Ալեքպոլի հին դռները՝ իրականից 30 անգամ փոքր․ գյումրեցի նկարչի ստեղծած մանրակերտները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+28.09 oC

Ալեքպոլի հին դռները՝ իրականից 30 անգամ փոքր․ գյումրեցի նկարչի ստեղծած մանրակերտները

20:25 03.03.2022

Գյումրիի պատմական միջուկում պահպանված հին դռներից ամեն մեկն ինքնատիպ արժեք է, որը ճարտարապետության հետ ձուլվել ու դարձել է վարպետների քաղաքի այցեքարտը։ Ալեքպոլյան դռների մշակույթը սակայն աննկատ վերանում է։

Քաղաքային մշակույթի պահպանությունն այսօր հայտնվել է նկարիչ Աշոտ Հակոբյանի ստեղծագործագործությունների առանցքում։ Գյումրեցի արվեստագետը ստեղծում է  հին դռների կրկնօրինակները, որոնք իրական չափերից փոքր են 30 անգամ։

Պատմական միջուկի  շենքերը կառուցված են ալեքպոլյան ոճով՝ սև ու կարմիր քարերի համադրությամբ,  յուրաքանչյուրն առանձնանում  է  իրեն  բնորոշ զարդանախշերի ու քանդակների ինքնատիպությամբ, շատ հաճախ տներն ունեցել են անգամ ընտանիքի  դիրքը հասարակության մեջ ընդգծող խորհրդանշական պատկերներ: Պատմական տների անբաժան մասն են կազմել նույնքան ինքնատիպ, փայտյա դռները, որոնք իրենց նրբաոճությամբ ամբողջացրել են  ալեքպոլյան ճարտարապետությունը:

Քաղաքի ֆենոմենն են նաև երկփեղկ, յուրօրինակ շքեղությամբ ու տեսքով դռները: Դրանք  համարվել են տան ու դրսի միջև բաժանարար սահմագիծ: Մարդիկ դռան տեսքից առաջին տպավորությունն են կազմել տանտերերի մասին, դռները բնորոշիչ են եղել նաև գյումրեցու հյուրընկալության:

Մեկը մեկից շքեղ ու տարբերվող դռները ալեքպոլցի վարպետները պատրաստել են սոճու փայտից, որը բերվել է Սարիղամիշից: Քաղաքի բնավորությունն ընդգծող  թաղամասերում պահպանված դռների երկարակեցության համար փայտագործ վարպետներն օգտագործել են հատուկ նյութեր:

Գյումրիի բացառիկ արժեքներից են, որոնք այլ տեղ չես գտնի, բայց շատերը հին շինությունների վերականգնման ընթացքում  փոխարիում են  երկաթյա դռներով, որով և վերացնում են ալեքպոլյան արժեք դռների մշակույթը:

«Քայքայման ու վերացման եզրին է հասած էս մշակույթը, պետք է հասկանանք ու գիտակցենք, որ եթե կորցնենք էս դռների դիմանկարը, քաղաքից մի հատ հիմնական գույն կպակասի։ Էս ափսոսանքի զգացողությունը բերեց նրան, որ  էդ դռները պետք է  ունենան գոնե իրենց մանրակերտներն ու փոքր մակետները»,- իր մտահղացման մասին է պատմում նկարիչ, գրաֆիկ-դիզայներ Աշոտ Հակոբյանը։

Նկարչի  մտահոգությունից է ծնվել մտահացումը։ Մասնագիտությամբ նկարիչ, գրաֆիկ-դիզայներ Աշոտը  ստեղծում է պատմական դռների մանրակերտը, որոնք արվեստն ու մշակույթը պահպանելու միջոց են դարձել իր համար: Ձեռքի նուրբ աշխատանքի շնորհիվ շիրակյան տուֆից ու սոճու բնական փայտից Աշոտը ստանում է իրականին շատ մոտ  ալեքպոլյան դռների կրկնօրինակները:

Մանրակրկիտ մոտեցումը՝ փայտի ու քարի դետալային միացումներով աշխատանքից ծնվում են տիպիկ ալեքպոլյան դռները, որոնցում իրական են քարե զարդանախշերը: Դռան  մանրակերտներում Աշոտը կարևորում է ամեն ինչ:

«Դուռը  առաջին տպավորությունն է էդ ընտանիքի մասին, եթե ուշադիր նայես ինքը կպատմե, թե  իրա ներսում ինչ կա, ինքը հյուրընկալության խորհրդանիշն է։ Ճիշտ է, փեղկերը նեղ են եղել, բայց մարդու սիրտը՝ գյումրեցու սիրտն է  լեն էղել։ Երբ պետք է՝ իրանք երկու  փեղկերն էլ բացել են ու  իրանց առիթների ժամանակ հյուրընկալել են մարդկանց»,- նշում է Աշոտը։

