Նախկին Արփի համայնքը փաստաթղթերը, գրասենյակային գույքը, գյուղտեխնիկան չի հանձնում Ամասիա խոշորացված համայնքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+15.09 oC

Նախկին Արփի համայնքը փաստաթղթերը, գրասենյակային գույքը, գյուղտեխնիկան չի հանձնում Ամասիա խոշորացված համայնքին

15:17 27.02.2022

 

Ամասիա խոշորացված համայնքին նախկին Արփի համայնքի փաստաթղթերի հանձնման-ընդունման գործընթացը ձգձգվում է։

Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության թեկնածուները վայր են դրել իրենց մանդատները և բողոքարկել ընտրությունների արդյունքները։ Արփի համայնքի նախկին ղեկավարը, ով բողոքարկողներից մեկն է, հրաժարվում է նոր համայնքապետին փոխանցել համայնքի փաստաթղթերն ու գույքը։

Ընտրություններից մոտ երեք ամիս անց այս խնդիրը դեռ լուծում չի ստացել։ Շիրակի մարզպետարանի  տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանն այս մասին նշել է․

«Թեկնածուների առաջադրել է կուսակցությունը և եթե կուսակցությունը չի բողոքարկել ընտրությունների ելքը, ապա դրանով հարցը փակվում է, Ամասիայում եթե ասում են, որ բողոքարկել են, ապա կոնկրետ մարդկանց անձնական  հարցն է։ Բայց էս պարագայում համայնքում աշխատանքները դանդաղում են, գոնե Արփիի տարածաշրջանի մասով խոչընդոտներ կան»։

Այս գործընթացը չկարգավորվելու պատճառով նաև խնդիրներ են առաջ գալիս բնակիչների հետ աշխատանքում։ Փաստաղթղերը մնացել են նախկին համայնքապետարանում, նոր ձևավորված համայնքը այնտեղ նույնիսկ աշխատակիցներին չի կարող դիմել որևէ հարցով։

Համայնքի ղեկավարի լիազորությունները  դեկտեմբերի 17-ից օրենքի ուժով դադարեցված են, ով իր հետ աշխատանքից ազատել է նաև մյուս աշխատակիցներին։

«Բոլոր համայնքներին մենք ենք գրություն, մեթոդաբանություն ուղարկել, որ ինչ-որ ժամանակ կա հատկացված, աշխատակազմերը պետք է ազատվեն աշխատանքից։ Փետրվարի 25-ին նոր լրացել է իրենց աշխատանքի ժամկետը և՛ հայեցողական պաշտոնների, և՛ աշխատակազմերի։ Իրենց մոտ ժամանակից շուտ, իր հետ հավասար բոլորին ազատել են։ Մնացել էր մի հոգի՝ հաշվապահը և հիմնականում նոր համայնքապետի կապն իր հետ էր։ Գործ է հարուցված համայնքի սեփականությունը չհանձնելու հետ կապված։ Ամենամեծ խնդիրը էդ համայնքի բնակավայրերում վարչական նստավայրեր և վարչական ղեկավարներ նշանակելն է, այս պահին դեռ չի հաջողվել լուծել։ Այնտեղ բավականին գյուղատնտեսական և շինարարական տեխնիկա կա, որոնք օգտագործվելու են, արդեն գարուն է, բայց քանի դեռ հանձնված չէ համայնքը չի կարող օգտագործել», – նշել է Արամ Անտոնյանը։

Արփի համայնքից Ամասիային ընդհանրապես ոչինչ չի հանձնվել՝ փաստաթղթեր, գրասենյակային գույք և տեխնիկա։ Ընդունման-հանձնման հանձնաժողովը գնացել է իր գործառույթներն իրականացնելու, սակայն տեղում լարվածություն է եղել և գործընթաց չի կատարվել։

«Մենք հանդիպել ենք նաև նախկին համայնքի ղեկավարի հետ, փորձել ենք բացատրել, որ դու սխալ ընթացքի վրա ես, այլևս հարցը փակված է, նոր տեղական ինքնակառավարման մարմիններ են ձևավորված։ Բացատրել ենք նաև, որ դու դատարան ես դիմել, այդ պրոցեսը երկար է, մինչև կլինի որոշում դու պարտավոր ես համայնքի գույքը հանձնել նոր համայնքի ղեկավարին, համայնքը պարտավոր է էդ գույքով ծառայություն մատուցել բնակիչներին։ Էդ գույքը որևէ մեկի սեփականությունը չէ, պետք է ծառայի համայնքի բնակիչներին, ով էլ որ համայնքի ղեկավարը լինի», – ասել է Արամ Անտոնյանը

Ըստ  Արամ Անտոնյանի, այս հարցում մարզպետարանը որևէ լիազորություն չունի, միջամտել չի կարող։ Իրենց գործառույթն այս պարագայում կարող է լինել միայն փաստաթղթերի տրամադրումից հետո, նոր համայնքապետարանի հրավերով, ստուգել փոխանցված փաստաղթերի ամբողջականությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP