09:54 09.03.2022
Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելու դեպքում փորձագետները կանխատեսում են Եվրոպայում ռեցեսիա և փլուզում, նաև՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամ։
«Известия»-ն հետաքրքրվել է ՌԴ ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար փորձագետ Ստանիսլավ Միտրախովիչից՝ ի՞նչ է սպասվում պետություններին հումքի էմբարգո մտցնելու դեպքում։ Ռուսաստանն օրական մոտ 700 մլն եվրո է ստանում Եվրոպա գազ մատակարարելու համար։ ԵՄ երկրները դեռ միայն քննարկում են ռուսական հումքից հրաժարվելու հարցը, մինչդեռ արդեն 1000 խմ-ի դիմաց գազի գինը հասել է 4000 դոլարի և շարունակում է աճել։
Մասնագետի կարծիքով՝ եվրոպական երկրներում մեծ է գրեթե ամբողջ արդյունաբերության մեջ գազի օգտագործման դադարեցման հավանականությունը՝ գազից անցումը ածուխի և հեղուկ նավթային վառելիքի: Ըստ մասնագետի, դա դրամատիկ հետևանքներ կունենա եվրոպական արդյունաբերության համար և, հավանաբար, կսկսվի տնտեսական անկում Եվրամիությունում.. կսկսվի համաշխարհային տնտեսական ճգնաժամ, որի հիմնական զոհը կլինի ԵՄ-ն, ինչպես նաև՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը»,- ասել է ՌԴ էներգետիկ ռազմավարության ու զարգացման հանձնաժողովի անդամ Ռուստամ Տանկաևը։
Իր հերթին Մեծ Բրիտանիայի կառավարությունը սկսել է քննարկել գազի արդյունահանումը ֆրեյքինգով (երկրաբանական կազմավորման հիդրոճեղքավորում) վերսկսելու հարցը, որը երկու տարի է՝ արգելված է բնապահպանական ռիսկերի պատճառով: Բրիտանական իշխանությունները նախկինում կիրառել էին այս մեթոդը՝ ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու համար։
11:05 06.08.2025
20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել էՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 1-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ, նախնական տվյալներով՝ ձևափոխված […] ...
10:32 06.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...
10:17 06.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:00 06.08.2025
Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...
09:57 06.08.2025
Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...
09:48 06.08.2025
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարիՖրանսիայի Օդ դեպարտամենտի անտառային հրդեհի տարածքը երկրի հարավում շարունակում է աճել և արդեն հասել է 10 հազար հեկտարի, հայտարարել է դեպարտամենտի Նարբոն կոմունայի ներկայացուցիչ Ռեմի Ռեսիեն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը տարածվել է 5 հազար հեկտարի վրա։ Դրա դեմ պայքարի համար գործի են դրվել ավելի քան 1,2 հազար հրշեջներ և 16 միավոր օդային տեխնիկա։ […] ...