15:47 26.07.2018
2018թ. հունվարին հոգեկան առողջության խնդիրներով ու գիշերամիզությամբ զորակոչված և զորակոչի հաջորդ օրվանից իսկ հարբուխի, ապա՝ թոքաբորբի պատճառով հոսպիտալացված Ս. Ք.-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել և զորացրվել: Այս մասին տեղեկացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Ս. Ք.-ի քրոջ ահազանգով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ պաշտպանության նախարարին դիմել է դեռևս 2018 թ. մարտի 29-ին, երբ զինծառայողը Ստեփանակերտի հոսպիտալում, ապա Ստեփանակերտի հոգեբուժարանում արդեն երկու անգամ ինքնավնասում էր կատարել և տեղափոխվել Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: Քույրը ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հայտնել էր, որ եղբոր բոլոր առողջական խնդիրները ակնհայտ են եղել զորակոչին նախորդած հետազոտությունների ժամանակ, սակայն դրանք հաշվի չեն առնվել, և որ այդ պահին նա հոգեկան ծանր վիճակում էր գտնում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը այն ժամանակ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանին էր դիմել զինծառայողի առողջական խնդիրների բացահայտմանն ուղղված հետազոտություններ իրականացնելու և նրա՝ զինծառայությանը պիտանիության օրինականությունը վերանայելու հարցով: Ինչպես նաև տեղեկատվություն էր պահանջել արդեն իսկ կատարված հետազոտությունների ու դրանց արդյունքների մասին: Պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը գրությանն արձագանքել էր գրեթե 2 ամիս անց՝ 2018 թ. մայիսի 23-ին, և բարձրացված հարցերի մասին կցկտուր տեղեկություններ էր տրամադրել:
Նա, մասնավորապես, նշել էր, որ 2018 թ. մայիսի 11-ին ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննության հիման վրա զինծառայողի բուժումը 15 օրով երկարաձգվել է, իսկ մյուս հարցերին չէր անդրադարձել: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանի՝ 2018 թ. ապրիլի 6-ի հարցումն ընդհանրապես անպատասխան էր մնացել: Չստացած պատասխանների մասով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018թ. մայիսի 17-ին դիմել է ՀՀ պաշտպանության ներկայիս նախարար Դ. Տոնոյանին:
2018 թ. հուլիսի 11-ին թվագրված գրությամբ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ս. Ք.-ը զինծառայության համար ոչ պիտանի է ճանաչվել և 2018 թ. հունիսի 18-ին դուրս գրվել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքից:
18:24 15.05.2025
Նիկոլ Փաշինյանը Տիրանայում հանդիպում է ունեցել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ալբանիա` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին: Այցը մեկնարկել է Հայաստանի և Ալբանիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Էդի Ռամայի հանդիպմամբ: Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ողջունել է ՀՀ վարչապետի այցը Տիրանա և նշել, որ չնայած նրան, որ այցը միջազգային գագաթնաժողովի շրջանակում է` այսօրվա հանդիպումը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների […] ...
18:19 15.05.2025
Առաջիկայում վայր եմ դնելու մանդատս որպես Վաղարշապատ համայնքի ավագանու անդամ ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա ԳասպարյանԷջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Վաղարշապատ համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, Արդեն հեռավոր թվացող 2018 թվականի հունիսի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեցի Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, և այդ օրվանից սկսվեց յոթամյա խելահեղ ճամփորդություն՝ լի դժվարություններով, փորձություններով, խոչընդոտներով, բայց միևնույն ժամանակ արժեքավոր նվաճումներով, հաղթանակներով ու […] ...
18:12 15.05.2025
Մի՛ լռիր, հաղորդի՛ր, փոխի՛ր. Հակակոռուպցիոն կոմիտեում արդեն թեժ գիծ է գործումՀայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում արդեն գործում է թեժ գիծ, որի միջոցով կարող եք շատ ավելի հեշտ ու արագ հաղորդել կոռուպցիոն դեպքերի, չարաշահումների կամ նմանատիպ այլ իրավախախտումների մասին։ Թեժ գծի հեռախոսահամարն է՝ 011 900–035: «Մենք երաշխավորում ենք ձեր կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը, իսկ յուրաքանչյուր հաղորդման կապակցությամբ կձեռնարկվեն համապատասխան իրավական գործընթացներ։ Կոռուպցիայի դեմ պայքարը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է, […] ...
18:06 15.05.2025
Ալեքսանդր Աղաբեկյանը որոնվում է որպես անհետ կորածՆԳՆ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1958 թվականին ծնված Ալեքսանդր Աղաբեկյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Կումայրիի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...
17:54 15.05.2025
Հայտնի են Ազգերի լիգայի եզրափակչի մրցավարներըՇվեյցարացի Սանդրո Շերերի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Ազգերի լիգայի 2025 թվականի եզրափակիչը։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Եզրերում նրան կօգնեն Ստեֆան դե Ալմեյդան և Յոնաս Էռնին, տեսաօգնականը կլինի Ֆեդայի Սանը (բոլորը` Շվեյցարիա), չորրորդ պաշտոնյան նիդերլանդցի Սերդար Գյոզյուբյույուկն է։ Մրցաշարի եզրափակիչը կկայանա հունսի 8-ին՝ Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում։ Ազգերի լիգայի կիսաեզրափակչում հունիսի 4-ին կկայանան […] ...