Արփաչայից ընտրում է հատուկ մամռակալած քարերն ու օգտագործում դռան շեմերը պատրաստելու համար, իսկ շեմի նշանակությունը գյումրեցոնց համար այլ է եղել, ինչքանով է այն հաջողություն ու ուրախություն բերել ընտանիքին։

«Էն ժամանակներում  էնքան շատ է եղել մարդկային շփումը, որ շեմքերի քարերը չեն դիմացել, նույնիսկ կարծր քարերը մաշվել են։ Դա խորհուրդն է, որ ղոնախների ոտքերի տակ էդ քարերը մաշվել-գնացել են։ Ես հատուկ մաշված, կլորացած քարերը կդնեմ իմ պարտաստած դռների շեմքերին, որ էդ հնությունը պահպանեմ »,-ասում է Աշոտ Հակոբյանը։

 

Աշոտն արդեն ստեղծել է  նաև ապրանքանիշ։ Իր ստեղծած ձեռակերտ դռների միջոցով քաղաքի հյուրերը ուզում է, որ մի բուռ Գյումրի իրենց հետ տանեն: Կենցաղի ու մշակույթի արժեքների պահպանության հետևից նկարիչ -դիզայները շարունակում է գնալ, բացահայտելու բան հին թաղերում դեռ շատ ունի, լուսանկարչական սարքն ու ձեռքի շնորհը օգնում են արխիվացնել տասնամյակներ պահպանված դռների մշակույթը: Ու միակ ցանկությունն է, որ այդ փակ դռները նորից բացվեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր գյուղի բուսածածկ տարածքում բռնկված հրդեհը

08:00 31.07.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր գյուղի բուսածածկ տարածքում բռնկված հրդեհը

Հուլիսի 30-ին, ժամը 17:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել բուսածածկ […] ...

Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև ՀՀ-ում

07:54 31.07.2025

Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև ՀՀ-ում

Հուլիսի 31-ին` տեղական ժամանակով ժամը 00:13-ին (Գրինվիչի ժամանակով` հուլիսի 30-ին՝ ժամը 20։13-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 40.17⁰ և արևելյան երկայնության 46.15⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս […] ...

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը

23:59 30.07.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 20-ին և 26-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 22-ին, 23-ին և 24-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 21-ին։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 22-ին, 23-ին, […] ...

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կկարողանան արդար առևտրային համաձայնագիր կնքել

23:55 30.07.2025

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կկարողանան արդար առևտրային համաձայնագիր կնքել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսում է, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը կկարողանան մշակել «շատ արդար» համաձայնագիր երկկողմ առևտրի ապագա պայմանների վերաբերյալ։ «Մենք առաջ ենք շարժվում Չինաստանի հետ։ Չինաստանի հետ ամեն ինչ լավ է ընթանում։ Կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ կստացվի։ Կարծում եմ՝ մենք շատ արդար գործարք կունենանք Չինաստանի հետ», – Սպիտակ տանը լրագրողների հետ […] ...

Չիլիի մայրցամաքային ափին տարհանում է սկսվել ցունամիի սպառնալիքի պատճառով

23:49 30.07.2025

Չիլիի մայրցամաքային ափին տարհանում է սկսվել ցունամիի սպառնալիքի պատճառով

Չիլիի իշխանությունները ծանուցումներ են ուղարկել երկրի մայրցամաքային մասի ափամերձ գոտիներում տարհանման անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Ալվարո Էլիսալդեն։ «Բոլոր տարհանման ծանուցումները ուղարկվել են Արիկայից և Պարինակոտայից մինչև Լոս Լագոս շրջաններ», – ասել է նա մամուլի ասուլիսում։ Ավելի վաղ Կամչատկայում երկրաշարժի հետևանքով առաջացած ալիքների առաջին շարքը հասել է Չիլիի Զատկի կղզի: […] ...

Իսակովի պողոտայում հաստաբուն ծառից ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Ford Transit», «Mercedes» մեքենաների և «Hyundai» ավտոբուսի վրա

23:45 30.07.2025

Իսակովի պողոտայում հաստաբուն ծառից ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Ford Transit», «Mercedes» մեքենաների և «Hyundai» ավտոբուսի վրա

Հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտա թիվ 8 հասցեի մոտ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանված ավտոմեքենաների վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 […] ...

BACK_TO_TOP