17:46 07.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ արդարադատության նախարարությունն անցկացրել է անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի նիստ «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի (Վարդաշենի) վերակազմավորման հնարավոր ուղղությունները» թեմայով:
Նիստը նախագահել է արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Նիստին մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել մասնակցության համար:
«Գործնական ուսումնասիրությունները թույլ են տալիս արձանագրել, որ հակասոցիալական վարք դրսևորող երեխաների համար հանրապետական մակարդակում ապակենտրոնացված քաղաքականություն է վարվում, այսինքն՝ ոլորտում չկա մեկ միասնական քաղաքականություն, հետևաբար չկա նաև անհրաժեշտ արդյունք»,- ասել է Ա. Սարգսյանը՝ հավելելով, որ այդ ոլորտում թե՛ ոստիկանությունը, թե՛ Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրը, թե՛ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և թե՛ շահագրգիռ այլ կառույցներ գործում են առանձին:
Ըստ Ա. Սարգսյանի՝ նոր մոտեցմամբ պատժողական մեթոդաբանությունից անցում է կատարվել վերականգնողական մեթոդաբանության:
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել թեմայի քննարկման հնարավորության և ՄԱԿ-ի մանկական զարգացման հիմնադրամի գործընկերներին՝ համագործակցության համար:
«Այս ոլորտում ունենք տարիների քննարկման փորձ, բայց չունենք որևէ հանգուցալուծում: Ոլորտային վերլուծությունների տրամաբանության տեսանկյունից հասել ենք մի կետի, որը մեզ թույլ կտա անցնել համագործակցության և ծառայությունների նոր մոդելների՝ ի նպաստ մեր երեխաների շատ ավելի արդյունավետ վերասոցիալականացման և ինտեգրման հասարակության ներսում: Ներկայումս մենք ԿԳՄՍՆ-ի կողմից նախաձեռնել ենք փոփոխությունների մի շղթա, որը ենթադրում է արագ որոշումներ, անցում դեպի վերակազմավորման և վերաձևավորման նոր փուլեր, որոնք պետք է թույլ տան Վարդաշենի հատուկ կրթահամալիրի օրինակով ձևավորել երեխաների հետ աշխատանքի մի նոր մոդել և սկսել համընդհանուր ներառման գործընթացում որակական նոր փուլ»,- ասել է Ժ. Անդրեասյանը:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնիի խոսքերով՝ որդեգրած մոտեցումները պետք է լինեն երեխաների կոնկրետ կարիքներով պայմանավորված:
Ժաննա Անդրեասյանը մասնակիցներին ներկայացրել է ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները և հատուկ դպրոցների՝ դրանցից բխող վերակազմավորման անհրաժեշտությունը» զեկույցը հակասոցիալական վարք ունեցող երեխաների կրթության դերի մասին:
Նիստի ավարտին մասնակիցների միջև տեղի է ունեցել միջգերատեսչական հարցուպատասխան:
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...