֆեկտի վիճակում:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2017թ. հուլիսի 23-ին Արմավիրի մարզում: Ոստիկանությունը հաղորդում էր ստացել այն մասին, որ  հուլիսի 22-ին՝ ժամը 22։00-23:00-ի սահմաններում Մանուկ Սիմոնյանը դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: Կինը հայտնել էր, որ ամուսնուն տան բակից կանչել է մի տղամարդ, ինչից հետո նա դուրս է եկել՝ առանց ասելու, թե ուր է գնում և այլևս չի վերադարձել:

2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դին՝ փաթաթված և կապկպված:

Նախնական քննությամբ պարզվել է, որ կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից: 2017 թվականի հուլիսի 22-ին կնոջ և ամուսնու միջև կրկին վիճաբանություն է տեղի  ունեցել, ինչից հետո ամուսինը քնել է, իսկ կինը կացնահարել է քնած ամուսնուն, որը ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է: Այնուհետ մայրը զանգահարել է որդուն և տուն կանչել, որից հետո ամուսնու դիակը տեղափոխել և թաքցրել են Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի մոտակա ձորերում:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Մանուկ Սիմոնյանի կինը և որդին ձերբակալվել էին: Որդին հետագայում նախնական կալանքից ազատվել էր, քանի որ Ռուզաննա Խաչատրյանը ինքնախոստովանական ցուցմունք  էր տվել և ասել, որ որդին օժանդակել է միայն դիակը տեղափոխելու գործում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ը

14:24 09.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ը

Բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 21 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցի մաքսանենգության, 5 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու […] ...

Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք  ներնետվել է բջջային հեռախոս

14:15 09.07.2025

Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոս

Հուլիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, լսելով անօդաչու սարքի ձայն, անմիջապես իրականացրել են տեղանքի զննություն։ Տեղազննության արդյունքում մասնաշենքերի հարակից տարածքից հայտնաբերվել է անօդաչու սարքի միջոցով ներնետված պոլիէթիլենային տարա՝ ամրացված  մետաղական կախիչով։ Տարայում առկա է եղել բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողի

14:08 09.07.2025

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողի

Հուլիսի 6-ին` ժամը 17.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 31-ամյա տղամարդ: Այս տարեսկզբից նա հետախուզվում էր Արաբական Միացիալ Էմիրության իրավապահ մարմինների կողմից` դրամական միջոցների յուրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...

Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի

14:00 09.07.2025

Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

13:52 09.07.2025

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառը

13:45 09.07.2025

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառը

Քաղաքացին ահազանգել է Երևանի քաղաքապետարան տեղեկացնելով, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ջրատարի հարակից տարածքում, ծառը կոտրվել և ընկել է Հրազդան գետի մեջ՝ փակելով ջրի բնական հունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառը գտնվել է վտանգավոր և դժվարամատչելի վայրում՝ կոտրված ծառը ջրից դուրս բերելու համար անհրաժեշտություն  է առաջացել ներգրավվել […] ...

BACK_TO_TOP