Սպիտակ տունը բացատրել է ՆԱՏՕ-ում որոշումների ընդունման կանոնները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+22.09 oC

Սպիտակ տունը բացատրել է ՆԱՏՕ-ում որոշումների ընդունման կանոնները

10:38 16.03.2022

Ռուսաստանի վերաբերյալ հնարավոր ռազմական որոշումները պետք է նախապատրաստեն ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները հավաքական հիմունքներով, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, գրում է ՏԱՍՍ-ը։

Փսակին մեկնաբանել է Խորվաթիայում խորհրդային արտադրության անօդաչու թռչող սարքի վթարման, ինչպես նաև Լեհաստանի օդային տարածք չարտոնված «ներխուժման» մասին լուրերը։ ԱՄՆ վարչակազմում պարզաբանել են, որ ՆԱՏՕ-ում որոշումները չպետք է պատրաստվեն առանձին անդամ երկրների կողմից։ Լրագրողները հետաքրքրվել են, թե որ դեպքում է հնարավոր պատասխան միջոցառումների կիրառում։

Փսակին բացատրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի մեկ կամ մի քանի պետությունների վրա հարձակման դեպքում պատասխան միջոցները պետք է քննարկվեն բոլոր գործընկերների կողմից։ «Սակայն ոչ ոքի ձեռնտու չէ ներքաշվել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ, որն ուղեկցվում է ռազմական գործողությունների սրացմամբ», – բացատրել է ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան ՆԱՏՕ-ում որոշումների կայացման կանոնները։

Մարտի 11-ին Զագրեբում անհայտ անօդաչու թռչող սարք էր կործանվել: Խորվաթիայի պաշտպանության նախարար Մարիո Բանոզիչը հայտնել էր, որ սարքում եղել են պայթուցիկի հետքեր և խորհրդային արտադրության ավիառումբ։ Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը կատարվածն անվանել էր բացահայտ սպառնալիք ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների համար և կոչ էր արել ուժեղացնել համագործակցությունը դաշինքի շրջանակներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին ասել է, որ խոչընդոտ կա ընդերքի ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացման համար

18:46 03.05.2025

Զելենսկին ասել է, որ խոչընդոտ կա ընդերքի ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացման համար

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Գերագույն Ռադայում կան կողմեր, որոնք չեն ցանկանում վավերացնել ուկրաինական ընդերքի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը, նրա խոսքերը մեջբերում է РБК-Украина գործակալությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ չորեքշաբթի օրը Վաշինգտոնի և Կիևի իշխանությունները համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի բնական պաշարների վերաբերյալ: Ինչպես հայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար […] ...

Առաջարկվող զինադադարի նպատակն էր ստուգել Կիևի պատրաստակամությունը խաղաղության համար․ Պեսկով

18:34 03.05.2025

Առաջարկվող զինադադարի նպատակն էր ստուգել Կիևի պատրաստակամությունը խաղաղության համար․ Պեսկով

Ռուսաստանի առաջարկած զինադադարի նպատակն էր ստուգել Կիևի վարչակարգի պատրաստակամությունը՝ փնտրելու խաղաղ կարգավորում, ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանի առաջարկած Զատկի զինադադարի, ինչպես նաև մայիսի 8-ի, 9-ի և 10-ի տոների համար զինադադար հայտարարելու ներկայիս նախաձեռնության նպատակն է, որպեսզի մենք փորձարկենք Կիևի պատրաստակամությունը՝ ուղիներ գտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարաժամկետ կայուն խաղաղության համար։ Մենք կսպասենք […] ...

Սլովակիայի վարչապետը չի չեղարկել Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարելիք այցը

18:22 03.05.2025

Սլովակիայի վարչապետը չի չեղարկել Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարելիք այցը

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարվելիք այցը ուժի մեջ է, և նա լավ մարզավիճակում է, ասել է նրա կուսակցության պատգամավոր Յան Ռիխտերը։ Ավելի վաղ սլովակական Markíza հեռուստաալիքը ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ Ֆիցոն վերջին օրերին մի քանի անգամ առանց բացատրության չեղարկել է իր աշխատանքային ծրագիրը։ Հեռուստաալիքը հիշեցրել է, թե ինչպես […] ...

Պեսկովը հայտնել է, որ տեղեկություն չունի Ռուբիոյի՝ Մոսկվա հնարավոր այցի մասին

18:10 03.05.2025

Պեսկովը հայտնել է, որ տեղեկություն չունի Ռուբիոյի՝ Մոսկվա հնարավոր այցի մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղեկություն չունի մայիսի 9-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հնարավոր ժամանման մասին Մոսկվա։ «Ես նման տեղեկություն չունեմ։ Հիմա ամերիկյան լրատվամիջոցները շատ տարբեր հաղորդումներ են տալիս։ Երբեմն զարմանում ես, երբեմն՝ չես կարողանում հասկանալ, թե ինչի մասին են խոսում։ Բայց, այս դեպքում, ես պարզապես նման տեղեկություն չունեմ»,- լրագրողներին ասել […] ...

SHANTNEWS

18:00 03.05.2025

SHANTNEWS

Ինդոնեզիայում 6,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

17:50 03.05.2025

Ինդոնեզիայում 6,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի Գորոնտալո շրջանում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է երկրի BMKG սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը: «Ցնցումները զգացվել են Գորոնտալոյի տարբեր հատվածներում, նույնիսկ հեռավոր շրջաններում, ինչպիսիք են Հյուսիսային Սուլավեսին, Հյուսիսային Կալիմանտանը և Կենտրոնական Սուլավեսին», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Երկրաշարժի օջախի խորությունը եղել է 97 կիլոմետր։ Երկրաշարժի հետևանքով ավերածությունների և զոհերի մասին […] ...

BACK_TO_TOP