ԱՄՆ-ն ուսումնասիրում է Արկտիկայում ռազմական ներկայությունն ավելացնելու հնարավորությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+22.09 oC

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Արկտիկայում ռազմական ներկայությունն ավելացնելու հնարավորությունը

09:42 16.03.2022

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Արկտիկայում իր ռազմական ներկայությունն ուժեղացնելու հնարավորությունը։ Այս մասին մարտի 15-ին հայտարարել է երկրի ցամաքային զորքերի նախարար Քրիստին Ուորմութը՝ անվտանգությանը նվիրված տեսակոնֆերանսի ժամանակ։

«Մենք կարող ենք ավելին անել: Մտածում ենք, թե ինչպես օգտագործել այն հնարավորությունները, որոնք մենք արդեն ունենք Արկտիկայում: Ակնհայտ է, որ սա շատ կարևոր ռազմավարական վայր է: Մենք ուսումնասիրում ենք, թե ինչ կարող ենք անել այնտեղ զինված ուժերի օգնությամբ»,-ասել է Ուորմութը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն արդեն ունի ռազմական օբյեկտներ Արկտիկայում, և Վաշինգտոնը կարող է վարժանքներ անցկացնել այնտեղ իր գործընկերների հետ։

ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ջեյմս Մակքոնվիլը հավելել է, որ ամերիկյան կողմը կարող է ապագայում Արկտիկայում ստեղծել այսպես կոչված «արկտիկական տիպի բրիգադ», որը կհամալրվի և կպատրաստվի ամենացուրտ պայմաններում ծառայելու համար, ինչպես նաև՝ կունենա «մանևրելու հնարավորություն այդ հատուկ միջավայրում»:

Հունվարին ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն էր հայտնել ԱՄՆ-ի կողմից Արկտիկան ՆԱՏՕ-ի ռազմական շահերի գոտում ներառելու և ռազմական գործողությունների թատերաբեմի վերածելու փորձերի առնչությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Պակիստանի հետ հարաբերությունների վատթարացումը

18:55 03.05.2025

Լավրովը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Պակիստանի հետ հարաբերությունների վատթարացումը

Ռուսաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Սուբրահմանյամ Ջայշանքարը ուրբաթ օրը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հնդկական-պակիստանյան հարաբերությունների վատթարացումը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։ «Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ռուս-հնդկական համագործակցության ընթացիկ հարցեր, ինչպես նաև հնդկական-պակիստանյան հարաբերությունների սրումը Պահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո»,- ասվում է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ ԱԳՆ-ը նշել […] ...

Զելենսկին ասել է, որ խոչընդոտ կա ընդերքի ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացման համար

18:46 03.05.2025

Զելենսկին ասել է, որ խոչընդոտ կա ընդերքի ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացման համար

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Գերագույն Ռադայում կան կողմեր, որոնք չեն ցանկանում վավերացնել ուկրաինական ընդերքի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը, նրա խոսքերը մեջբերում է РБК-Украина գործակալությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ չորեքշաբթի օրը Վաշինգտոնի և Կիևի իշխանությունները համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի բնական պաշարների վերաբերյալ: Ինչպես հայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար […] ...

Առաջարկվող զինադադարի նպատակն էր ստուգել Կիևի պատրաստակամությունը խաղաղության համար․ Պեսկով

18:34 03.05.2025

Առաջարկվող զինադադարի նպատակն էր ստուգել Կիևի պատրաստակամությունը խաղաղության համար․ Պեսկով

Ռուսաստանի առաջարկած զինադադարի նպատակն էր ստուգել Կիևի վարչակարգի պատրաստակամությունը՝ փնտրելու խաղաղ կարգավորում, ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանի առաջարկած Զատկի զինադադարի, ինչպես նաև մայիսի 8-ի, 9-ի և 10-ի տոների համար զինադադար հայտարարելու ներկայիս նախաձեռնության նպատակն է, որպեսզի մենք փորձարկենք Կիևի պատրաստակամությունը՝ ուղիներ գտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարաժամկետ կայուն խաղաղության համար։ Մենք կսպասենք […] ...

Սլովակիայի վարչապետը չի չեղարկել Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարելիք այցը

18:22 03.05.2025

Սլովակիայի վարչապետը չի չեղարկել Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարելիք այցը

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարվելիք այցը ուժի մեջ է, և նա լավ մարզավիճակում է, ասել է նրա կուսակցության պատգամավոր Յան Ռիխտերը։ Ավելի վաղ սլովակական Markíza հեռուստաալիքը ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ Ֆիցոն վերջին օրերին մի քանի անգամ առանց բացատրության չեղարկել է իր աշխատանքային ծրագիրը։ Հեռուստաալիքը հիշեցրել է, թե ինչպես […] ...

Պեսկովը հայտնել է, որ տեղեկություն չունի Ռուբիոյի՝ Մոսկվա հնարավոր այցի մասին

18:10 03.05.2025

Պեսկովը հայտնել է, որ տեղեկություն չունի Ռուբիոյի՝ Մոսկվա հնարավոր այցի մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղեկություն չունի մայիսի 9-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հնարավոր ժամանման մասին Մոսկվա։ «Ես նման տեղեկություն չունեմ։ Հիմա ամերիկյան լրատվամիջոցները շատ տարբեր հաղորդումներ են տալիս։ Երբեմն զարմանում ես, երբեմն՝ չես կարողանում հասկանալ, թե ինչի մասին են խոսում։ Բայց, այս դեպքում, ես պարզապես նման տեղեկություն չունեմ»,- լրագրողներին ասել […] ...

SHANTNEWS

18:00 03.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP